Լրահոս
Քաղաքական
21:40
22.04.22
1 137

Հայաստանում իսկական տղամարդ է հայտնվել. Արամ Գաբրելյանով

Img default alt hy

Հայաստանում իսկական տղամարդ է հայտնվել. այսօր իր տելեգրամյան ալիքում գրել է ռուսաստանահայ մեդիամագնատ, հրատարակիչ Արամ Գաբրելյանովը՝ անդրադառնալով այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին, որն ուղերձով դիմել է ժողովրդին և համառոտ ներկայացրել Փաշինյանի իշխանության հեռացմանն ուղղված քայլերի ու գործողությունների ծրագիր-ժամանակացույցը:

«Հայաստանում իսկական տղամարդ է հայտնվել: Իմ նախապապերից մեկը քահանա էր, մյուսը՝ իր որդիների հետ, դաշնակցական էր, որին բռնաճնշումների ենթարկեցին և ընտանիքի հետ աքսորեցին: Ես արյունով դաշնակցական եմ:

Ես հավատում եմ Սաղաթելյանին: Ես գիտեմ, որ նա (Իշխան Սաղաթելյանը` խմբ.) համարձակ է և ոչ կոռումպացված։ Առաջ դեպի դավաճանի տապալում, ով խաբեց բոլորին՝ և՛ ազգին, և՛ առյուծ հերոսներին, նաև գցել է Ռուսաստանին»,- գրել է Գաբրելյանովը: