Լրահոս

2022-04-22
  • Հասարակական
    Տավուշում ճանաչում են թշնամուն ու «կոնկրետ քայլեր» են սպասում ընդդիմությունից
    Հայլուրը շարունակում է Հայաստանի տարբեր շրջաններ գնալ ու մարդկանց կարծիքը հարցնել՝ Արցախի կարգավիճակի, խաղաղության պայմանագրի, հանուն հայրենիքի՝ Ազատության հրապարակում պայքարողների մասին: Մեր նկարահանող խումբը այս անգամ սահմանապահ Տավուշի մարզ է գնացել:
    22:00
    22.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել
    Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը։ ՌԴ խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Պարեկություն է արվել Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում: Խաղաղապահ զորախմբի ինժեներական և սակրավորական խմբերը շարունակում են ստուգել և մաքրել տարածքը ականներից և չպայթած զինամթերքից։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,5 հա տարածք: ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրությունում։
    21:59
    22.04.22
    Ավելին
  • Հասարակական
    «Ո՞նց եք կարողանում հանգիստ նայել բոլորի աչքերին». քաղաքացին առաջինն այս հարցը կտար Փաշինյանին
    Ազատության հրապարակում մեկնարկած ստորագրահավաքին, որ նախաձեռնել էին հացադուլ հայտարարած 44-օրյա պատերազմի մասնակից երիտասարդները արդեն 2200-ից ավելի մարդ է միացել:
    21:45
    22.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մերկացած տղամարդ էր, վազեց, կարմիրբերետավորներն էլ՝ հետևից. հրապարակում իրավիճակը լարվեց
    Ազատության հրապարակում քաղաքացիների և ոստիկանների միջև իրավիճակը լարվեց։ Լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանը նշեց, որ ինքն էլ չհասկացավ, թե ինչ տեղի ունեցավ։ «Անհասկանալի իրավիճակ էր։ Կանգնած զրուցում էինք, տեսա՝ ինչ-որ մեկը վազում է, ոստիկանները հետևից, փորձեցինք հանգստացնել իրավիճակը։ Որևա բան չեն ասում, չեն հասկանում։ Հեսա կհասկանանք»,-նշեց նա։ Նշենք, որ քաղաքացիներից մեկը՝ դիմելով ոստիկաններին, բղավում էր․ «Խի՞ եք ծեծում մեզի, ախպեր։ Արա, խի՞ եք ծեծում, տղերք։ Մի կին լրագրողներին ասաց, որ մերկացած տղամարդ էր վազում հրապարակով, «կարմիրբերետավորներն» էլ նրան էին հետևում։ «Չգիտեմ՝ ինչ անախորժություն էր տեղի ունեցել։ Հեռացրեցին մարդուն»,-նշեց կինը։
    21:44
    22.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Թշնամին մեր դեմ «Բայրաքթարից» ավելի լուրջ զենք է օգտագործել, այն խփել է ներսից․ Կարեն Վրթանեսյան
    «Մենք հաղթել ենք 1992-ին, մենք հաղթել ենք 2016-ին, 44-օրյա պատերազմում էլ մենք իրականում հաղթանակի շանսեր ունեինք։ Մեր զինվորը, սպան, գեներալների զգալի մասն իրենց դրսևորել են լավագույնս»,- Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքային պայքարի շրջանակում հայտարարեց վերլուծաբան, «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։ Նա ընդգծեց՝ պատերազմում պարտվել է պետական համակարգը, ոչ թե սպան ու զինվորը, իսկ թշնամին մեր դեմ «Բայրաքթարից» ավելի լուրջ զենք է օգտագործել։ «Թշնամին մեր դեմ օգտագործել է մի շատ ավելի լուրջ զենք, որը խփել է պետական համակարգին՝ ներսից։ Եկել, ուղիղ Հանրապետության հրապարակում խփել է կառավարության շենքին։ Այդ զենքի անունը Նիկոլ Փաշինյան է»,- ասաց Կարեն Վրթանեսյանը։ Նա միավորվելու կոչ արեց՝ հայրենիքի հարատևությունն ապահովելու համար։ «Մենք այն տղաներին, բոլորին, ովքեր կյանք են տվել մեր հողի համար, հզոր, հայկական, ազգային պետություն ենք պարտք։ Ու մենք դա կանենք»,- հայտարարեց Կարեն Վրթանեսյանը։
    21:40
    22.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանում իսկական տղամարդ է հայտնվել. Արամ Գաբրելյանով
    այաստանում իսկական տղամարդ է հայտնվել. այսօր իր թելեգրամյան ալիքում գրել է ռուսաստանահայ մեդիամագնատ, հրատարակիչ Արամ Գաբրելյանովը՝ անդրադառնալով այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին, որն ուղերձով դիմել է ժողովրդին և համառոտ ներկայացրել Փաշինյանի իշխանության հեռացմանն ուղղված քայլերի ու գործողությունների ծրագիր-ժամանակացույցը: «Հայաստանում իսկական տղամարդ է հայտնվել: Իմ նախապապերից մեկը քահանա էր, մյուսը՝ իր որդիների հետ, դաշնակցական էր, որին բռնաճնշումների ենթարկեցին և ընտանիքի հետ աքսորեցին: Ես արյունով դաշնակցական եմ: Ես հավատում եմ Սաղաթելյանին: Ես գիտեմ, որ նա (Իշխան Սաղաթելյանը` խմբ.) համարձակ է և ոչ կոռումպացված։ Առաջ դեպի դավաճանի տապալում, որըվ խաբեց բոլորին՝ և՛ ազգին, և՛ առյուծ հերոսներին, նաև գցել է Ռուսաստանին»,- գրել է Գաբրելյանովը: Հիշեցնենք, որ Սաղաթելյանը հայտնել էր, որ ապրիլի 25-ից ամբողջ Հայաստանով սկսվում է անդադար բողոքի ակցիաներ, քայլեր և գործողություններ: «…Նախ՝ ապրիլի 25-ից սկսած, Հայաստանի մարզերից՝ չորս խորհրդանշական վայրերից, քայլերթով կշարժվեն դեպի մայրաքաղաք Երևան։ Այդ ընթացքում, ապրիլի 25-ից սկսած, յուրաքանչյուր օր Երևանում տեղի կունենան տարբեր ակցիաներ, քայլեր, գործողություններ և երթեր։ Մենք մեր ամբողջ ծրագրի մասին յուրաքանչյուր օր ամենժամյա ռեժիմով ձեզ կտեղեկացնենք։ Սա սրբազան պայքար է, սա պայքար է հանուն Արցախի և Հայաստանի, հետևաբար՝ նահանջի տեղ չունենք, այլընտրանք չունենք, գնում ենք մինչև վերջ և հաղթանակում։ Հենց հիմա այս խորհրդանշական վայրից հայտարարում եմ՝ ՍԿՍՈ՛ւՄ ԵՆՔ»,- հայտարարել էր Սաղաթելյանը «Մայր Հայաստան» հուշարձանի դիմացից:
    21:40
    22.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարի» անցկացումը տարածաշրջանում լարվածություն ստեղծելու փորձ է․ Արցախի ԱԳՆ
    Արցախի Հանրապետության ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարի» անցկացման կապակցությամբ․ «Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ծայրաստիճան ապակառուցողական է համարում Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումար» անցկացնելու նախաձեռնությունը, ինչն իր մեջ ներառում է հայատյացության և ծավալապաշտության ակնհայտ տարրեր։ Նման «նախաձեռնությունը» նաև տարածաշրջանում լարվածություն ստեղծելու փորձ է։ Արցախի ԱԳՆ-ն խստիվ դատապարտում է պաշտոնական Բաքվի այդ ազգայնամոլական և ագրեսիվ քաղաքականությունը, որի նպատակն է խափանել և տորպեդահարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը»։
    21:35
    22.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանում սկիզբ առնող ցույցերը կանխորոշելու են Հայաստանի, Արցախի, ողջ տարածաշրջանի ապագան․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
    Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն անդրադարձել է Հայաստանում մեկնարկող պայքարի գործողություններին՝ ընդգծելով դրանց կարևորությունը ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Չափազանց կարևոր մեկ այլ վերջնարդյունք էլ, քաղաքագետի գնահատմամբ, կարող է լինել հայ ժողովրդին կրկին քաղաքական ու աշխարհաքաղաքական գործոն դարձնելը։ «․․․ Մեր այս պայքարի օրակարգը շատ ավելի ընդգրկուն է, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Սա Արցախն ու Հայաստանը փրկելու ծրագիր չէ միայն։ Ոչ էլ, առավել ևս, միայն երկիրը կապիտուլյանտներից ու դավաճաններից ազատելու գործ։ Իհարկե, այս երկուսը պետք է մեր գլխավոր նպատակը լինեն։ Բայց այդ նպատակին մենք կհասնենք, եթե կարողանանք լուծել բոլոր խնդիրներից ամենակարևորը՝ հայ ժողովրդին կրկին քաղաքական ու աշխարհաքաղաքական գործոն դարձնելը։ Մեր ժողովուրդը հստակ պետք է իմանա, թե ինչ է տեղի ունենում մեր շուրջն ու նաև մեր մեջ։ Մեր ժողովուրդը կրկին պետք է ունենա ուղենիշներ և մեր ժողովուրդը պետք է վերականգնի իր շահից բխող որոշումներ կայացնելու հնարավորությունը։ Իսկ դրա համար ոչ ոքի ոչինչ պետք չէ սովորեցնել։ Պետք է պարզապես անկեղծ լինել ժողովրդի հետ շփումներում ու պատրաստ լինել մեծ զոհողությունների։ Երկրորդը՝ Հայաստանում սկիզբ առնող ցույցերը կանխորոշելու են ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլև ողջ տարածաշրջանի, հնարավոր է նաև այլ տարածաշրջանների ապագան։ Ընդդիմությունը սա պետք է լավ գիտակցի և միշտ գիտակցի, որ Երևանում հնչած ամեն խոսք լսվելու է ոչ միայն մեր փողոցներում ու հրապարակներում, այլև Մոսկվայում, Բրյուսելում, Վաշինգտոնում և աշխարհաքաղաքական այլ կենտրոններում։ Սա Հայաստանի վերածննդի և մեծ քաղաքականություն վերադառնալու լավ հնարավորություն է, որից անպայման պետք է օգտվել։ Այնպես որ, Աստծով, հարգելի ընկերներ։ Թող իրագործվեն ձեր ամենաազնիվ բոլոր մտադրությունները»,- գրել է քաղաքագետը տելեգրամյան իր ալիքում։
    21:31
    22.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Եկել է գործի ժամանակը». ընդդիմությունը դուրս է գալիս փողոց՝ «բողոքի անդադար ակցիաների»
    Ապրիլի 25-ից՝ ընդդիմությունը սկսում է անդադար բողոքի, անհնազանդության ակցիաներ: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, խորհրդարանի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն է հայտարարել՝ ժամանակն է՝ դուրս գալ փողոց՝ ազգադավ և ազգակործան իշխանություններին հեռացնելու նպատակով" Ընդդիմությունը պայքարը սկսելու է՝ Հայաստանի մարզերի՝ 4 խորհրդանշական կետերից, քայլերթով շարժվելու են Երևան:
    21:30
    22.04.22
    Ավելին
  • Իրավական
    Փաշինյանը հարցաքննվե՞լ է պատերազմում հանցագործությունների վերաբերյալ քրգործերով
    44-օրյա պատերազմի վերաբերյալ հարուցված քրեական գործերով Նիկոլ Փաշինյանը վկայի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի: Այսօր հայտարարել է Հայաստանի Գլխավոր դատախազը: Ցորի զորամասի զոհված զինծառայողների ծնողներն էին դիմել դատախազություն, պահանջել ուսումնասիրել վարչապետի՝ «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե, առանց զոհերի» արտահայտությունը:
    20:00
    22.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանը «երկաթե երաշխիք» է տալիս՝ ոչինչ չի ստորագրելու, առանց հանրային լայն քննարկման
    Մոսկվա այցից հետո՝ Նիկոլ Փաշինյանը նախահեղափոխական շրջանի թեզերն է հիշել, երկաթե երաշխիքներից խոսել: Կառավարության նիստում նորից բացառել է Արցախի վերաբերյալ որևէ փաստաթղթի ստորագրում առանց հանրային քննարկման: Նա նաև վերահաստատել է, որ միջազգային հանրությունն առաջարկում է Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնել:
    19:30
    22.04.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ռուսական բանակը նախատեսում է ցամաքային միջանցք ապահովել դեպի Ղրիմ
    Ռուսական բանակը նախատեսում է լիակատար վերահսկողություն հաստատել Դոնբասի և Ուկրաինայի հարավի նկատմամբ, ցամաքային միջանցք ապահովել դեպի Ղրիմ՝ հայտարարել է ռուս բարձրաստիճան զինվորականներից մեկը:
    19:15
    22.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Կոմիտասի դիմաքանդակը գողացած անձինք հայտնաբերվել են
    պրիլի 12-ին Արաբկիր վարչական շրջանի ղեկավարից ոստիկանության Արաբկիրի բաժին գրություն էր ստացվել, որ Վահագն Դավթյանի անվան զբոսայգու մուտքի մոտ տեղադրված Կոմիտասի հուշարձանի մետաղյա դիմաքանդակը գողացել են: Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություններ են ստացվել գողությունը կատարած անձանց ինքնության վերաբերյալ։ Ապրիլի 22-ին Երևանի բնակիչ, 29 և 32 տարեկան երկու տղամարդիկ հայտնաբերվել ու ներկայացվել են ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունք։ Նույն օրը Արաբկիրի ոստիկանները Դավիթաշեն 2-րդ թաղամասի 32-րդ շենքի հարևանությամբ հայտնաբերել են գողոնը։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։
    18:11
    22.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սկսում ենք քաղաքական անհնազանդության ակցիաները՝ պահանջելով հետ կանգնել կործանարար գծից․ Վանեցյան
    Սկսում ենք քաղաքական անհնազանդության ակցիաները՝ պահանջելով հետ կանգնել կործանարար գծից
    17:59
    22.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եթե կորոշեն, որ ես պետական համակարգում անելիք չունեմ, հավատացեք, ես պատրաստ եմ գնալ, զբաղվել այլ գործերով․ Վանեցյան
    Մեր պայքարի հիմնական նպատակն է՝ ունենալ հզոր Հայաստան, հզոր Արցախ և իր հայրենիքում լավ ապրող քաղաքացի, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Ընդդիմադիր գործիչն ընդգծեց՝ հիմնական նպատակին հասնելու համար առաջին հերթին պետք է հեռացնել գործող իշխանությանը, ապա օր ու գիշեր աշխատել ։ Պայքարի իրական մարտիկներն իշխանափոխությունից հետո պաշտոն զբաղեցնելու մասին չեն մտածում, կարևորը համատեղ ուժերով պետականությունը վերականգնելը, պետությունը ոտքի կանգնեցնելն է։ «Ես իմ մասով ասում եմ՝ պատրաստ եմ այս իշխանություններին հեռացնելուց հետո նորմալ, պետական մտածելակերպ ունեցող իշխանություն ձևավորվելու պարագայում, կանգնել այդ շարքում՝ ցանկացած տեղում։ Եթե կորոշեն, որ ես պետական համակարգում անելիք չունեմ, հավատացեք, ես պատրաստ եմ գնալ, զբաղվել այլ գործերով։ Վսհատեցնում եմ՝ այն մարդիկ, ովքեր գիտակցում ունեն, որ մենք երկիրը պետք է վերականգնենք գրեթե զրոյից, նրանցից որևէ մեկը պաշտոնի համար «կռիվ» չի անում։ Այսօր, այս վիճակում պաշտոն ստանձնելը լրջագույն պատասխանատվություն է հատկապես պատասխանատու մարդու համար։ Մենք պատմության առաջ պետք է պատասխան տանք»,- ընդգծեց Արթուր Վանեցյանը։
    17:43
    22.04.22
    Ավելին