Լրահոս
Քաղաքական
14:23
21.04.22
212

Անդադար պնդելը, թե Հայաստանը կապիտուլացվել է, դա միանշանակ բխում է թշնամի պետության շահերից․ Էդմոն Մարուքյան

Img default alt hy

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը անդրադարձել է երեկ «168․am»-ին տված հարցազրույցին, որտեղ ասել էր, որ նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարությունը կապիտուլյացիա չէր։

Սոցցանցերում տարածվեցին Էդմոն Մարուքյանի՝ նոյեմբեր 12-ի ֆեսբուքյան գրառումը․

«Կապիտուլյացիա ստորագրած առաջնորդն այլևս չի կարող որևէ կերպ փորձել հասնել Արցախի ճանաչմանը»։

Սրա վերաբերյալ Մարուքյանը այժմ գրառում է արել․

«Հարցազրույցս շատ ծանր են տարել դիզելի խոշոր և մանր մասնագետները։
Այո՛, նոյեմբերի 9-ի հայտարարությունը շոկային էր բոլորիս համար:

Պարտվել էինք և մեզ ջախջախված էինք զգում: Կարճ ժամանակ անց վերագնահատելով եղելությունը որոշեցինք կենտրոնանալ եղածը պահպանելու և ամրացնելու գործին, ոչ թե ինքներս մեզ հիմնավորելու, որ պետությունը ծնկել է:

Պատերազմի ավարտից ամիսներ անց անդադար պնդելը, թե Հայաստանը կապիտուլացվել է, միջազգային իրավունքի մասնագետներ բերել Հայաստան, որ հիմնավորեն, թե Հայաստանը կապիտուլացվել է, դա միանշանակ բխում է թշնամի պետության շահերից և հնչում է գլխավորապես իրենց մամուլում:

Իմ նկատմամբ հակաքարոզչությանը սովոր եմ, բայց ադրբեջանական պրոպագանդան հայաստանյան մամուլում հետևողականորեն շրջանառելու նկատմամբ հաշտ չեմ:

Հաշտ չեմ նաև քաղաքական պրիմիտիվիզմ քարոզողների հետ, ովքեր իրավիճակային քաղաքական հայտարարությունները չեն տարբերում թշնամական ագիտացիայից:

Դիզելի թեմայից էլ այդքան մի նեղվեք, ձեր կալիբրը ավելին չէ, տարիներն էին պարզապես երկար»: