Լրահոս
Քաղաքական
11:09
21.04.22
1 034

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիա չէ․ Փաշինյանի ԱԺ ելույթում հանցակազմ չկա․ Էդմոն Մարուքյան

Img default alt hy

Քաղաքակիրթ աշխարհն ասում է՝ ժողովուրդ ջան, անիրատեսական նպատակ եք դրել ձեր առաջ, 30 տարի զրկանքների միջով եք անցել, և հիմա եկել է մի իրավիճակ, երբ մենք փորձում ենք վերաիմաստավորել բանակցային պրոցեսը, և դա առաջարկվել է՝ իրավունքներից դեպի կարգավիճակ, և ոչ թե՝ հակառակը, կամ շարունակում ենք մեր ասելիքը, բայց աշխարհում ընկալում չկա, դու տոտալ միայնակ ես միջազգային հարթակում քո մոտեցումների հետ, այն, ինչ ունեցանք։

«168.am»-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում նման տեսակետ է հայտնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Որպես իրավաբան՝ ասում եմ՝ նոյեմբերի 9-ին ստորագրած փաստաթուղթը կապիտուլյացիայի փաստաթուղթ չէ»,- ասել է Մարուքյանը:

Նա նաև նշել է, որ Նիկոլ Փաշինյանի ԱԺ վերջին ելույթում հանցակազմ չկար։