Լրահոս
Հասարակական
21:40
22.04.22
630

Թշնամին մեր դեմ «Բայրաքթարից» ավելի լուրջ զենք է օգտագործել, այն խփել է ներսից․ Կարեն Վրթանեսյան

Img default alt hy

Մենք հաղթել ենք 1992-ին, մենք հաղթել ենք 2016-ին, 44-օրյա պատերազմում էլ մենք իրականում հաղթանակի շանսեր ունեինք։ Մեր զինվորը, սպան, գեներալների զգալի մասն իրենց դրսևորել են լավագույնս, Ազատության հրապարակում  հայտարարել է վերլուծաբան, «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։

Նա ընդգծել է՝ պատերազմում պարտվել է պետական համակարգը, ոչ թե սպան ու զինվորը, իսկ թշնամին մեր դեմ «Բայրաքթարից» ավելի լուրջ զենք է օգտագործել։

«Թշնամին մեր դեմ օգտագործել է մի շատ ավելի լուրջ զենք, որը խփել է պետական համակարգին՝ ներսից։ Եկել, ուղիղ Հանրապետության հրապարակում խփել է կառավարության շենքին։ Այդ զենքի անունը Նիկոլ Փաշինյան է»,- ասել է Կարեն Վրթանեսյանը։

Նա միավորվելու կոչ է արել՝ հայրենիքի հարատևությունն ապահովելու համար։

«Մենք այն տղաներին, բոլորին, ովքեր կյանք են տվել մեր հողի համար, հզոր, հայկական, ազգային պետություն ենք պարտք։ Ու մենք դա կանենք»,- հայտարարել է Կարեն Վրթանեսյանը։