Լրահոս
2022-04-22
-
ՀասարակականԵթե կորոշեն, որ ես պետական համակարգում անելիք չունեմ, հավատացեք, ես պատրաստ եմ գնալ, զբաղվել այլ գործերով․ ՎանեցյանՄեր պայքարի հիմնական նպատակն է՝ ունենալ հզոր Հայաստան, հզոր Արցախ և իր հայրենիքում լավ ապրող քաղաքացի, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Ընդդիմադիր գործիչն ընդգծեց՝ հիմնական նպատակին հասնելու համար առաջին հերթին պետք է հեռացնել գործող իշխանությանը, ապա օր ու գիշեր աշխատել ։ Պայքարի իրական մարտիկներն իշխանափոխությունից հետո պաշտոն զբաղեցնելու մասին չեն մտածում, կարևորը համատեղ ուժերով պետականությունը վերականգնելը, պետությունը ոտքի կանգնեցնելն է։ «Ես իմ մասով ասում եմ՝ պատրաստ եմ այս իշխանություններին հեռացնելուց հետո նորմալ, պետական մտածելակերպ ունեցող իշխանություն ձևավորվելու պարագայում, կանգնել այդ շարքում՝ ցանկացած տեղում։ Եթե կորոշեն, որ ես պետական համակարգում անելիք չունեմ, հավատացեք, ես պատրաստ եմ գնալ, զբաղվել այլ գործերով։ Վսհատեցնում եմ՝ այն մարդիկ, ովքեր գիտակցում ունեն, որ մենք երկիրը պետք է վերականգնենք գրեթե զրոյից, նրանցից որևէ մեկը պաշտոնի համար «կռիվ» չի անում։ Այսօր, այս վիճակում պաշտոն ստանձնելը լրջագույն պատասխանատվություն է հատկապես պատասխանատու մարդու համար։ Մենք պատմության առաջ պետք է պատասխան տանք»,- ընդգծեց Արթուր Վանեցյանը։Ավելին17:4322.04.22 -
ՔաղաքականԱլիևն ասում է՝ Նիկոլն ինչ ասում է, ճիշտ է ասում, ինչ անում է՝ ճիշտ է անում. ՂազինյանԱլիևն ասում է՝ նիկոլն ինչ ասում է, ճիշտ է ասում, ինչ անում է՝ ճիշտ է անում: Հայաստան պետություն չպետք է լինի, Հայաստանը բանակ չպետք է ունենա, ադրբեջանը պետք է միշտ հաղթող մնա իսկ Արցախ չպետք է լինի: Նիկոլն ասում է ալիևը ճիշտ է ասում, մեզ պետոթյուն պետք չէ, խաղաղության օրակարգը, նույնն է թե Հայկական պետության վերացումն ու Արցախի հայաթափումը, իր իշխանության գալու ու մնալու ծրագիրն է, որն ինքը պետք է անշեղորեն կատարի, որ մնա իշխանություն ու չպատժվի ոչ ներսից, ոչ էլ դրսից: Սա կարճ կարելի է ավանել տիրոջ ու ծառայի երկխոսություն, որտեղ տերը հրամայում է, իսկ ծառան հլու-հնազանդ կատարում: Իսկ եթե քաղաքական լեզվով ասեմ, սա ակնհայտ հավաքագրված գործակալի վարքաբանություն է, ով ստացել է իր տիրոջ պատվերը ու կյանքի գնով պետք է կատարի: Այս իրավիճակում շատ ավելի կարևոր է, թե ինչ է մտածում Հայ ազգը, Հայ մարդը, համաձայն է՞ կատարել ալիևների հրամաններն ու իրականացնել թուրքերի դարավոր երազանքը, որը նիկոլերեն կոչվում է «խաղաղության դարաշրջան»: Վստահ եմ, ՈՉ . . .Ավելին17:3022.04.22 -
ԱրցախՀրամանագիր՝ ապրիլի 23-ին և 24-ին անցկացվելիք միջոցառումների վերաբերյալԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` կատարվել է լրացում 2022 թվականի մարտի 26-ի «Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակումների մասին» հրամանագրում: Ըստ հրամանագրի՝ հավաքների ազատության իրավունքի սահմանափակումը չի տարածվում Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ 2022 թվականի ապրիլի 23-ին և 24-ին անցկացվելիք միջոցառումների վրա, հյատնում են ԱՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից։Ավելին17:2322.04.22 -
ԻրավականՊատերազմում հանցագործությունների վերաբերյալ քրգործերով Փաշինյանը դատաիրավական կարգավիճակ չունի44-օրյա պատերազմում հանցագործությունների վերաբերյալ 2150 քրեական գործ է հարուցվել 2021 թվականին, 800 անձի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել, 55-ի նկատմամբ դատավճիռներ են կայացվել: Դատախազի խոսքով, Նիկոլ Փաշինյանը հարուցված այդ քրեական գործերով դատաիրավական որևէ կարգավիճակ չունի:Ավելին17:0122.04.22 -
ՀասարակականՎլադիմիր Պուտինն ու Շառլ Միշելը քննարկել են Արցախի խնդիրըՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում կայունություն ու անվտանգություն ապահովելու խնդրին, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Վերահաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված եռակողմ հիմնարար պայմանավորվածությունների հետևողական իրագործման կարևորությունը»,- նշված է հաղորդագրությունում։ Ըստ տեղեկագրի՝ այս համատեքստում ՌԴ նախագահը տեղեկացրել է տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնմանն ուղղված ծրագրերի իրականացման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման գործընթացի մեկնարկի, Հայատանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները նախապատրաստելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։Ավելին16:5322.04.22 -
ԻրավականԱրմավիրի մարզի 44-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ երկու և ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքովՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Արմավիրի մարզի 44-ամյա բնակչի կողմից երկու և ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով, 2022 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 44-ամյա բնակիչը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, կնոջ ծնողներին և եղբորն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր անվամբ հաշվառված «ՄՌ-155» մոդելի որսորդական ողորկափող հրացանից մի քանի կրակոցներ է արձակել վերջիններիս ուղղությամբ, որի հետևանքով կնոջ հայրը՝ նույն համայնքի 69-ամյա բնակիչը, ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ կնոջ մայրն ու եղբայրը տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: Նույն օրը 44-ամյա տղամարդը ձերբակալվել է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:Ավելին16:4522.04.22 -
ՀասարակականԱպշելու է, որ Ալիևի հայտարարություններից հետո դեռ կարծում են՝ հնարավոր է թյուրքական շրջապատի հետ համակեցության հնարավորություն ձեռք բերել. քաղաքագետAysor.am-ի զրուցակիցը քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանն է։ - Պարոն Քանանյան, Իլհամ Ալիևն այսօր Շուշիում հայտարարել է, որ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի միայն Ադրբեջանի առաջարկած հինգ հիմնական սկզբունքի հիման վրա։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր հերթին ավելի վաղ հայտարարել էր, որ այդ առաջարկներն ամբողջապես չեն հասցեագրում Հայաստան–Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգը, և հայկական կողմն իր պատասխաններում առանցքային է համարում ԼՂ հայության իրավունքները և ԼՂ կարգավիճակի հարցի հասցեագրումը։ Ինչի՞ կարող է հանգեցնել այս հակազդեցությունը։ - Ալիևյան վարչակազմը միշտ՝ պատերազմից առաջ և հետո, հետևողականորեն հանդես է գալիս միևնույն բովանդակային պահանջներով և քաղաքականությամբ։ Այդ իմաստով Ադրբեջանի յուրաքանչյուր պահանջ և հավակնություն միանգամայն հստակ է և որևէ այլևայլություն չի պարունակում։ Մենք պետք է հիշենք, որ խոսքը չի վերաբերում միայն այսպես կոչված խաղաղության համաձայնագրի 5 կետերին։ Իր կառավաման շրջանում Ալիևը նույնքան հստակ կերպով տասնյակ, եթե ոչ հարյուրավոր անգամներ ասել է, որ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Ադրբեջանի մաս, և նա խոստացել է վերականգնել ադրբեջանական ներկայությունը՝ փաստացի կերպով վերացնելով Հայաստանը։ Հետևաբար կարելի է պարզապես ապշել, որ հայ իրականության մեջ կան մի շարք շրջանակներ, որոնք, իրողություններից բոլորովին կտրված, կարծում են, որ պայմանագրեր ստորագրելու միջոցով հնարավոր է թյուրքական շրջապատի հետ որոշակի համակեցության հնարավորություն ձեռք բերել։ Ընդ որում՝ այնպիսի պայմանագրեր, որոնք վերջնականապես իրավազրկում են հայությանը և հանդիսանում են Ցեղասպանության հետևանքների լիակատար և կամովի իրավական ամրագրում։ - Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ եթե Հայաստանը խաղաղության պայմանագիր չստորագրի, ապա իրենք չեն ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Սա վերջնագի՞ր է, թե հայկական կողմի տրամադրությունները ստուգելու միջոց։ - Իրականում Ալիևը ոչ միայն չի ճանաչում տարածքային որևէ ամբողջականություն, այլև չի ճանաչում ՀՀ անկախ պետականության գոյության իրավունքը, և կրկնում եմ՝ եթե կան պատմությանը ոչ գիտակ և իրականությունից ոչինչ չհասկացող շրջանակներ, որոնք կարծում են, որ հրաժարվելով Ցեղասպանության հետևանքները վերացնելու հրամայականից և մեր ազգայի պահանջատիրությունից՝ հնարավոր է թուրքերից ստանալ գոյությունը քարշ տալու հնարավորություն, ապա նրանք չարաչար սխալվում են։ Ալիևն այստեղ ևս չափազանց շիտակ և առանց որևէ այլևայլությունների մեր առջև է դնում իր նպատակները։ Պարզապես մենք չենք կամենում հաշտվել դաժան իրականության հետ, բայց միայն այդ դեպքում է հնարավոր ազգային և պետական՝ գոնե նվազագույն հնարավորությունը պահպանել։ Եվ այդ ճանապարհը, հաստատ, որևէ կապ չունի թուրքական շրջապատի հետ որևէ իրավազրկող պայմանգիր ստորագրելու հետ։ - Պարոն Քանանյան, ԵԱՀԿ Մնիսկի խմբի մասին խոսելիս էլ Ալիևը նշել է, որ այդ կառույցը 2022 թվականին նշելու է իր 30-ամյակը, իսկ հետո թոշակի անցնի։ Ինչպե՞ս կմեկնաբանեք ՄԽ ձևաչափի մասին Ադրբեջանի նախագահի այս դիտարկումը։ - Սա Ալիևի և Էրդողանի երազանքն է։ Էրդողանն ու Ալիևն են պայմանավորվել շրջանցել Մինսկի խումբը և 2020 թվականին պատերազմ սանձազերծել Հայաստանի դեմ։ Նրանք մեծամասամբ հաջողեցրել են գործնականում շրջանցել Մինսկի խումբը՝ ՀՀ կատարալեապես ապիկար և գործնականում դավաճան իշխանությունների հանցակցությամբ։ Բայց ես չեմ կարծում, որ ՄԽ համանխագահող մյուս երկրները՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, պատրաստ են դուրս մղվել տարածաշրջանային խնդիրներից և անպատասխան թողնել ապտակը, որը նրանց հասցվել է՝ փաստացի վտարելով տարածաշրջանից։ ՀՀ կառավարության կրավորականությունն այստեղ էական դեր չի խաղում, և որքան էլ Հայաստանը ցանկանա հաշտվել իր՝ ապագա չունեցող և թշվառ գոյության հետ, այնուամենայնիվ այդ երկու երկրները չեն հանդուրժի իրենց շահերի ոտնահարումը, և Միացյալ նահանգներն ու Ֆրանսիան ինչ-որ մեխանիզմներ կգտնեն՝ ստանալու իրենց ոտնահարված հեղինակության պատասխանը։Ավելին16:3522.04.22 -
ՀասարակականԱրթուր Վանեցյանի ակցիայի անցկացման ծանուցման ժամկետն անցել է. փոխոստիկանապետ Արա ՖիդանյանՕրենքը թույլ չի տալիս թույլատրել վրան կամ հովանոցներ տեղադրել՝ Ազատության հրապարակում, որն անհրաժեշտ է հացադուլ անցկացնող 44-օրյա պատերազմի 2 մասնակիցներին․ այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։ «Հավաքներ անցկացնելու վերաբերյալ պետք է լինեն համապատասխան ծանուցումներ, համապատասխան տեղեկացումներ, որոնց ընդունման դեպքում միայն հնարավոր կլինի համապատասխան տեխնիկական կամ այլ բնույթի սարքավորումներ տեղադրել»,-նշեց նա։ Խոսելով Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի կողմից անցկացվող ակցիայի մասին՝ Արա Ֆիդանյանն ասաց, որ ծանուցում ստացվել է ապրիլի 17-ին՝ հրատապ կարգով «Ինքնաբուխ ակցիաների դեպքում, որը տվյալ օրենքի կարգավորման առարկա է հանդիսանում՝ շտապ հավաքների դեպքում ևս պետք է տեղեկացնել դրա մասին և պետք է նշեմ, որ շտապ ակցիա հասկացությունն իր մեջ ներառում է բացառապես 6-ժամյա գործունեություն, մինդեռ ոստիկանությունը շտապ ակցիայի անցկացման վերաբերալ ծանուցում ստացել է ամսի 17-ին և բնականաբար 6 ժամը չէր կարող տևել մինչև այսօր»,- ասել է փոխոստիկանապետը։Ավելին16:2822.04.22 -
ՏարածաշրջանՓաշինյանը Ռուսաստանից վերադարձել է «կարևոր պայմանավորվածություններով»Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Արցախի վերաբերյալ որևէ նոր փաստաթուղթ սեղանին դրված չէ:Ավելին16:1322.04.22 -
ՀասարակականՄարդն ի՞նչ կարգի ոչնչացած պիտի լինի, որ իր կլասիկ քաղաքական պոռնկությունը փորձի շեղել հերքված մեղադրանքներով. ՔոչարյանՄարդուն բռնացնում են ստի և հաճախորդացման վրա, կոնկրետ փաստերով, տեսագրություններով, ու ինքը ի՞նչ պատասխանի. Ասումա՝ բա հոկտեմբերի 27, մարտի 1, Պապլավոկ, Քոչարյանի տղաները, թոռները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հասկանո՞ւմ եք, մարդն ի՞նչ կարգի ոչնչացած պիտի լինի, որ իր կլասիկ քաղաքական պոռնկության փաստը փորձի շեղել հայտնի ու վաղուց արդեն ծեծված, հերքված մեղադրանքներով: Միակ հարցը, որը չի պարզաբանվել թերևս թոռների հարցն է, և կարծում եմ, որ այստեղ կա պարզաբանման կարիք: Իմ ծնողների 6 թոռներից, միայն 2-ի ծնունդն է եղել դրսում, և միայն մեկինը ԱՄՆ-ում, հետևաբար 6ից միայն մեկն է, ով ՀՀ քաղաքացիությունից բացի ունի նաև այլ քաղաքացիություն: Իմ երեխաների դրսում ծնվելը բացառապես իմ և կնոջս որոշումն է, որն ունի մեր անձնական պատճառները և նպատակը բացարձակապես այլ քաղաքացիություն ունենալը չէ: 2014ին, երբ տղաս ծնվեց, ես առաջինը դիմել եմ ՀՀ հյուպատոսություն անձնագիր ստանալու նպատակով և ստացել՝ դեռևս լինելով այնտեղ: Ինձ համար սկզբունքային էր, որ երեխաս Հայաստան մուտք գործի ՀՀ անձնագրով, որպես ՀՀ քաղաքացի, որ որևէ մեկի մտքով անգամ չանցնի, որ դրսում ծնվելու նպատակը հետագայում բանակից խուսափելը կարող էր լինել: Հայրենասիրությունը ծննդավայրով չի չափվում, այլ մարդու շատ-շատ այլ քայլերով: Հույս ունենանք, որ հատուկ հանձնարարություններ կատարող այդ անձնավորությունը կդառնա մի ուրույն օրինակ, թե ինչպիսին չպիտի լինի քաղաքական գործիչը և տղամարդն ընդհանրապես»։Ավելին16:1022.04.22 -
ՀայաստանԴատավորների մեղքն է, որ Ջհանգիրյանը կարողացել է իրենց «իրենով» անել. Ռուբեն ՎարդազարյանՋհանգիրյանի պաշտոնավարման վերաբերյալ ես իմ կարծիքը հայտնել եմ մինչև նրա ընտրվելը։ Կարծում եմ, որ նա չպետք է ընտրվեր ԲԴԽ անդամ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, Դատավորների միության 25-ամյակին նվիրված միջոցառմանը լրագրողների հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի աշխատանքը։ Լրագրողի դիտարկմանը, թե մամուլում կան հրապարակումներ, որ Ջհամգիրյանը կարողացել է որոշ դատավորների «իրենով» անել և այժմ էլ պատրաստվում է հրաժարվել պաշտոնից, Վարդազարյանը պատասխանեց. «Եթե նա կարողացել է դատավորներին իրենով անել, ապա դա ոչ թե իր, այլ դատավորների մեղքն է։ Եթե այդքան շուտ և հեշտ կարող էին կոտրվել, ապա երևի թե այդ մարդիկ արժանի չէին դատավորի բարձր կոչմանը»։ ԲԴԽ՝ իր վերադարձը Ռուբեն Վարդազարյանը համարեց անհնար, մինչև իր նկատմամբ հարուցված քրեական գործը չավարտվի։ Նա ասաց, թե վերջին օրենսդրական փոփոխությունների ներքո ԲԴԽ-ն դարձել է քաղաքական կամ կիսաքաղաքական մարմին։ «Վճռաբեկ դատարանի որոշ դատավորներ նույնպես կիսաքաղաքականացված են, մնացել է այս հարթակը, որը դատավորների իրավունքներով զբաղվող միակ գործուն միջոցն է», - ասաց Ռուբեն Վարդազարյանը։Ավելին15:5222.04.22 -
ԱրցախՓաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» բառերով ավարտվեց Մինսկի խմբի բանակցային գործընթացը. ԱլիևԱրցախի Շուշի քաղաքում, որը 44-օրյա պատերազմից հետո անցել է Բաքվի վերահսկողության տակ, ապրիլի 22-ին մեկնարկել է Աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարը, որի ժամանակ երկրի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է արցախյան խնդրին: Նրա խոսքով՝ «2019 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը գործնականում դադարեցվել է. պատճառը Հայաստանի նոր ղեկավարության չափազանց տարօրինակ պահվածքն էր»։ «Երբ 2018-ին Հայաստանի նոր ղեկավարությունը եկավ իշխանության, և՛ Մինսկի խմբում, և՛ մենք որոշակի հույս ունեինք... որ իշխանության եկած քաղաքական գործիչների նոր սերունդը կհասկանա իրականությունը, որ նրանք ի վիճակի չեն պատերազմել Ադրբեջանի դեմ: Սակայն 2019 թվականին Հայաստանի ղեկավարությունը բոլորովին այլ դիրքորոշում որդեգրեց։ Երկրի ղեկավարության հնչեցրած անհեթեթ մտքերը փաստացի վերջ դրեցին բանակցային գործընթացին։ «Արցախը Հայաստան է և վերջ» բառերով ավարտվեց բանակցային գործընթացը, և այս հայտարարությունից հետո ինձ այցելած Մինսկի խումբը շատ անորոշ վիճակում էր։ Այս հայտարարությունից հետո անհնար էր որևէ բանակցություն վարել, քանի որ բանակցությունների էությունն արդեն այն էր, որ «օկուպացված հողերը» (չակերտները՝ Tert.am) կազատագրվեն»,- ասել է Ալիևը:Ավելին15:3822.04.22 -
ՀայաստանԱմբողջ Հայաստանով սկսում ենք անդադար բողոքի ակցիաներ, քայլեր և գործողություններ․ ՍաղաթելյանԱմբողջ Հայաստանով սկսում ենք անդադար բողոքի ակցիաներ, քայլեր և գործողություններ․ ՍաղաթելյանԱվելին15:3322.04.22 -
ՀասարակականՎերահաստատում եմ Հայաստանի պատրաստակամությունը՝ օր առաջ մեկնարկել Արևելքն Արևմուտքին կապող երկաթուղագծի շինարարությունը ՀՀ տարածքով․ ՓաշինյանԿառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է ՌԴ պաշտոնական այցի մասին:Ավելին15:2322.04.22 -
ԱրցախԱրցախը իր չէ, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես․ Նիկոլ ՓաշինյանԱրցախը իր չէ, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին, թե Արցախը հանձնում են։ «Եթե մենք Արցախը հանձնող լինեինք 44–օրյա պատերազմից հետո տասնյակ–միլիարդավոր դրամներ չէինք ծախսի, որ ապահովենք արցախցիների վերադարձն իրենց տներ։ Արցախը հանձնողն, ընդհակառակը, պատերազմի հետո պարզապես ոչինչ չէր ձեռնարկի և Արցախի հանձնումն, ըստ էության, իրականություն դարձած կլիներ։ Մենք, հակառակը, աննախադեպ ծավալի ներդրումներ ենք իրականցնում Արցախում, որովհետև Արցախը պահել նշանակում է արցախցուն պահել Արցախում, Հայաստանը պահել նշանակում է հայաստանցուն պահել Հայաստանում և մի բան էլ հեռացածներին վերադարձնել, իսկ դա առանց խաղաղության հնարավոր չէ»,–ասաց Փաշինյանը։ Նա նաև նշեց, որ բացառում է, որ ստորագրվի որևէ փաստաթուղթ առանց հանրային լայն քննարկման։Ավելին15:1622.04.22 -
ՀասարակականԱննա Հակոբյանը, Շուշանն ու Արփին համերգի են մասնակցումՎարչապետի տիկին Աննա Հակոբյանը լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել դուստրերի՝ Շուշանի ու Արփիի հետ։ Նրանք Մարզահամերգային համալիրում են՝ համերգի։Ավելին15:1022.04.22 -
ԻրավականԱվարտվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աշխատակիցների կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու փաստով քննված քրեական գործի նախաքննությունըՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աշխատակիցների կողմից շինարարական կազմակերպության սեփականատերերից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպք: Մասնավորապես, ՀՀ կառավարության 2018թ. որոշմամբ ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030թթ. ծրագրում ներառվել էր նաև ՀՀ Արարատի մարզի Հովտաշատ գյուղի միջնակարգ դպրոցի շենքի կառուցումը։ Ըստ այդմ` ստեղծվել էր հիշյալ ծրագրի շրջանակներում աշխատանքների և ապրանքների ձեռքբերման նպատակով կազմակերպվող գնման գործընթացի միջգերատեսչական գնահատող հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են եղել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրերի իրականացման բաժնի պետ Հ. Խ.-ն` որպես հանձնաժողովի նախագահ և նույն բաժնի վերահսկման խմբի ղեկավար Ա. Զ.-ն՝ որպես հանձնաժողովի անդամ: 2021 թվականի մայիսի 24-ին Հիմնադրամի կողմից վերը նշված դպրոցի կառուցման աշխատանքների իրականացման նպատակով հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Տ. Ն.-ին և Ե. Գ.-ին պատկանող շինարարական ընկերությունը: Դրանից հետո Հիմնադրամի պաշտոնատար անձինք` Հ. Խ.-ն և Ա. Զ.-ն, նախնական համաձայնություն են ձեռք բերել` կնքվելիք պայմանագրի շուրջ 1,9 մլրդ ՀՀ դրամ արժեքի 2 տոկոսի չափով հիշյալ ընկերության համասեփականատերերից կաշառք պահանջելու վերաբերյալ: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Զ.-ն Հ. Խ.-ի հանձնարարությամբ հանդիպել է կազմակերպության համասեփականատեր Տ. Ն.-ին և նրա հետ սակարկությունների արդյունքում վերջինից պահանջել պայմանագրի արժեքի 1.5 տոկոսի չափով` ավելի քան 28 մլն ՀՀ դրամ կաշառք` դպրոցի շինարարության պայմանագիր կնքելուն չխոչընդոտելու, կառուցման աշխատանքների ընթացքում կապալառու ընկերության օգտին իրենց լիազորությունների շրջանակներում հովանավորչության, այդ թվում՝ կատարած աշխատանքների թերությունները չարձանագրելու, շինարարական աշխատանքների ընթացիկ ավարտական ակտերն անխոչընդոտ ընդունելու և այդ կերպ՝ ընկերությանը հավելյալ ֆինանսական ծախսերից զերծ պահելու համար: Պայմանագրի կնքումից հետո` 2021թ.-ի սեպտեմբերին, Տ. Ն.-ն կապալառու կազմակերպության մյուս համասեփականատիրոջ` Ե. Գ.-ի իմացությամբ այցելել է Հ. Խ.-ի մատնանշած` վերջինիս համար անվտանգ հանդիպման վայր՝ Երևան քաղաքում գործող ռեստորանային համալիր, որտեղ Հ. Խ.-ին է տվել նրա պահանջած կաշառքի գումարից 2.404.100 ՀՀ դրամին համարժեք 5.000 ԱՄՆ դոլարը: 2021թ.-ի նոյեմբերի 12-ին կաշառքի հերթական մասնաբաժինը՝ 1.900.760 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլարը ստանալուց հետո, Հ. Խ.-ն և կաշառք տված Տ. Ն.-ն բերման են ենթարկվել, իսկ անձնական խուզարկության արդյունքում Հ. Խ.-ի մոտ հայտնաբերվել է կաշառքի հիշյալ գումարը։ Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Զ.-ին և Հ. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ա. Զ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը հետագայում փոխարինվել է գրավով: Կապալառու կազմակերպության համասեփականատերեր Տ. Ն.-ին և Ե. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:Ավելին15:0222.04.22