Լրահոս

2022-04-22
  • Img default alt hy
    Հայաստան
    «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» 4760 շահառուներից 4343-ն ավելացել է 44-օրյա պատերազմի արդյունքում
    Մինչ օրս «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» (ԶԱՀ) հավաքագրել է 72 միլիարդ ՀՀ դրամ, որից 60,9 միլիարդը պարտադիր վճարների տեսքով, 11 միլիարդը նվիրաբերությունների տեսքով աշխարհի ավելի քան 70 երկրներից։ Հիմնադրամից հայտնում են, որ այս պահին ԶԱՀ-ն ունի 4,760 շահառու, որից 4,343-ն ավելացել է 44-օրյա պատերազմի արդյունքում և հետո։ ԶԱՀ-ը շարունակում է իրականացնել հատուցումներ ստացվող նոր դեպքերի մասով։ Ընդհանուր 4,760 շահառուներից զոհված են 3,998-ը, անհայտ բացակայող՝ 152-ը, հաշմանդամություն ձեռք բերած՝ 610-ը։ Այս պահի դրությամբ ԶԱՀ-ը կատարել է 59 միլիարդ ՀՀ դրամի հատուցում։ Ապրիլի 24-ին ընդառաջ ԶԱՀ-ի «Ի հիշատակ» նվիրաբերության տեսակը դառնում է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հարգելու և նշանավորելու տարբերակ։ Նահատակների սերունդները կարող են նվիրաբերություն կատարել ի հիշատակ իրենց նախնիների, ինչպես նաև յուրաքանչյուր հայ՝ ի հիշատակ մեր բոլոր զոհերի՝ դրանով նաև կանգնելով իրենց կյանքն ու առողջությունը մեր հայրենիքի և բոլորիս համար չխնայած զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին։ Նվիրաբերություն կատարել հնարավոր է՝ այցելելով, գլխավոր էջից ընտրելով «Նվիրաբերություն» բաժնի «Ի հիշատակ» նվիրաբերության տեսակը։ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններին, որոնք առնչվում են ԶԱՀ-ի շահառուներին, կարող եք ծանոթանալ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագծի լրամշակված տարբերակում։ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» (ԶԱՀ) անկախ կառույց է, որը ստեղծվել է 2017 թվականին ապրիլյան քառօրյայից հետո հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող, զինհաշմանդամության 1-ին և 2-րդ խումբ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով: ԶԱՀ-ի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրաբերություններից, որոնք ստանում ենք աշխարհասփյուռ հայությունից։ ԶԱՀ-ի մասին ԶԱՀ-ը տրամադրում է. Միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ զոհված և անհայտ բացակայողների ընտանիքներին, ինչպես նաև զինհաշմանդամության 1-ին խումբ ունեցող զինվորներին, այնուհետև 20 տարի շարունակ ամսական 200,000 – 300,000 ՀՀ դրամ: Միանվագ 5 միլիոն ՀՀ դրամ զինհաշմանդամության 2-րդ խումբ ունեցող զինվորներին, այնուհետև 20 տարի շարունակ ամսական 100,000 – 200,000 ՀՀ դրամ: Ամսական վճարների տարբերությունը պայմանավորված է դեպքը տեղի ունենալու պահին զինծառայողի զորքերի կազմից։ Ի հավելումն վերը նշված ամսական վճարների, շահառուն իրավասու է ստանալ 100,000 ՀՀ դրամ ամսական լրավճար, եթե ընտանիքում կան 3 և ավելի անչափահաս երեխաներ։ Ուզում ենք շնորհակալություն հայտնել մեր բոլոր նվիրատուներին, ինչպես նաև Հայաստանում և Արցախում յուրաքանչյուր ամիս պարտադիր վճարներ կատարող հարկատուներին։ Մեր առաքելությունը կյանքի է կոչվում յուրաքանչյուր հայի ներդրման շնորհիվ։ Այս նախագծի շրջանակներում ողջ ազգով ապավեն ենք լինում այն հերոսներին և նրանց ընտանիքներին, ովքեր տվեցին իրենց ամենաթանկը հանուն մեր արժանապատիվ ապագայի և հզոր հայրենիքի։
    14:52
    22.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայ ռազմագերիների հայրենադարձումն են քննարկել Արարատ Միրզոյանն ու Տոյվո Կլաարը
    Ապրիլի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկել են ապրիլի 6-ի բրյուսելյան հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հեռանկարները։ Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել առկա հումանիտար խնդիրներին, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձմանը։
    14:44
    22.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Դատախազությունը վերևում է, հետևաբար «բոչկեքը» վերև չեն կարող բարձրանալ․ Արթուր Դավթյան
    Այսօր Ազգային ժողովում Դատախազության 2021 թվականի տարեկան հաղորդումն էր ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Լրագրողների հարցին, թե ի՞նչ հարաբերություններ ունեն Դատախազությունն ու այլ իրավապահ մարմիններ, Հակակոռուպցիոն կոմիտեն և Քննչական կոմիտեն «բոչկա են գլորում» Դատախազության վրա,արշավ է այդ կառույցի դեմ, Արթուր Դատվթյանն ասաց, որ իրավապահ մարմինների միջև հարաբերությունները կարգավորվում են ըստ օրենքի։ Դիտարկմանը, թե այնուամենայնիվ հակասությունների մասին գրում են, Արթուր Դավթյանն ասաց․«Անլուրջ խոսակցություններ են, համագործակցությունը և այլ շփումները իրավապահ մարմինների հետ օրենքով հստակ նախատեսված են։ Եթե որոշակի վարքագիծ, որոշակի գործողություն որևէ մեկի դուրը չի գալիս, դրա մասին փորձում է հանրային խոսքում ինչ–որ բան ասել , դրանք պարապ զրույցներ են։ Ինչ վերաբերում է գլորելուն, սովորաբար գլորում են վերևից ներքև, իսկ Դատախազությունը վերևում է, հետևաբար «բոչկեքը» վերև չեն կարող բարձրանալ»,–ասաց Դավթյանը, հավելելով, որ բացառությամբ դատարանի, Դատախազությունը քրեականհետապնդման ոլորտում ամենավերևում է։
    14:38
    22.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ցանկանում էի Ղարաբաղի հարցը լուծել խաղաղ ճանապարհով, սակայն Հայաստանի նոր իշխանությունների գործողությունները դա անհնար են դարձրել. Ալիև
    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ցանկանում էր ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով, սակայն խաղաղ բանակցությունները 2019 թվականին կանգ են առել Հայաստանի նոր ղեկավարության հայտարարություններից և գործողություններից հետո։ «Ես շատ էի ուզում հարցը լուծել խաղաղ ճանապարհով, ոչ թե ռազմական ճանապարհով… 2019 թվականից Հայաստանի հետ խաղաղ բանակցությունները դադարեցվել են՝ այդ երկրում իշխանափոխությունից հետո։ 2019 թվականից Հայաստանի նոր իշխանությունները սկսեցին անհեթեթ հայտարարություններ անել, ինչը փաստացի հանգեցրեց բանակցությունների ավարտին, օրինակ՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ»։ Նման հայտարարությունից հետո որևէ բանակցությունների մասին խոսելն ավելորդ էր։ Բայց Հայաստանի ղեկավարությունն ավելի հեռուն գնաց, սկսեց մեզ սպառնալ նոր պատերազմով նոր տարածքների համար, նրանք մեզ սպառնացին նոր օկուպացիայով…», - Շուշիում համաշխարհային ադրբեջանցիների համագումարում ասել է Ալիևը։ «Մենք կռվել ենք ոչ միայն Հայաստանի, միջազգային հայերի դեմ, մենք կռվել ենք Հայաստանի հովանավորների դեմ և հաղթել ենք այս պատերազմում», - ասել է նա, հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը:
    14:32
    22.04.22
    Ավելին
  • Արցախ
    65 երկրից 400 ադրբեջանցի է գնացել Շուշի. Ալիևը ելույթ է ունենալու
    Այս ընթացքում, հայկական օկուպացված բերդաքաղաք Շուշիում այսօր մեկնարկել է «Աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումար կոչվող միջոցառումը»:
    13:58
    22.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Համադրե՛ք այս ելույթները․ երկու ղեկավար, երկու ելույթ միևնույն վայրում՝ հայկական Շուշիում. Աշոտյան
    ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երկու տարի, երկու ղեկավար, երկու ելույթ միևնույն վայրում՝ հայկական Շուշիում: Ընդամենը ԵՐԿՈւ տարի տարբերություն... Համադրե՛ք այս ելույթները: Մի քանի վայրկյանում կտեսնեք հայ ազգի վերջին տարիների ողջ ողբերգությունը, աղետը, կորուստները և ցավը: Ամենամեծ ապացույցը, ամենամեծ վկան, թե ինչ աղետ էր Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի գլխին, հենց Շուշին է»:
    13:45
    22.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնել պահանջող երկրների անուններն իշխանությունը չի տալիս
    Իշխանությունը չի ասում, թե կոնկրետ որ երկրներն են Հայաստանից պահանջում իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը, ինչպես պնդում է վարչապետ Փաշինյանը:
    13:29
    22.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քրգործ է հարուցված գործարքի մասով, բայց կատարվելիքը կատարվել է․ Արթուր Դավթյանը՝ Հովիկ Աբրահամյանի տան վաճառքի մասին
    Հ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնում էր դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը: Նա հայտնեց, որ 2021 թվականի ընթացքում բացահայտվել է ապօրինի ծագում ունեցող 94 անշարժ, 23 շարժական գույք։ Հանձնաժողովի ՔՊ–ական անդամ Արփի Դավոյանը գլխավոր դատախազին հարցեց, թե նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տան վաճառքի գործարքի մասին․ «Դուք ասել էիք՝ տարակուսած եք, թե ինչպես էր վաճառվել նախկին պաշտոնյայի՝ կալանքի տակ գտնվող գույքը: Ասել էիք նաև, որ քննիչը շտապել է և առանց դատախազին իրազեկելու, չսպասելով բողոքարկման ժամկետի ավարտին՝ գրություն է ուղարկել Կադաստրի կոմիտե: Սա եթե Ձեզ մոտ տարակուսանք է առաջացրել, պատկերացրեք՝ մեզ մոտ ինչ է առաջացրել, ի՞նչ եղավ, որ այդպես եղավ»։ Հարցին ի պատասխան Արթուր Դավթյանն ասաց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս իրավիճակում ունեն ձևավորված հաստատուն պրակտիկայից տարբերվող այլ իրադրություն և նաև մեր կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ տեղի են ունեցել նաև գույքի հետ կապված գործարքներ, հիմքեր են առաջացել ստուգելու այդ հանգամանքները․«Դրա համար ԱԱԾ Քննչական մարմնում այս պահի դրությամբ հարուցված է քրեական գործ՝ ՔՕ 308 հոդվածի հատկանիշներով, բայց արդեն կորսված իրավիճակ է․ կատարվելիքը կատարվել է»։
    13:24
    22.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ալիևը նախազգուշացնում է Երևանին
    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կոչ է անում Երեւանի հետ կոնկրետ բանակցություններ սկսել՝ խաղաղ պայմանագրի ստորագրման համար: Այդ մասին նա հայտարարել է Շուշիում Աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարում, փոխանցում է Sputnik Азербайджана. «Եթե Հայաստանը հրաժարվի հինգ հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագրի ստորագրումից, ապա մենք պաշտոնապես կհայտարարենք, որ չենք ճանաչում նրանց տարածքային ամբողջականությունը», - նախազգուշացրել է Ալիեւը:
    13:14
    22.04.22
    Ավելին
  • Հայաստան
    Մի խումբ քաղաքացիներ գիշերել են Ազատության հրապարակում.Վանեցյանը վստահ է՝ շարժումն անհնար է կասեցնել
    Մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի զոհերի ծնողներ՝ գիշերն անցկացրել են Ազատության հրապարակում: Ըստ Արթուր Վանեցյանի՝ նրանք հրաժարվել են տուն գնալ, վստահեցրել են, որ պայքարելու են մինչև վերջ:
    13:08
    22.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Գերեվարված ուկրաինացին ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերում մոբիլիզացվում են անգամ թմրամոլները
    Ռուբիժնե քաղաքում ինքնակամ զենքերը վայր դրած և հանձնված զինված ուժերի զինծառայող Անտոն Մորոզը հայտնել է, որ մոբիլիզացվում են անգամ ՄԻԱՎ-ով և թմրամոլությամբ տառապող մարդիկ։ «Ես ՄԻԱՎ վարակակիր եմ, շատ լուրջ ախտորոշում»,- տղայի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ նովոստին»։ Մորոզը պատմել է, որ ավելի քան հինգ տարի ինքը դեղորայքային թերապիայի ծրագրի մասնակից է և ամեն օր ընդունում է մասնագիտացված դեղամիջոցներ, որոնք իրեն չեն տրամադրում Ուկրաինայի զինված ուժերում։
    13:01
    22.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին ազատ կարձակվի
    Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի որդու՝ Դավիթ Անդրեասյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի որդու՝ Դավիթ Անդրեասյանի վերաբերյալ քրեական գործով ( դրա նախապամությունը, բովանդակային առանձնահատկությունը և դրդապատճառը բոլորին է հայտնի) համառ աշխատանքի և ճիշտ ընտրված մարտավարության շնորհիվ արձանագրեցինք հերթական հաղթանակը, այն է վերջինիս նկատմամբ դադարեցվեց ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (ազատազրկում 5-10 տարի) առաջադրված մեղադրանքը և քննիչի ներկայացրած միջնորդությունը կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ Դատարանի կողմից մերժվեց»։
    12:38
    22.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արթուր Վանեցյանը՝ ԱԱԾ գործող տնօրենից հանդիպման առաջարկ ստանալու մասին
    Տրամադրությունը բարձր է, մարտական, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Վանեցյանը, ով արդեն հինգերորդ օրն է անժամկետ բողոքի ակցիա է իրականացնում Ազատության հրապարակում: «Գիշերն անցել է նորմալ, ոչ մի արտառոց դեպք չի գրանցվել: Եղել են մեզ հետ գիշերող քաղաքացիներ, ովքեր իրենց վճռական քայլն են կատարել և ասում են՝ պայքարելու են, մինչև հասնեն իրենց նպատակին: Կոչ կանեմ, որ մեր քաղաքացիներն ավելի ակտիվ լինեն, գան Ազատության հրապարակ, միանան պայքարին, որովհետև այս պայքարը հանուն Արցախի, հանուն Հայաստանի և հայ ժողովրդի է»,-նշեց նա: Արթուր Վանեցյանի խոսքով՝ վրաններ չտեղադրելու հարցը քաղաքական որոշում է: «Իշխանությունները տեսնելով, որ Ազատության հրապարակում սկսված շարժումը թափ է հավաքում, որ թե օր օրի, այլ ժամ ժամի: Ուզում են որևէ կերպ կասեցնել այս շարժման ընթացքը, բայց ես համոզված եմ, որ չի հաջողվելու, որովհետև երբ ես միանակ եկա Ազատության հրապարակ, այսօր ականատես ենք, որ հրապարակը մշտապես լի է մարդկանցով: Ազատության հրապարակ գալիս են ծատ տարբեր մարդիկ: Գլիս են մարդիկ տարբեր քաղաքական հայացքներով, տարբեր նախասիրություններով, անկախ նրանից, համակրում են, չեն համակրում, չիրում են, չեն սիրում այս կամ այն անձի, բայց բոլորը հասկանում են, որ սա պայքար է հանունի»,-ասաց նա: Վանեցյանն անդրադարձավ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի այն հայտարարությանը, որ ԱԱԾ տնօրեն Արման Աբազյանը պետք է այցելի Արթուր Վանեցյանին: «Անվտանգային համակարգը Հայաստանում և Արցախում փլուզվել է և պետք է արագ քայլեր ձեռնարկել, որպեսզի անվտանգային համակարգը վերականգնվի: Ինչ վերաբերում է ԱԱԾ գործող տնօրենի՝ գալուն, զանգելուն կամ հանդիպման առաջարկ անելուն նման բան չի եղել: Միքայել Համբարձումյանը դա իր կարծիքն է արտահայտել»,- ասել է նա:
    12:10
    22.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    44-օրյա պատերազմում հանցագործությունների վերաբերյալ 2150 քրգործ է քննվել. Գլխավոր դատախազ
    2021 թվականի ընթացքում վարույթում քննվել է 44-օրյա պատերազմում հանցագործությունների վերաբերյալ 2150 քրեական գործ. տարվա ավարտի դրությամբ քրեական հետապնդում է իրականացվել 800 անձի նկատմամբ։ «55 անձ արդեն իսկ այդ քրեական գործերով դատի է տրվել, ունենք համապատասխան դատավճիռներ. արդեն իսկ ավարտված քրեական գործերով պարզվել է, ցավոք, որ պատերազմական գործողությունների ընթացքում մեր Զինված ուժերի ներկայացուցիչներ, բազում սպաներ, այդ թվում, բարձրաստիճան սպաներ մարտական ծառայության պարտականությունները պատշաճ չկատարելու դրսևորումներ են ունեցել, որոնցով այդ անձանց նկատմամբ ունեցել ենք քրեական հետապնդումներ, ունենք նաև դատի տրված անձինք, մնացյալ գործերով նախաքննությունը շարունակվում է», - Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Գլխավոր դատախազը վստահեցրեց՝ նախանձախնդիր են այդ գործերով առավելագույնս օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու ու հանցավոր խախտումներ թույլ տված ու, հատկապես, պատերազմի ցավալի ելքով պայմանավորված կամ այդ ելքին հանգեցրած հանցավոր խախտումներ թույլ տված յուրաքանչյուրի պատասխանատվությանը հասնելուն։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կատարված հանցագործություններին, ապա, Արթուր Դավթյանի խոսքով, օբյեկտիվ ապացույցներով փաստագրված պատկերը հետևյայն է՝ թույլ են տրվել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության, զինծառայողների կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ, կոնկրետ դեպքերում կանխամտածված թիրախավորվել են բնակավայրերը, թիրախավորվել են քաղաքացիական անձինք, իրականացվել է քաղաքացիական անձանց սպանություն, պատերազմ վարելու կանոններ են խախտվել, արգելված զինատեսակներ են կիրառվել, թիրախավորվել ու ոչնչացվել են հայկական պատմաշակութայն արժեքներ, իրականացվել են բռնության, խոշտանգման ու սպանության գործողություններ։ Արթուր Դավթյանը նշեց, որ քրեական գործով ձեռք բերված օբյեկտիվ փաստերն ակնհայտորեն վկայում են այն մասին, որ 2020 թվականի դեռևս հունիս-հուլիս ամիսներից սկսած՝ Սիրիայի հյուսիսային հատվածներից հանրահայտ ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացվել են վարձկանների հավաքագրումներ. վարձկանները անարգել Թուրքիա-Սիրիա պետական սահմանով տեղափոխվել են Թուրքիայի տարածք, որտեղից տեղափոխվել են Ադրբեջան, այնտեղ իրականացվել է նրանց ռազմական պատրաստումը։ «Լեռնային հատվածներում մարտ վարելու համար հատուկ պատրաստություն են անցել, հրահանգավորում են ունեցել սպանելու, խոշտանգելու քաղաքացիական բնակչությանը։ Մեր զինված ուժերին պատերազմի ժամանակ հաջողվել էր հայտնաբերել ու ձերբակալել երկու այդպիսի վարձկանի, ովքեր շատ մանրամասն ներկայացրել են այն ամենը, ինչի մասին խոսեցի», - հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազը։ Երկու վարձկաններ էլ դատապարտվել են ցմահ ազատազրկման. ընդհանուր առմամբ՝ այս պահի դրությամբ կա քրեական հետապնդման ենթարկված ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության շուրջ 60 ներկայացուցիչ։
    11:58
    22.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սրանով ՊՊԾ տնօրենի նշանակման հարցում վարչապետը ձեռք է բերում կատարյալ ինքնուրույնություն. ԱԱԾ նախկին փոխտնօրեն
    Միանշանակ է, որ օրենքի փոփոխությամբ Պետական պահպանության ծառայության կարգավիճակը բարձրացվում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանը՝ անդրադառնալով նրան, որ իշխանությունը որոշել է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարել, որով ԱԱԾ-ի ենթակայությամբ գործող ՊՊԾ-ն փոխանցվում է վարչապետի ենթակայության տակ: Հարցին, թե այս փոփոխությունն ինչպե՞ս է գնահատում, արդյոք դա նշանակում է, որ երկրի վարչապետը ԱԱԾ-ի հանդեպ վստահության պակաս ունի և ի վերջո, այս փոփոխությամբ ի՞նչ խնդիր է փորձում լուծել իշխանությունը, Եպիսկոպոսյանը պատասխանեց. «Թե քայլն ինչով ու ինչքանով կազդի Պետական պաշտպանության ծառայության աշխատանքի արդյունավետության վրա, ցույց կտա ժամանակը: Միակ բանը, որ հաստատապես կարելի է ասել, հետևյալն է` կառույցի տնօրենի նշանակման հարցում վարչապետը ձեռք է բերում կատարյալ ինքնուրույնություն: Ձեր այն հարցը, թե փոփոխությունն արդյոք չի նշանակում, որ երկրի վարչապետը ԱԱԾ-ի նկատմամբ վստահության պակաս ունի, անձնական ընկալման ոլորտից է, իմ գնահատման շրջանակներից դուրս: Ինձ, օրինակ, առավել անհանգստացնող է ներկայանում հարցը, թե երկրի բյուջեին ինչ կարժենա նման կառույցի ստեղծումը և արդյոք այն լինելու է արդարացված: Ի վերջո մենք մեր աչքի առաջ ունենք Հակակոռուպցիոն կոմիտեի վերափոխված ՀՔԾ-ի օրինակը, որի համար կազմվեց առանձին բյուջե, հատկացվեցին զգալի ֆինսական ու նյութատեխնիկական միջոցներ և այլն, մինչդեռ ժամանակն անցնում է, սակայն մինչև օրս արդյունք չկա»:
    11:49
    22.04.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 22.04.22
    11:48
    22.04.22
    Ավելին