Լրահոս
Քաղաքական
14:09
21.04.22
186

Այս իշխանություններն իրենք չգիտեն իրենց խոսքի արժեքը. Վանեցյան

Img default alt hy

Պետք է օր առաջ դուրս շպրտել այս իշխանություններին, ձևավորել ազգային և պետական շահով առաջնորդվող իշխանություն, որը կսպասարկի բացառապես Հայաստանի և Արցախի շահերը, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Ճանապարհների մասին կխոսենք ավելի ուշ։ Մենք չենք եկել այստեղ ասելու, որ պահանջում ենք իշխանափոխություն։ Ես այստեղ այդ նպատակով չեմ։

Իմ հիմնական նպատակը հանուն հզոր Արցախի և հզոր Հայաստանի համար է։ Սա անձերի, կուսակցությունների պայքար չէ, սա պայքար է հանուն հայրենիքի, հանուն մեծ հայրենիքի»,- ասել է Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով՝ այս իշխանությունների խոսքը չի կարող հավատ ներշնչել։

«Այս իշխանությունները բազմիցս ապացուցել են, որ պահի ազդեցության տակ փոխում են իրենց որոշումները, իրենք չգիտեն իրենց խոսքի արժեքը»,- ասել է նա: