Լրահոս
Քաղաքական
11:28
21.04.22
167

Իրանը շատ ճիշտ է իրեն պահում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն ունենալու համար. Վանեցյան

Img default alt hy

Շփման ցանկացած ձևաչափ կարևոր է, հատկապես տարածաշրջանի երկրների համար, բայց պետք է հասկանալ, թե այս ձևաչափում ինչ հարցեր են քննարկվում, արդյոք կքննարկվեն այնպիսի հարցեր, որոնք մինչ այս քննարկվել են այլ ձևաչափերում, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում «3+3» ձևաչափը, արդյոք այն կենսունակ է և կարող է հաջողության հասնել։

«Խոսքն արցախյան հիմնախնդրի մասին է, որ այն չի կարող դուրս գալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափից և գնալ քննարկվելու այլ ձևաչափերում։

Իսկ առհասարակ, շփումները ողջունում եմ և համարում եմ նորմալ», -ասել է Վանեցյանը։

Արձագանքելով Իրանի դերակատարությանը՝ Արթուր Վանեցյանն ասել է.

«Իրանը բազմիցս հայտարարել է իր կարմիր գծերը, Իրանը հստակ ասել է, թե ինչ չի հանդուրժի իր սահմաններին։ Կարծում եմ՝ Իրանը շատ ճիշտ է իրեն պահում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն ունենալու համար»։