Լրահոս
Հայաստան
18:11
22.04.22
170

Կոմիտասի դիմաքանդակը գողացած անձինք հայտնաբերվել են

Img default alt hy

Ապրիլի 12-ին Արաբկիր վարչական շրջանի ղեկավարից ոստիկանության Արաբկիրի բաժին գրություն էր ստացվել, որ Վահագն Դավթյանի անվան զբոսայգու մուտքի մոտ տեղադրված Կոմիտասի հուշարձանի մետաղյա դիմաքանդակը գողացել են:

Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություններ են ստացվել գողությունը կատարած անձանց ինքնության վերաբերյալ։

Ապրիլի 22-ին Երևանի բնակիչ, 29 և 32 տարեկան երկու տղամարդիկ հայտնաբերվել ու ներկայացվել են ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունք։

Նույն օրը Արաբկիրի ոստիկանները Դավիթաշեն 2-րդ թաղամասի 32-րդ շենքի հարևանությամբ հայտնաբերել են գողոնը։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։