Լրահոս
Քաղաքական
11:47
21.04.22
866

Գիտեմ՝ ինչու ժողովուրդը դուրս չի գալիս, բայց ի վերջո ոտքի է կանգնելու․ Կարին Տոնոյան

Img default alt hy

Իրականում ես միշտ էլ տեսել եմ կրիտիկական զանգված հավաքելու պոտենցիալը, որովհետև մեր ժողովուրդը իր մեջ իրոք ունի այդ ուժը։ Իսկ իրականում մենք բոլորս էլ գիտենք՝ ինչն է խանգարում ժողովրդին դուրս գալ ու պայքարել։ Ժողովուրդը վախեր ունի։

Վախեր ունի անցյալից, ներկայից։ Խնդիրը հիմա այդ վախերն ու հիասթափությունները հաղթահարելու մեջ է։ Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է «5165» կուսակցության ղեկավար Կարին Տոնոյանը։

«Շատ հիասթափեցրին ժողովրդին, շատ խաբեցին, բայց միևնույն է, ժողովուրդը իր մեջ պիտի ուժ գտնի։ Ժողովուրդը պիտի դուրս գա ու տեր կանգնի իր ճականագրին, որովհետև ի վերջո հենց իր ճակատագրի մասին է խոսքը։ Հիմա եթե ես կանգնեմ ու ասեմ, թե հիասթափված եմ, խաբված եմ, չեմ ուզում պայքարել իմ իսկ կյանքի համար և այլն, դա նշանակում է՝ ես հանձնվեցի, իսկ ես երբևէ չեմ հավատա, որ հայ ժողովուրդը հանձնվող ժողովուրդ է։

Քանի որ ես շատ լավ պատություն գիտեմ, ես գիտեմ, որ մենք բազմիցս ենք եղել նմանատիպ իրավիճակում։ Մենք ցեղասպանվելուց հետո երկիր ենք կառուցել, ինչի մասին է խոսքը։ Խաչատրյաններ ու Համբարձումյաններ ենք ծնել, սա պարզապես մեր ժողովրդին բաժին հասած հերթական փորձությունն է։ Այո, մենք շատ սխալներ ենք գործել, շատ մեղքեր ենք գործել, ես հիմա բոլորի մեղքերը ինձ վրա եմ վերձնում։

Նյութականից բացի, կա նաև հոգևոր դաշտ, որը կարևորներից է։ Իրականում մենք շատ ենք դրանից հեռացել, հոգևորից, այո, հեռացել ենք, մենք չենք տեսնում՝ մեր արարքների առաջացրած էներգետիկ դաշտը», -նշել է Տոնոյանը։