Լրահոս
Հասարակական
21:44
22.04.22
535

Մերկացած տղամարդ էր, վազեց, կարմիրբերետավորներն էլ՝ հետևից. հրապարակում իրավիճակը լարվեց

Img default alt hy

Ազատության հրապարակում քաղաքացիների և ոստիկանների միջև իրավիճակը լարվել է։ Լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանը նշել է, որ ինքն էլ չի հասկացել, թե ինչ տեղի ունեցավ։

«Անհասկանալի իրավիճակ էր։ Կանգնած զրուցում էինք, տեսա՝ ինչ-որ մեկը վազում է, ոստիկանները հետևից, փորձեցինք հանգստացնել իրավիճակը։ Որևէ բան չեն ասում, չեն հասկանում։ Հեսա կհասկանանք»,- նշել է նա։

Քաղաքացիներից մեկը՝ դիմելով ոստիկաններին, բղավում էր․

«Խի՞ եք ծեծում մեզի, ախպեր։ Արա, խի՞ եք ծեծում, տղերք։

Մի կին էլ լրագրողներին ասել է, որ մերկացած տղամարդ էր վազում հրապարակով, «կարմիրբերետավորներն» էլ նրան էին հետևում։

«Չգիտեմ՝ ինչ անախորժություն էր տեղի ունեցել։ Հեռացրեցին մարդուն»,- ավելացրել է կինը։