Լրահոս

2022-04-20
  • Img default alt hy
    Հասարակական
    Իրական կռված տղերքը ազգի արժանապատվությունն են. Արթուր Մուսայելյանն աջակցում է հացադուլ հայտարարած երիտասարդներին
    Պաշտպանության նախարարության հատուկ նշանակության առանձին բրիգադի հրամանատարի համագործակցության գծով օգնական Արթուր Մուսայելյանն աջակցում է ի պաշտպանություն Արցախի հացադուլ հայտարարած 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանին և Արթուր Ավագյանին: «Տղերքն ինձ համար ուրիշ են, թանկ են, իրական կռված տղաներն ազգի արժանապատվությունը, պարծանքն են: Իրենց խոսքն առնվազն պիտի լսելի լինի։ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանն ազգանվեր քայլ են անում՝ երիտասարդներին համախմբելու կարևոր նպատակով։ Երիտասարդությունը պիտի գիտակցի իր ուժը. վերածնունդ հնարավոր է միայն երիտասարդների էներգիայի, գաղափարների շնորհիվ»։ Արթուր Մուսայելյանը հույս հայտնեց, որ Ազատության հրապարակ կգան պետականության ճակատագրով մտահոգված բոլոր քաղաքացիները։ «Անցել եմ 4 պատերազմի միջով, շրջափակման մեջ եմ եղել, դուրս եմ եկել, բայց երկրի շրջափակումը ազգին անելանելի վիճակի է հասցրել։ Խելամիտ որոշումների կարիք կա, կամային մարդիկ պիտի վճռական որոշումներով երկիրը դուրս բերեն շրջափակումից, Ազատության հրապարակում բոլոր շարժումները նույն նպատակին պիտի ծառայեն»։ Արթուր Մուսայելյանը նաև հորդորեց հաջորդ իշխանություններին անպայման լսելի դարձնել պատերազմի բովով անցած երիտասարդների ձայնը։
    17:44
    20.04.22
    Ավելին
  • Հայաստան
    Գյումրիում 6 տարեկան աղջիկ է մահացել. նախնական վարկածով՝ թունավորվել է շմոլ գազից
    Գյումրիում 6 տարեկան աղջիկ է մահացել նախնական վարկածով՝ շմոլ գազի թունավորումից: Նրան գտել են լոգարանում:
    17:41
    20.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՌԴ նախագահն ու Նիկոլ Փաշինյանը վերջնական համաձայնության են եկել ոչ թե ԼՂ հարցի, այլ՝ ԼՂ անվտանգության հարցի շուրջ. կառավարությունը փոփոխության է ենթարկել պաշտոնական հաղորդագրությունը
    Կառավարությունն այսօր հայտնեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցի շրջանակում այցելել է Ռուսաստանի Դաշնության Պետական Դումա, հանդիպում ունեցել Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Կառավարության տարածած հաղորդագրությունում նշվում էր. «ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է միջխորհրդարանական փոխգործակցության ամրապնդումն ու ակտիվ երկխոսությունը: «Նախագահ Պուտինի հետ արդյունավետ քննարկում ունեցանք, ընդունեցինք համատեղ կարևոր հայտարարություն», - ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ վերջնական համաձայնության են եկել մի շարք կարևոր հարցերի շուրջ, այդ թվում` կապված անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հարցի, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացների շուրջ»։
    17:26
    20.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Զոհվածների մայրերի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ
    Աննա Հակոբյանը մարտի 26-ին միջոցառում էր կազմակերպել կանանց միամսյակին նվիրված, որին ներկա էին արցախյան պատերազմներում զոհվածների մայրերը, կանայք, քույրերը, տատիկները։ Միջոցառման տեսանյութը նախ վարչապետի տիկինը հրապարկեց Ֆեյսբուքում, այնուհետեւ՝ երգչուհի Սիլվա Հակոբյանը, որը եւս ներկա է եղել, նաեւ երգել է իր հայտնի «Խաչիկը, Վաչիկը» երգը, որի տակ ներկաները պարել էին։ Հրապարակված տեսանյութերն աղմուկ առաջացրեցին սոցիալական հարթակներում։ Մի մասը զոհվածների մայրերին մեղադրում էին պարելու-ուրախանալու համար, սակայն առավել մեծ մասը մեղադրում էին Աննա Հակոբյանի հետ հանդիպելու համար, քանի որ հող հանձնած եւ իրենց որդիների մահվան պատճառ դարձած վարչապետի եւ նրա կնոջ հետ հանդիպելը պատիվ չի բերում զոհերի հարազատներին։ Քննադատություններն այնքան շատ էին, որ թե՛ Աննա Հակոբյանը, թե՛ Սիլվա Հակոբյանը հաջորդ օրերին անդրադարձան մեղադրանքներին եւ աղմուկին։ Առաջինը կոչ արեց մայրերին լինել ուժեղ եւ խոսակցությունը տեղափոխեց մայրերին` ապրելուց զրկելու դաշտ, իսկ երգչուհին նշեց, որ երգել է այն երգերը, որոնք մայրերն են ցանկացել եւ փորձել է թեթեւացնել նրանց վիշտը։ Ապա տեղեկացանք, որ միջոցառմանը մասնակցած մի քանի զոհվածների մայրեր հավաքվել եւ գնացել էին ոստիկանություն՝ հաղորդում տալով Ֆեյսբուք սոցիալական ցանցում իրենց վիրավորելու դեպքի կապակցությամբ։  Ոստիկանությունից մեզ փոխանցեցին, որ մայրերի տված հաղորդման հիմա վրա Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածով (ծանր վիրավորանք հասցնել) հարուցվել է քրեական գործ եւ այն ուղարկվել Քննչական կոմիտե։ Վերջին Արցախյան պատերազմում զոհված Սուրեն Բաբայանի (Կապավոր կյաժ) մայրը՝ Գալինա Բաբայանը եւս մասնակցել է այդ միջոցառմանը, նա այն մայրերից մեկն է, որը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։ Բաբայանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ իրեն չեն կանչել ՔԿ՝ որեւէ քննչական գործողության մասնակցելու, ապա ավելացրեց, որ մինչեւ վերջ գնալու է, որ իրենց վիրավորողները պատժվեն․ «Ես չեմ զղջում, քանի որ ես մինչեւ օրս անկողնուց դուրս չեմ գալիս, սթրեսից ես գիտակցության կորուստ եմ ունեցել, մեզ իրավունք չկա՞, որ մենք մի տեղ գնանք»։ Հարցին, թե հարյուրավոր մեկնաբանություններ եւ գրառումներ են եղել իրենց հասցեին, ինչպե՞ս են նրանց բոլորին պատասխանատվության ենթարկելու, Բաբայանն ասաց՝ չգիտեմ․ «Ես չգիտեմ, իմ ուղեղը չի աշխատում, արդեն իմ հոգեկանը խախտվում ա, ո՞նց կարելի ա մարդկանց վիրավորել, թող իրենք գիտակցեն, որ ամեն բառի, ամեն իմ արցունքի համար իրենք պատասխան են տալու, ես չեմ զղջալու, ոնց որ ես եմ սենց մրմռումը սիրտս տառապում, նույնն էլ իրենք են տառապելու իրենց խոսքերի համար»։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/b88c875d9dc4da180d1126c1bc36f9cd © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    17:18
    20.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՔԿՀ-ներում զննության արդյունքում հայտնաբերվել են արգելված իր և թմրամիջոց
    Ապրիլի 19-ին՝ ժամը 15։35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն անձնական զննության են ենթարկել կալանավորված անձ Ա․ Մ․-ին տեսակցության եկած քաղաքացի Ա․ Մ․-ին, ինչի արդյունքում վերջինիս գոտուց հայտնաբերել են բջջային հեռախոս՝ առանց բաժանորդային քարտի։ Ա․ Մ․-ն ցանկացել էր հեռախոսը փոխանցել որդուն։ Նույն օրը՝ ժամը 16։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի և անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցները, համատեղ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Կ․ Շ․-ին, ինչի արդյունքում վերջինիս վերնաշապիկի հետնամասում հարմարեցված թաքստոցից հայտնաբերել են 3 փաթեթ՝ ընդհանուր 16․4 գրամ քաշով, դեղնականաչավուն բուսական զանգվածով լցված։ Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հայտնաբերված թմրամիջոցներն ուղարկվել են դատաքիմիական և դատանյութագիտական փորձաքննության։
    17:15
    20.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ալիևի հետ զրուցելուց հետո Եվրամիության հատուկ ներկայացուցիչը Երևան է գալիս
    Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ղեկավարած պատվիրակությունը շաբաթվա երկրորդ կեսին կայցելի Հայաստան։ Կլաարը երեկ Ադրբեջանում է եղել, հանդիպել Իլհամ Ալիևին:
    17:12
    20.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանությունները գնում են թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկելու ճանապարհով․ հայտարարություն
    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ Իշխանությունների կողմից Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին խորհրդարանական լսումներին ապօրինաբար խոչընդոտելու վերաբերյալ Հայրենակիցնե՛ր Օրվա քաղաքական իշխանությունը, հերթական անգամ խախտելով Սահմանադությունն ու օրենքները, մինչև ապրիլի 24-ը հրաժարվում է Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության նախաձեռնած լսումների անցկացման համար տրամադրել Ազգային ժողովի դահլիճը և ուղիղ հեռարձակում ապահովել՝ ներկայացնելով անհիմն տեխնիկական պատճառաբանություն: Ազգային ժողովի՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայտարարության նախագծին նվիրված խորհրդարանական լսումները նախատեսված էր անցկացնել ապրիլի 21-ին: Լսումների նպատակն էր լայն հանրությանը ներկայացնել այն «կարմիր գծերը», որոնք պետք է ուղեցույց դառնան Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը քննարկելիս: Իշխանությունների նախաձեռնած՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկայիս ընթացքը, դրանից բխող սպառնալիքների չգիտակցումը և դրսևորած այս ապօրինի վարքագիծը վկայում են, որ նրանք ուղղակի կամ անուղղակի գնում են թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկելու ճանապարհով։ Մենք վճռական ենք և հետևողական Հայ ժողովրդի լինելության հիմքում գտնվող այս հարցը հետապնդելու գործում: Խորհրդարանական լսումների անցկացումը մնում է մեր օրակարգում, կկայանա առաջիկայում, որի մասին հավելյալ կտեղեկացնենք:
    17:06
    20.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հայաստանի իշխանությունները հետևողական են լինելու ժողովրդավարական բարեփոխումների իրականացման հարցում. Ռուբեն Ռուբինյան
    Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին: Կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը եւ մարտահրավերները: Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետեւանքով Արցախում ստեղծված իրադրությունը, հումանիտար խնդիրները: Խորհրդարանի փոխխոսնակը երախտագիտություն է հայտնել Նիդերլանդների խորհրդարանի գործընկերներին` 2020թ. աշնանն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը եւ դրա հետեւանքները դատապարտող բանաձեւերի ընդունման համար: Անդրադարձ է եղել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները հետեւողական են լինելու մեկնարկած բարեփոխումների իրականացման հարցում: Զրուցակիցները խոսել են հայ-նիդերլանդական միջխորհրդարանական համագործակցության խորացման, փոխայցերի անհրաժեշտության, խորհրդարանական հարթակում համատեղ ծրագրերի իրականացման մասին:
    17:01
    20.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանից հետո հիմա էլ Վարդան Օսկանյանն է ստում առանց սահմանների․ Լևոն Զուրաբյան
    ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ռոբերտ Քոչարյանի օրոք Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ապրիլի 18–ին մի հոդված է գրել, որը վերնագրված է «Անհրաժեշտ է խուսափել «խաղաղության պայմանագիր» ստորագրելուց»։ Հոդվածից ակնհայտ է. Վարդան Օսկանյանը շատ պարզ գիտակցում է, որ Արցախում տեղի ունեցած աղետի եւ հնարավոր նոր աղետալի զարգացումների համար հատուցման պահը մոտենում է։ Մոտենում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի համար, այլ նաեւ նրանց համար, ովքեր 1998 թվականին տապալեցին ղարաբաղյան կարգավորման, այսպես կոչված, Փուլային պլանը, որը ուժի դիրքից հայկական կողմերի համար ապահովում էր մաքսիմալ հնարավոր արդյունքը, խաղաղության պայմանագրով ամրագրում մեր ռազմական հաղթանակը, տալիս էր Լեռնային Ղարաբաղին միջազգային իրավասուբյեկտություն եւ Ադրբեջանին թույլ չէր տալիս որեւէ զորամիավորում մտցնել 1994 թվականի զինադադարի գծից այս կողմ։ Ընդ որում, Ադրբեջանը պաշտոնական համաձայնություն էր տվել իր համար նման կապիտուլյացիոն պայմանագրին։ Վարդան Օսկանյանը շատ լավ հասկանում է իր մեղավորությունն ու պատասխանատվությունը հայ ժողովրդի գլխին բերած աղետի համար։ Հետեւաբար, գլխակորույս ձեռնարկում է ինքնարդարացման փորձեր։ Այդ ջանքերը, սակայն, կառուցված են մի քանի բացարձակ ստերի կամ փաստերի աղավաղման ջանքերի վրա։ Հերթով անդրադառնամ դրանց. Սուտ համար 1 Խոսելով Հայաստանի Անվտանգության խորհրդի 1998 թվականի հունվարի 8–ի հայտնի նիստի մասին` նա գրում է, որ «Լևոն Տեր-Պետրոսյանը նպատակ ուներ հիմնավորել իր աջակցությունը Ղարաբաղյան խնդրի կարգավորման՝ Մինսկի խմբի կողմից այդ օրերին ներկայացված փուլային տարբերակին և համաձայնություն ստանալ մասնակիցներից այդ առաջարկությանն ընթացք տալու համար», իսկ այնուհետեւ փորձում է տպավորություն ստեղծել, թե ինքը՝ Օսկանյանը, իբր, դեմ է արտահայտվել այդ տարբերակին։ Որպես նիստի մասնակից մերժում եմ այս կեղծիքը։ Իրականում դեմ էին, այո, Քոչարյանը, երկու Սարգսյանները, Լեռնային Ղարաբաղի ղեկավարության բոլոր ներկա անդամները, ինչպես նաեւ` Հայոց Համազգային Շարժումից Հովհաննես Իգիթյանը։ Մնացածը, այդ թվում` Վարդան Օսկանյանը, կողմ արտահայտվեցին (Օսկանյանը՝ մի քանի անգամ) փուլային տարբերակին։ Վերջինիս դեպքում այլ կերպ չէր էլ կարող լինել։ Օսկանյանը ոչ միայն արտգործնախարարի տեղակալն էր, այլ նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով գլխավոր բանակցողը։ Դա իր բանակցած փաստաթուղթն էր նաեւ, եւ արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի հետ միասին` նրանք պարտաճանաչորեն աջակցեցին այդ փաստաթղթին, ներկայացնելով արտաքին գործերի նախարարության տեսակետը։ Սուտ համար 2 Օսկանյանը նաեւ փորձում է համոզել, որ, մերժելով փուլային տարբերակը, հնարավոր դարձավ հետագայում ստանալ կարգավորման պլաններ, որոնցում չի ամրագրվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մասնավորապես, նա գրում է. «Հաջորդ տարիներին Մինսկի խումբը սեղանին դրեց երեք առաջարկ (ընդհանուր պետության, Քի Վեսթի և Մադրիդյան առաջարկները), որտեղ հղում կար Ղարաբաղի կարգավիճակին, և երեք դեպքում էլ՝ Ադրբեջանի կազմից դուրս»։ Այստեղ մի նախադասության մեջ Օսկանյանը միանգամից երեք սուտ է ասում։ Սկսենք «Ընդհանուր պետության» առաջարկից։ Այդ պլանով նախատեսված էր, որ «ԼՂ-ն հանրապետության ձևի պետական եւ տարածքային կազմավորում է և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է «Ընդհանուր պետություն»` նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»: Պայմանագրի հետագա 12 կետերը պարզորեն բացահայտում են այն իրողությունը, որ այդ «Ընդհանուր պետությունը» կոչվելու էր Ադրբեջան, եւ Լեռնային Ղարաբաղը լինելու էր այդ ընդհանուր պետության՝ Ադրբեջանի կազմում ինքնավարություն, թեեւ շատ լայն լիազորություններով։ Ավելորդ չեմ համարում նշել, որ Տեր–Պետրոսյանը 1997 թվականին մերժել էր, այսպես կոչված, Փաթեթային պլանը, որում ավելի հզոր իրավասություններ ու արտոնություններ էին առաջարկված Լեռնային Ղարաբաղի համար, սակայն Ղարաբաղը նույնպես ճանաչվում էր Ադրբեջանի կազմում։ Սուտ համար 3 Քի Վեստի հարցում Օսկանյանի ստախոսությունը, առաջին հայացքից, շատ ավելի բարդ է բացահայտել, քանի որ Ղարաբաղն այդ առաջարկով պետք է իսկապես դառնար Հայաստանի մաս։ Օսկանյանը, սակայն, լռում է մի քանի «նրբությունների» մասին, որոնք այդ կարծեցյալ նվաճումն ուղղակի զրոյացնում են։ Նախ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը երբեք նման պաշտոնական առաջարկ չի արել հակամարտության կողմերին։ Բանն այն է, որ Քի Վեստում շրջանառող փաստաթուղթն ունեցել է «non-paper»–ի կարգավիճակ։ Դիվանագիտության մեջ անգլերեն non-paper արտահայտությունը նշանակում է աշխատանքային փատաթուղթ, որը որեւէ պաշտոնական դիրքորոշում չի արտահայտում, իսկ, տվյալ դեպքում, ընդամենը ներկայացնում էր աշխատանքային մի սեւագիր, որը կոչված էր օգնելու կողմերին` համաձայնության գալ իրենց նախնական երկկողմանի խոսակցությունների հիման վրա։ Համաձայնությունը ենթադրում էր տարածքային փոխանակում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ (Ղարաբաղը Մեղրու դիմաց կամ, ինչպես վերջում առաջարկել էր հայկական կողմը, Մեղրու վրայով «ինքնիշխան միջանցքի» դիմաց, ինչը, բնականաբար, մերժվեց Ադրբեջանի կողմից)։ Եւ, վերջապես, ամենակարեւորը. Քի–Վեստյան բանակցությունների միակ շոշափելի արդյունքը եղավ բանակցային ձեւաչափից Լեռնային Ղարաբաղի հեռացումը, քանի որ բանակցությունների հիմքում ընկած էր Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տարածքային փոխանակումը, եւ Երեւանը ստիպեց Ստեփանակերտին` անշրջելիորեն հրաժարվել բանակցային կողմի իր լիազորություններից։ Սուտ համար 4 Մադրիդյան սկզբունքները ձեւավորվեցին ետՔիՎեստյան բանակցային կոնտեքստում, որում արդեն ոչնչացված էր Լեռնային Ղարաբաղի միջազգային իրավասուբյեկտայնությունը, ընդ որում` «շնորհիվ» Ռոբերտ Քոչարյան – Վարդան Օսկանյան զույգի փառապանծ դիվանագիտական ջանքերի։ Այդ իրավասուբյեկտայնությունը ձեւավորվել էր շնորհիվ Լեռնային Ղարաբաղի՝ 1991 թվականին անցկացված անկախության հանրաքվեի, իսկ այնուհետեւ ռազմական հաղթանակների, որոնք ստիպեցին միջազգային հանրությանը արձանագրել Լեռնային Ղարաբաղի՝ որպես ինքնուրույն միավորի գործոն դառնալը։ 1994 թվականին ԵԱՀԿ–ի Բուդապեշտյան գագաթնաժողովը Լեռնային Ղարաբաղին ճանաչեց որպես ղարաբաղյան հակամարտության իրավահավասար եւ լիիրավ կողմ, իսկ 1997 թվականին, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կողմից Փաթեթային առաջարկի մերժումից հետո, Մինսկի խմբի համանախագահությունը պաշտոնապես առաջարկեց Փուլային տարբերակը, որում այլեւս որեւէ հիշատակում չկար հակամարտությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիմքի վրա լուծելու մասին, եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է լուծվեր երեք կողմերի՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի իրավահավասար բանակցություններով։ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի եւ ԵԱՀԿ–ի հետ համաձայնեցված եւ նրանց հավանությունը ստացած այդ փաստաթուղթը եթե ստորագրվեր, նոր մակարդակի վրա կբարձրացներ Լեռնային Ղարաբաղի միջազգային սուբյեկտայնությունը եւ մեզ ավելի կմոտեցներ Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման։ Մադրիդյան սկզբունքները նախ ենթադրում էին, որ կարգավորման պլանը պետք է համաձայնեցվեր Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, սահմանում էին, որը կարգավորումը պետք է հիմնվի տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի վրա, եւ նախատեսում էին, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կորոշվի Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք հանրաքվեում, որի պայմանները եւ ժամկետները պետք է որոշվեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հետագա բանակցություններով։ Արձանագրենք. Լեռնային Ղարաբաղի իրավասուբյեկտայնություն Մադրիդյան սկզբունքներում այլեւս չկա, այն պիտի նոր ձեւավորվի անորոշ պայմաններում եւ անորոշ ժամկետում անցկացվող հանրաքվեում, իսկ հանրաքվեն անգամ տեսականորեն չի ապահովում Լեռնային Ղարաբաղի համար Ադրբեջանից դուրս կարգավիճակի ձեռքբերում, քանի որ ի սկզբանե նախատեսված է, որ խնդիրը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, եւ, բացի դրանից, Ադրբեջանին վերապահված է իրավունք՝ թույլ չտալու հանրաքվեի անցկացման որեւէ պայման, որը հնարավորություն կտար Արցախին` ստանալու անկախ կարգավիճակ։ Վերջաբան Այսպիսով, Վարդան Օսկանյանի ինքարդարացման փորձերը հիմնված են պարզ ստախոսության եւ ինտելեկտուալ անազնվության վրա։ Բանն այն է, որ, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, Վարդան Օսկանյանին ես ինտելեկտուալ մարդ եմ համարում, որը շատ լավ հասկանում է վերոշարադրյալ բոլոր փաստերը եւ ճշմարտությունները։ Ավելի վատ` իր համար»։
    16:49
    20.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԺ-ն խուսափում է մինչև ապրիլի 24-ը հայ-թուրքական հարաբերությունների հարցով որևէ միջոցառում կազմակերպել․ Մանուկյան
    NEWS.am-ը գրում է․ «Ազգային ժողովի նիստերի դահլիճում ապրիլի 21–ին նախատեսված «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ լսումները չեն լինելու։ Նախագծի հեղինակը «Հայաստան» խմբակցությունն էր, Ազգային ժողովի կայքում էլ օրեր առաջ հրապարակվել էր լսումների վերաբերյալ հրավերը։ «Օրենքով նախատեսված պահանջները կատարվել էին, իսկ Ազգային ժողովի ղեկավարությունն էլ թույլտվություն էր տվել լսումներ անցկացնելու վերաբերյալ, սակայն վերջին պահին պատճառաբանեցին, թե տեխնիկական անձնակազմը Երեւանում չէ, չեն կարող սպասարկել։ Հակառակ մեր հորդորներին, որ մենք կապահովենք տեխնիկական մասը եւ ուղիղ հեռարձակում կլինի, մերժում ենք ստացել։ Առաջարկել են ապրիլի 24–ից հետո մեկ այլ օր անցկացնել լսումները։ Թերեւս Հայաստանի Ազգային ժողովը խուսափում է մինչեւ ապրիլի 24–ը հայ–թուրքական հարաբերությունների հարցով որեւէ հրապարակային միջոցառում կազմակերպել խորհրդարանում, որպեսզի իբր թե առանց նախապայմանների իրենց հետ խոսող թյուրքական իշխանություններին եւ Ադրբեջանին չզայրացնի»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը»։
    16:40
    20.04.22
    Ավելին
  • Հասարակական
    Ավելի քան 7000 աշխատող, հատուկ վերաբերմունք՝ պատերազմի մասնակիցներին. «Գեոպրոմայնինգ»
    «Գեոպրոմայնինգ» ընկերության հայաստանյան գործարաններում այս պահին աշխատում է ավելի քան 7000 մարդ: 15 տարի աշխատած ընկերությունը վստահեցնում է, որ դեռ շատ անելիքներ կան: Նախատեսվում է՝ ավելի քան 150 տարի շահագործել 1 մլրդ տոննա հանքաքար ունեցող Քաջարանի հանքավայրը:
    16:29
    20.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արթուր Վանեցյանն ունի մեկ ֆեյսբուքյան պաշտոնական օգտահաշիվ. Սոս Հակոբյան
    «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը տեղեկացնում է, որ Արթուր Վանեցյանն ունի մեկ ֆեյսբուքյան պաշտոնական օգտահաշիվ «Հարգելի լրագրողներ, հարգելի հայրենակցներ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ունի մեկ, կրկնում եմ՝ մեկ պաշտոնական ֆեյսբուքյան օգտահաշիվ: Հղումը՝ https://www.facebook.com/avav111 Կան բազմաթիվ ֆան էջեր, կողմնակիցների կողմից վարվող ոչ պաշտոնական էջեր, որոնք, բնականաբար, Արթուր Վանեցյանի դիրքորոշումը չեն արտահայտում: Մի՛ տրվեք սադրանքների, մի տրվեք քպ-ական մեդիաների կողմից այս օրերին տարածվող մանիպուլացիաներին: Լավ, հասկանալի է չէ, որ Վանեցյանը չէր գրի, որ մարդիկ սիրում են Վանեցյանին: Խնդրում եմ լրատվամիջոցներին՝ հեռացնել այլ էջերով թյուրիմացաբար տարածված կեղծ հրապարակումները» , - գրել է Սոս Հակոբյանը։
    16:22
    20.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ Զինված ուժերի գոյությունը հանգիստ չի տալիս Ադրբեջանի նախագահին. Արթուր Ղազինյան
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է. «ՀՀ Զինված ուժերի գոյությունը հանգիստ չի տալիս Ադրբեջանի նախագահին, և նա փորձում է օգտագործել Հայաստանում ստեղծված իրավիճակը՝ ՀՀ ԶՈւ հարցը շատնաժով ու սպառնալիքով փակելու համար: Բոլորովին վերջերս նա Հայաստանի առջև դրեց բանակ չունենալու պահանջ՝ անուղղակի սպառնալով այն պետություններին, որոնք կօգնեն Հայաստանին վերազինել ու վերակազմակերպել իր բանակը: Ալիևը վախենում է, քանի որ գիտի Հայ զինվորի բազկի ուժը, ինչը զգացել է նրա հայրը իր գլխին: Բացի դրանից, նա շատ լավ գիտի, որ 44-օրա պատերազմում Հայկական բանակն իրականում ՉԻ ՊԱՐՏՎԵԼ, իրական պարտությունը տեղի է ՀՀ Զինված ուժերի թիկունքում՝ քաղաքական և դիվանագիտական հարթություններում իր և նիկոլի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում: Իսկ պատերազմն ու ահռելի զոհերը պետք էին արդեն պայմանավորված պարտությունը լեգիտիմացնելու և Հայի հաղթական ոգին կոտրելու համար: Մինչև երեկ Հայաստանի իշխանությունները հլու հնազանդ կատարում էին ալիևի այս պահանջը՝ չմշակելով ՀՀ Զինված ուժերի արդիականացման պլան և հետևողականորեն կազմալուծելով ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի աշխատանքները (մինչ օրս ՀՀ ԶՈւ ԳՇ պետ չունի): Սակայն երեկ Մոսկվայում ՌԴ նախագահի և Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հանդիպման արդյունքներով հաստատվել է, որ «ոչ մի պետություն, միություն կամ դաշինք ՉԻ ԿԱՐՈՂ և ՉՊԵՏՔ Է ապահովի իր անվտանգությունը ուրիշների անվտանգության հաշվին: Նշվում է նաև, որ անթույլատրելի են սպառազինությունների նկատմամբ վերահսկողության ճարտարապետության քանդմանն ու ի վնաս ուրիշների անվտանգության միակողմանի ռազմական առավելություն ստանալուն ուղղված գոծողությունները, ինչը խաթարում է հավասար և անբաժանելի անվտանգության հիմնարար սկզբունքը, ինչն իր հերթին հանգեցնում է հակասությունների և հակամարտությունների» (22 կետ): Հայաստանի հետ համատեղ արված հայտարարության մեջ տեղ գտած այս ձևակերպման հիմնական հասցեատերը Ալիևն է, ում ուղիղ տեքստով ասում են, որ գլուխդ պատին ես տվել, Հայաստանն ունենալու է ուժեղ բանակ: Կամ Ադրբեջանը ՉԻ ՈւՆԵՆԱԼՈւ բանակ . . .»։
    16:17
    20.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ավարտվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը
    ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի 38-ամյա բնակչի կողմից հորեղբոր առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն 2021թ. հոկտեմբերի 25-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, 38-ամյա տղամարդը հորեղբոր՝ Երասխահուն գյուղի տանը, վերջինիս պատկանող հողամասը վարձակալությամբ այլ անձի տրամադրելու հարցի շուրջ վիճաբանել է հորեղբոր հետ, որի ընթացքում ծալովի դանակով մի քանի անգամ հարվածել է նրա մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 38-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
    16:08
    20.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանն առաջին անգամ այցելել է Ռուսաստանի պետդումա
    «Պուտինի հետ վերջնական համաձայնության ենք եկել մի շարք կարևոր հարցերի շուրջ, այդ թվում` կապված անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ»- հայտարարել է Հայաստանի վարչապետը Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ:
    16:05
    20.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մինչև երեկո հացադուլ անող Արթուրն ու Նվերը կունենան վրան․ Ռոբերտ Հայրապետյան
    Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Պատգամավոր Elinar Vardanyanի հետ բոլոր հնարավոր օղակներին դիմելուց հետո ստացանք վերջնական հավաստում, որ մինչև երեկո հացադուլ անող Արթուրն ու Նվերը կունենան վրան: Ի դեպ տղաներն այսօր 19:30-ին հրավիրում են բոլորիս Ազատության հրապարակ քննարկման: Նրանց ուզածը մեծ բան չի՝ համախմբում հանուն հայրենիքի: Ես 19:30 լինելու եմ նրանց կողքին և խնդրում եմ բոլոր մտահոգ երիտասարդներին միանալ: Նա, ով չի սիրում իր հայրենիքը, ոչինչ չի սիրում»:
    16:02
    20.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Դաժե Չալոն ա եկել Ազատության հրապարակ»․ Արթուր Վանեցյան
    Ազատության հրապարակում անժամկետ բողոքի ակցիաները շարունակվում են։ Քիչ առաջ Ազատության հրապարկում մի շուն էր շրջում, որին մոտեցավ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, որը կիրակի օրվանից պայքարի է դուրս եկել, ու իր պնդմամբ՝ տուն չի վերադառնալու, մինչև արդյունքի չհասնեն։ «Ժողովուրդ, դաժե Չալոն ա եկել ստեղ, փոշմանել ա»,- կատակելով ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։ Չալոն, հիշեցնենք, այն շունն էր, որ 2018 թվականին ուղեկցում էր Փաշինյանին Գյումրիից Երևան։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/43d38a7c54b8e0028fef5ebc5eecdbcd © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    15:56
    20.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գյումրու տներից մեկի պատը փլուզվել է. կա տուժած
    Ըստ նախնական տվյալների՝ շինարարական աշխատանքներ իրականացնելիս տան պատը փլուզվել է, ինչի հետևանքով աշխատակիցներից մեկն արգելափակվել է պատին հարակից փոսում: Նա գիտակից վիճակում է։
    15:52
    20.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Զոհված զինծառայողի մայրը կոչ է անում միանալ Ազատության հրապարակում սկիզբ առած պայքարին
    Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հրետանավոր Հայկ Մելիքյանի մայրը՝ տիկին Նաիրան քաղաքացիներին կոչ է անում միանալ Ազատության հրապարակում մեկնարկած պայքարին. «Կոչ եմ անում իմ ընկերներին, հարազատներին, համակիրներին, իմ Հայկի ընկերներին, դասընկերներին գալ Ազատության հրապարակ, դրանով իսկ արտահայտելով ձեր դիրքորոշումը ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ: Պետք չէ ինձ ցավակցել, պարզապես միացեք, եթե ուզում եք հայրենիք ունենալ, եթե հարգում եք Հայկի ու մնացյալ նահատակների հիշատակը: Սա ամենօրյա պայքար է, համարեք, որ սա այլևս ձեր ամենօրյա աշխատանքի մի մասն է: ՄԻԱՑԵՔ»։
    15:49
    20.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Միանում եմ»․ 44-օրյա պատերազմի «խզված ձայնով» տղան՝ Մնացականը, Ազատության հրապարակում է՝ սատարելու հացադուլ հայտարարած տղաներին
    Արցախյան 44-օրյա պատերազմի «խզված ձայնով» տղան՝ Մնացական Ավետիսյանը, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում արել․ «Միանում եմ: Արցախի պետականությունը և մեր հայրենակիցների՝ պատմական հայրենիքում ապրելու, արարելու իրավունքը բացարձակ արժեքներ են: Կոչ եմ անում երիտասարդներին միանալ՝ մոբիլիզացնելու գաղափարները, տեր կանգնելու մեր հայրենիքին: Սպասում ենք 19:30-ին Ազատության հրապարակում»։ Տեսանյութում Մնացական Ավետիսյանը նշում է, որ գնացել է Ազատության հրապարակ՝ սատարելու և իր զորակցությունը հայտնելու հաջակցություն այն գաղափարների, որոնց համար տղաները սկսել են հացադուլ։ «Նվերի և Արթուր հետ մարտական զինակից ընկերներ ենք, շատ կարևոր է, որ նրանք, ովքեր անկախության սերունդ են, ապրել են անկախության տարիներին, գտնվեն այստեղ՝ տղաներ կողքին և ձևավորեն մի կարևոր ուժ, որը հետագայում հստակ կարտահայտի արժեքների մասին իր պատկերացումները», ասաց նա։
    15:42
    20.04.22
    Ավելին