Լրահոս
Քաղաքական
21:30
22.04.22
134

«Եկել է գործի ժամանակը». ընդդիմությունը դուրս է գալիս փողոց՝ «բողոքի անդադար ակցիաների»

Ապրիլի 25-ից՝ ընդդիմությունը սկսում է անդադար բողոքի, անհնազանդության ակցիաներ: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, խորհրդարանի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն է հայտարարել՝ ժամանակն է՝ դուրս գալ փողոց՝ ազգադավ և ազգակործան իշխանություններին հեռացնելու նպատակով:

Ընդդիմությունը պայքարը սկսելու է՝ Հայաստանի մարզերի՝ 4 խորհրդանշական կետերից, քայլերթով շարժվելու են Երևան: