Լրահոս

2022-04-23
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք. մահվան դեպք չի գրանցվել
    Հայաստանում, ապրիլի 23-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք: Երեկ կատարվել է 2428 թեստավորում, առողջացել է 13 քաղաքացի: Մահվան դեպք չի արձանագրվել: Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 422 հազար 822 է: Կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում մահացել է ընդհանուր 8622 մարդ:
    11:26
    23.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    ՊԲ հրամանատարն ու ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության պատվիրակության ղեկավարը քննարկել են հումանիտար բնույթի լայն շրջանակի հարցեր
    Ապրիլի 23-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության պատվիրակությանը՝ ղեկավար Նիկոլաս Ֆլյորիի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հումանիտար բնույթի լայն շրջանակի հարցեր, երկուստեք ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ համագործակցության հետագա խորացման ուղղությամբ: Կամո Վարդանյանը Նիկոլաս Ֆլյորիին շնորհակալություն է հայտնել Արցախում իրականացվող մարդասիրական տարբեր ծրագրերի և հատկապես հետպատերազմական իրողություններով պայմանավորված խնդիրների լուծման համար և պատրաստակամություն հայտնել այսուհետ ևս ամեն ինչ անել առաքելության գործունեությանը աջակցելու համար:
    11:22
    23.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում կոտրել են Հիսուս Քրիստոսի բազալտե քանդակը
    Այսօր, ապրիլի 23-ին, հերթական վանդալիզմն է տեղի ունեցել։ shamshyan.com-ի հաղորդմամբ կոտրել են Դավիթ Բեկի փողոցում, Սուրբ Հարություն եկեղեցի տանող մուտքի կամարին տեղադրված Հիսուս Քրիստոսի բազալտե արձանը, կոտրել են արձանի ոտքերը, վնասվել ձեռքերը, գլխի հատվածը։ Հանցագործները թողել են նաև գրառում։ Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում։
    11:13
    23.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել
    Երեկ երեկոյան Արցախի Սանասար (Կուբաթլու) շրջանում ականի պայթյուն է տեղի ունեցել: Դրա հետևանքով վիրավորում է ստացել 1993 թվականին ծնված Բեյբալի Նասիբովը: Այս տեղեկությունը հայտնում է շրջանի դատախազությունը՝ մանրամասնելով, որ պայթել է հակահետևակային ական:
    11:04
    23.04.22
    Ավելին
  • Իրավական
    Նալբանդյան գյուղում փեսայի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինը հիվանդանոցում մահացել է․ մինչ այդ սպանվել էր նրա ամուսինը
    Այսօր, ապրիլի 23-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Նալբանդյան բնակավայրի բնակիչ 72-ամյա Սիրվարդ Հարությունյանը, Ինչպես փոխանցում է Shamshyan.com-ը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել իր փեսայի կողմից հրազենային վնասվածքներ ստանալուց հետո։ Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 22-ին հրազենի գործադրմամբ սպանություն և սպանության փորձ էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Ժամը 00։15-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղից դեպի Նալբանդյան գյուղ տանող ճանապարհահատվածում կրակոցներ են հնչել, և ըստ ահազանգողի՝ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, 1 հոգի էլ գետնին ընկած է։ Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00։05-ի սահմաններում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի բնակիչ 44-ամյա Լաերտ Հարությունյանն իր աներոջ՝ Նալբանդյան բնակավայրի բնակիչ 69-ամյա Էդիկ Մարտիրոսյանի տան բակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Է․ Մարտիրոսյանի, նրա որդու՝ Նալբանդյան բնակավայրի բնակիչ 41-ամյա Արամ Մարտիրոսյանի հետ, որի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ հայհոյանքներ է հնչեցվել Լ․ Հարությունյանի հասցեին (որը քննչական վարչությունը պարզում է), ինչի ժամանակ էլ Լ․ Հարությունյանն իր մոտ եղած ողորկափող հրացանով կրակոցներ է արձակել Ա․ և Է․ Մարտիրոսյանների, ինչպես նաև Է․ Մարտիրոսյանի կնոջ՝ Նալբանդյան բնակավայրի բնակիչ 72-ամյա Սիրվարդ Հարությունյանի ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով Է․ Մարտիրոսյանը գլխի շրջանում ստացված հրազենային վնասվածքից տեղում մահացել է, իսկ Ա․ Մարտիրոսյանն ու Ս․ Հարությունյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ Հարուցվել է քորեական գործ, կասկածյալ Լ․ Հարությունյանը ձերբակալվել է։
    10:49
    23.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    «Լինել միասնական և համախմբված». Արցախի պատգամավորները հավաստիացրել են՝ պատրաստ են համախմբվել առկա մարտահրավերների հաղթահարման շուրջ
    Արցախի ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են Ստեփանակերտի քաղաքապետարանի պատասխանատուների, ավագանու անդամների, կրթադաստիարակչական հիմնարկների ղեկավարների հետ: Քննարկվել են արտաքին մարտահրավերների, Արցախի կարգավիճակի, անվտանգային խնդիրների հետ կապված հարցեր: Քաղաքային իշխանական ներկայացուցիչները՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ, բարձրացրել են իրենց մտահոգող հարցերը: Խորհրդարանական ուժերը համատեղ այցելություններ են կատարել նաև հանրապետության շրջաններ, հանդիպել ընտրողների հետ, ներկայացրել մեր երկրի առջև ծառացած խնդիրները, տվել համապատասխան գնահատականներ։ Պատգամավորները հավաստիացրել են, որ պատրաստ են համախմբվել առկա մարտահրավերների հաղթահարման շուրջ և կոչ են արել լինել միասնական և համախմբված։
    10:44
    23.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ` Դպրաբակ գյուղում
    Ապրիլի 23-ին, ժամը 01:06-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դպրաբակ գյուղում այրվում է առանձնատուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի տներից մեկին օժանդակ շինությունում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:35-ին, մարվել՝ 04:25-ին: Այրվել են օժանդակ շինությունը (մոտ 65 քմ)՝ գույքով և առանձնատան տանիքի փայտե կառուցատարրերը, վնասվել են տանիքի մետաղյա թիթեղները (մոտ 45 քմ):
    10:40
    23.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանության մեթոդները ծիծաղելի են. «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է․ Այսօր ժամը 19:15-ին Հանրապետության հրապարակից մեկնարկելու է ավանդական համազգային ջահերով երթը: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը «Փաստի» հետ զրույցում նախ նշել է, որ այն Դաշնակցության երիտասարդական միության կողմից կազմակերպվում է արդեն 23 տարի: Նա ծիծաղելի է համարում վերջին մի քանի օրերին իշխանական շրջանակների այն դիտարկումները, թե երթը այսուհետ քաղաքականացված է: «Հասկանալի է, թե ինչ են փորձում ասել: Իրականում բազմիցս, նաև այս տարի, որպես կազմակերպիչներ, փաստում ենք, որ սա միասնականության, ազգային միասնության երթ է: Խոսքը մի թեմայի մասին է, որի շահառուները մենք բոլորս ենք: Բոլորի նախնիներին էլ առնչվել է Հայոց ցեղասպանությունը: Հիմա իշխող ուժը փորձում է ամենատարբեր մանիպուլ յացիաներն օգտագործել՝ ասելով, թե երթը քաղաքական է, կուսակցական է: Եթե այդպես նայենք, այո՛, սա ամենաքաղաքական թեման է այն իմաստով, որ Հայոց ցեղասպանությունն իրականացվել է քաղաքական որոշման արդյունքում: Այն ժխտելը ևս քաղաքական որոշման հետևանք է: Բայց այստեղ կրկին հարկ է նշել թեմայի վերկուսակցական լինելու մասին. Հայոց ցեղասպանության թեման որևէ ուժի սեփական թեման չէ: Եվ, ընդհանրապես, ծիծաղելի են այն մեթոդները, որոնցով իշխանությունը փորձում է այնպես անել, որ ապրիլի 23-ին քիչ մարդ լինի»: Անդրադառնալով արդեն բուն երթին ու խորհրդին հատկապես այս փուլում՝ նա հավելեց. «Ցեղասպանության համատեքստում մեր հետ կատարվածը հիշելու, արդար հատուցում պահանջելու խորհուրդն ունի ջահերով երթը: Այդ խորհուրդը չի փոխվել: Ի տարբերություն ապրիլի 24-ի, ապրիլի 23-ի երթը բացառապես պահանջատիրական է, այնտեղ կա պայքար: Ջահը, որը երիտասարդները տանում են Ծիծեռնակաբերդ, հենց այդ պայքարն է խորհրդանշում: Այս տարի հատկապես վերջին իրադարձությունների համատեքստում մասնակցությունը ջահերով երթին էլ ավելի է կարևորվում, որովհետև 2020 թվականի պատերազմից ի վեր կատարվողը Հայոց ցեղասպանական նույն ծրագրի իրականացման հերթական փորձերի տրամաբանության մեջ է: Թշնամիները չեն փոխվել, թշնամական ծրագիրը՝ ևս: Մինչդեռ տպավորություն է, թե մենք, կարծես, չենք հասկացել՝ ինչ է տեղի ունեցել մեզ հետ 107 տարի առաջ, և որ հիմա այդ ծրագիրը շարունակվում է»: Շեշտելով նաև այսօր առկա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում կոչված գործընթացների, դրանց շուրջ քննարկումների մասին՝ նա հավելեց. «Հայաստանը ներկայացնողներն ասում են, որ իրենց համար թշնամու կողմից ներկայացված նախապայմաններում որևէ խնդիր չկա: Այս իմաստով ևս բոլորիս պարտականությունն է մասնակցել երթին՝ ասելու, որ մենք համաձայն չենք այդպես անզեն, բաց ձեռքերով ու գլուխներս կախ հանձնվել Թուրքիայի ու Ադրբեջանի «գթասրտությանը»»: Նշենք, որ մինչև ապրիլի 24-ը իշխող ուժը հրաժարվել է Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության նախաձեռնած լսումների համար տրամադրել ԱԺ դահլիճը: Անդրադառնալով նման մոտեցմանն ու հաշվի առնելով, որ լսումները վերաբերելու էին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայտարարության նախագծին, պատգամավորը հավելեց. «Մենք, ցավոք, պետք է արձանագրենք, որ մեր երկրի, պետության, մեր բոլոր քաղաքացիների ու հայրենակիցների համար այս վճռորոշ պահին ունենք իշխանության ղեկին գտնվողներ, որոնք նաև օբյեկտիվ ու սուբյեկտիվ կաշկանդումներ ունեն: Իրենք պարտության փաստաթուղթ են ստորագրել, իրենք պարտության ու ամոթի մարմնացումներ են, որոնք հիմա շարունակում են բանակցությունները: Իրենք մարդիկ են, որոնց թշնամական պետությունների ղեկավարները դիմել են ամենատարբեր անուններով, ու մինչ օրս այդ վերաբերմունքը շարունակվում է: Եվ այս պայմաններում ակնհայտ է, որ կան չհրապարակված նախապայմաններ, որոնք փորձում են բավարարել ու այդպիսով փորձել պահպանել միայն սեփական իշխանությունը: Այդ նախապայմաններից է Արցախ չգնալը, Արցախից հրաժարվելը, Հայոց ցեղասպանության համատեքստում պահանջատիրությունից հրաժարվելը, ընդհանրապես, Հայոց ցեղասպանություն, Արցախի Հանրապետություն տերմինները չօգտագործելը: Նշված լսումներն ապօրինի կերպով արգելելը փաստում է, որ, երևի, վերջին բանակցություններում իրենք պարտավորվել են չարծարծել, չբարձրաձայնել թեման, այնպես անել, որ Հայաստանում թեման մոռացության մատնվի և կարողանան իրենց կողմից «քաղաքակիրթ» որակված գործընկերների հետ ասել, որ հայ ժողովուրդը չի հիշում ու չի պահանջում: Սա է պատճառը, որ մեր գործողությունները ճիշտ հակառակի մասին պետք է լինեն»: Այս համատեքստում անդրադառնալով նաև առաջիկայում՝ ապրիլի 25-ից սպասվելիք լայնամասշտաբ գործողություններին, նաև արդեն առկա ապակենտրոն պայքարին՝ պատգամավորը նշեց. «Մեզ միավորող հանգամանքներն ավելի շատ են, քան բաժանարար գծերը: Որքան էլ փորձեն մեզ հակառակում համոզել, իրականում հայ ժողովրդի զավակների բացարձակ մեծամասնությունն ուզում է պետություն ունենալ, ապրել անվտանգ երկրում, հայկական Արցախ ունենալ, ուզում է նաև, որ իր իրավունքները պաշտպանված լինեն: Հետևապես, եթե ամրագրում ենք այս հաստատումները, ապա նշվածներին հասնելու միակ ձևը համախմբումն է, որովհետև Հայաստանում մեկ քաղաքական ուժ, մեկ անձ չկա, որը կարող է միայնակ այս ճգնաժամը հանգուցալուծել: Հետևապես՝ ճգնաժամի հանգուցալուծման միակ ճանապարհը համախմբումն է. բոլոր կարող անհատների և կարող ուժերի պարտականությունն այդ համախմբումն ապահովելն է դառնում: Պայքարը պետք է լինի ոչ թե որևէ այլ բանի, այլ նպատակի համար, որովհետև մենք նախ պետք է տուն ունենանք, որ հետո այդ տանը կարողանանք մեր հարցերը լուծել»:
    10:34
    23.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պատերազմում զոհված տղաների հարազատները երեկ Ազատության հրապարակում են եղել
    Լուսանկարները՝ «5165» շարժման ֆեյսբուքյան էջից։
    10:21
    23.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դատախազն ու «բոչկեքը»՝ դատարկ կամ վառոդով լի․ «Հրապարակ»
    Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը տեւական ժամանակ չէր երեւացել եւ մի քանի ամսից հրաժեշտ է տալու պաշտոնին` պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ, նկատելի է նաեւ, որ որոշակիորեն կորցրել է իշխանական վերնախավի վստահությունը: Ճիշտ է` նա 2018-ից հետո հսկայական ծառայություններ է մատուցել Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին, կատարել է բոլոր հրահանգները, բայց նրանց, միեւնույն է` դա չի բավարարում: Նրանք Սասուն Խաչատրյանի հավատարմությունն են պահանջում, Կարեն Անդրեասյանի կույր սերը, Վահագն Ալեքսանյանի անձնազոհությունը եւ այլն: Մինչդեռ գլխավոր դատախազը հակասությունների մեջ է մտել Արգիշտի Քյարամյանի Քննչական կոմիտեի եւ Սասուն Խաչատրյանի Հակակոռուպցիոն կոմիտեի հետ: Այս կառույցները սկսել են հրապարակային «բոչկա գլորել» միմյանց վրա: Դա երեւաց Վովա Գասպարյանի գործով, ապա՝ Հովիկ Աբրահամյանի, որին Սասուն Խաչատրյանի հիմնարկն աջակցել էր, որ իր միլիոնանոց դղյակն արագ վերաձեւակերպի եւ փրկի պետականացումից: Երեկ Արթուր Դավթյանը, իհարկե, ԱԺ-ում կրծքով պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանին՝ նրա ելույթներում որեւէ հանցակազմ պարունակող տարր կամ խնդրահարույց բան չհայտնաբերելով, չնայած զոհվածների ծնողները դիմել են դատախազություն՝ պահանջելով քրգործ հարուցել ԱԺ-ում ելույթի առիթով, որտեղ նա ասում է, որ կարող էր կանխել պատերազմը, բայց «արդունքում կունենայինք նույն իրավիճակը, իհարկե՝ առանց զոհերի»։ Այստեղ դատախազ Դավթյանը որեւէ հանցակազմ չի տեսնում եւ փորձում էր դա հիմնավորել մասնագիտորեն։ Փոխարենը նա փիլիսոփայորեն փորձեց մեկնաբանել մեր այն դիտարկումը, թե քննչական եւ հակակոռուպցիոն կոմիտեներն իր դեմ «բոչկա են գլորում»։ «Սովորաբար, գլորում են վերեւից ներքեւ, իսկ դատախազությունը վերեւում է, հետեւաբար, «բոչկեքը» վերեւ չեն կարող բարձրանալ»,- ասաց Դավթյանը՝ փաստացի շեշտելով, որ Սասուն Խաչատրյանն ու Արգիշտի Քյարամյանն ավելի ցածր կարգավիճակ ունեն, քան ինքը։ Արթուր Դավթյանին հիշեցրինք նաեւ իր նախկին կոլեգաների՝ նախկին դատախազներ Աղվան Հովսեփյանի եւ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ իր հարուցած քրեական հետապնդումների մասին, որոնց արդյունքում Հովսեփյանն արդեն քանի ամիս կալանքի տակ է, իսկ Կոստանյանը՝ հետախուզման մեջ, չնայած խնդրել էր հետախուզումը վերացնել` պատրաստակամություն հայտնելով գալ եւ մանրակրկիտ ցուցմունք տալ Մարտի 1-ի գործով, որով իրեն մեղադրանք են առաջադրել։ Հիշեցրինք նաեւ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին անհասկանալի քրգործով կալանքի տակ պահելու, նաեւ Նարեկ Մանթաշյանին «դրոշ տեղադրելու համար» ազատությունից զրկելու մասին։ Դավթյանը փորձեց իրավաբանորեն արդարացնել՝ բնականաբար բացառելով, որ այդ ամենում քաղաքական մոտիվացիա կա՝ ուղղորդված իշխանությունների կողմից։ Նրան փորձեցինք մասնագիտականից բերել բարոյական ու մարդկային դաշտ՝ նկատելով, որ այսօր ինքն է իր նախկին կոլեգաների դեմ քրեական հետապնդում իականացնում, մեկին կարողանում է նստեցնել՝ Աղվան Հովսեփյանին, մյուսին՝ Գեւորգ Կոստանյանին, թեեւ չի կարողանում կալանավորել տալ, բայց հետապնդում է, մտավախություն չունի՞, որ իրենից հետո եկող դատախազն էլ իր հետ նման կերպ կվարվի, եւ ինքն էլ նույն ճակատագրին կարժանանա, ինչ իր նախկին կոլեգա դատախազներն այսօր։ Դավթյանը հեգնանք տեսավ մեր արձանագրած փաստի մեջ, որ չի կարողանում կալանավորել Կոստանյանին, փոխարենը՝ հետը միջոցառման է մասնակցում, եւ արձագանքեց․ «Ես ոչ միայն մտավախություն չունեմ, այլեւ կուզեմ, որ իմ վերաբերյալ, եթե էսպիսի հարցեր քննարկվեն, դատախազական հսկողություն իրականացնող անձը մտածի ու վարվի ինձ նման»։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/6b03cdfa58e920df413ecf6e41e3e84f?fbclid=IwAR0YTJAuf155XAPmqqXD6z-zOMWmDskmflXWX6JvucuNG7OaQI5OyMX1HpU © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    10:08
    23.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ականջները կախ Ազգային ժողովում լսում էին, որ Արցախը Ադրբեջանի կազմում ապագա ունի․ Տիգրան Աբրահամյան
    Ականջները կախ Ազգային ժողովում լսում էին, թե ինչպես էր իրենց թիմակից պատգամավորը հայտարարում, որ Արցախը Ադրբեջանի կազմում ապագա ունի, իսկ հիմա էլ թե բա՝ մեզ ճիշտ չեն հասկացել, ճիշտ չեն մեկնաբանել, երբ մենք ասում ենք նշաձողի իջեցում... Հետաքրքրական էր, որ այա անփառունակ քարոզչությանն առավել ակտիվ ներգրավել են հարակից ծաղրածուներին, որովհետև հասկանում են, որ ով սրա տակ մտնի քաղաքականապես, բարոյապես ոչնչանալու է։ Մի մասը Արցախի ու Հայաստանի հանձնումը արդարացնելով, մի մասը լռելով փորձում են ապահովել Հայաստանի ու Արցախի ամբողջական թրքացումը։
    10:04
    23.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ջահերով երթ` նաև Արցախում. համախմբման գործընթացները շարունակվում են
    «Փաստ» օրաթերթը գրում է. «Այսօր Երևանում անցկացվող ջահերով երթին զուգահեռ՝ նման երթ կլինի նաև Ստեփանակերտում: Երևանում ջահերով երթի մեկնարկը կտրվի ժամը 19:15-ին, Հանրապետության հրապարակից, իսկ Արցախում՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից, ժամը 19:00ին: Իհարկե, թե՛ Երևանում, թե՛ Ստեփանակերտում ջահերի երթ անցկացվել է ամեն տարի, սակայն այս տարի, առկա իրավիճակի, Արցախի հարցում ստեղծված ճգնաժամի և ՀՀ իշխանությունների՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը վիժեցնելու ֆոնին, այս երթերը առավել խորհրդանշական բնույթ են ստանում, և, մեր տեղեկություններով, շատ ավելի բազմամարդ են լինելու։ Ավելին, թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, նախատեսվող երթին մասնակցելու են նաև Արցախի նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, ինչն ինքնին խորքային ազդակներ է պարունակում թե՛ օրվա խորհրդի, թե՛, ընդհանրապես առկա վիճակի, թե՛ միասնականության գաղափարի տեսանկյունից։ Ընդհանրապես, մեր ունեցած տեղեկության համաձայն, Արցախում ընդհանուր քաղաքական օրակարգի շուրջ համախմբման գործընթացները շարունակվում են, որտեղ առաջին պլանում ոչ թե առանձին դեմքերն են, այլ Արցախը Հայաստանի իշխանությունների ողբերգական քաղաքականությունից զերծ պահելու գաղափարը։ Հավելենք, որ երեկ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի, կատարվել է լրացում 2022 թվականի մարտի 26-ի «Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակումների մասին» հրամանագրում: Ըստ հրամանագրի, հավաքների ազատության իրավունքի սահմանափակումը չի տարածվում Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ 2022 թվականի ապրիլի 23-ին և 24-ին անցկացվելիք միջոցառումների վրա»:
    10:00
    23.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սամվել Բալասանյանը վերականգնում է իր ազդեցությունը Գյումրիում
    «Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Գյումրու նախկին քաղաքապետ, «Բալասանյան դաշինք»-ի հիմնադիր Սամվել Բալասանյանը, որը տեւական ժամանակ է՝ բուժման նպատակով ԱՄՆ-ում էր, վերադարձել է Հայաստան եւ պատրաստվում է քաղաքի կառավարումը կրկին ձեռքը վերցնել ու վերականգնել իր ազդեցությունը հանրապետության երկրորդ քաղաքում։ Մեր տեղեկություններով, «Բալասանյան դաշինք»-ով քաղաքապետ ընտրված Վարդգես Սամսոնյանի աշխատանքից Սամվել Բալասանյանն այնքան էլ գոհ չէ։ Նա վերադառնալուն պես դիտողություններ է արել Սամսոնյանին, անգամ, ասում են՝ վիճել է, թե ՔՊ-ական քաղաքապետ ես դարձել, կորցրել ես ինքնուրույնությունդ։ Քաղաքապետ Սամսոնյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, իսկ Բալասանյանի վերադարձի լուրը ճշտեցինք «Բալասանյան դաշինք»-ի ավագանու անդամ Լուսինե Սանոյանից։ «Վերադառնալը, այո, վերադարձել է, բայց կրկին քաղաքականություն մտնելու մտադրության հետ կապված որեւէ խոսակցություն չկա»,- ասաց նա։ Ի դեպ, նշենք, որ այսօր մամուլում լուր կար նաեւ, որ Բալասանյանի ավագ որդուն՝ Միսակ Բալասանյանին, առաջիկայում նշանակելու են Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս»:
    09:58
    23.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Էմիսարներին» են մեջտեղ գցել․ «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 17-ից Արթուր Վանեցյանը անժամկետ նստացույց է հայտարարել և բողոքի ակցիա է իրականացնում Ազատության հրապարակում։ Այս օրերին տարբեր քաղաքական և հասարակական գործիչներ այցելել են հրապարակ, միացել, իրենց աջակցությունը հայտնել տեղի ունեցող գործընթացին։ Երեկ էլ ընդդիմադիր ուժերը հայտարարեցին, որ ապրիլի 25-ից սկսում են ապակենտրոն և ցանցային պայքար, ամբողջ Հայաստանով կլինեն անդադար բողոքի ակցիաներ և այլ գործողություններ: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենը, ինչպես նաև գնալով առավել հստակ դարձող կոնսոլիդացիան՝ հանուն Արցախի և Հայաստանի փրկության, որը փաստացի իրականություն է դարձնում «կոնսենսուս մինուս Նիկոլ» թեզը, լուրջ անհանգստություն է առաջացրել իշխանությունների շրջանում: Ի մասնավորի, մենք տեղեկություններ ունենք, որ իշխանության տարբեր «էմիսարներ» այս օրերին փորձում են տարբեր ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների ու ակտիվիստների հետ պահել ներկայումս ընթացող և առաջիկայում սպասվող ակցիաներին մասնակցելուց։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ միջնորդները հիմնականում փորձել են համոզել այնպիսի պնդումներով, թե «առաջիկայում այս ալիքը մարելու է», «իզուր դառնալու եք թիրախի առարկա» ու համանման այլ մանիպուլյացիաներով։ Ավելին, որոշ դեպքերում անգամ «հիշեցրել» են, թե պետական համակարգում աշխատող հարազատներ ունեն, նրանք կարող են կորցնել իրենց աշխատանքը և այլն»:
    09:56
    23.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այս իշխանությանն աջակցելն արդեն նույնիսկ ամոթալի է դարձել
    «Փաստ» օրաթերթը գրում է. «Սոցցանցերն իրականում այդքան էլ չեն արտացոլում այն ամբողջ տրամադրությունները, որ կան հանրության մեջ: Սակայն դրանք ինքնին լավ «լակմուսի թուղթ» են, ի մասնավորի, եթե հաշվի առնենք, որ հատկապես քաղաքական ուժերի համար գրեթե անփոխարինելի գործիք են: Այս տեսակետից ուսումնասիրելով վերջին շրջանի սոցցանցային հարթակը՝ ուշագրավ իրողություններ են ի հայտ գալիս: Մասնավորաբար, իշխող ուժի աջակիցների շրջանակն ակնհայտորեն փոքրացել է. պարզ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հիմա արդեն ամոթալի է դարձել այս իշխանություններին աջակցելը: Դրա արդյունքում, որքան էլ իշխանությունները փորձում են ակտիվացնել հակաընդդիմադիր գրոհները, բուն քպականներից, հստակ շահեր ունեցող իշխանամերձ որոշ շրջանակներից զատ, Նիկոլ Փաշինյանի գործողությունները պաշտպանողներն ու ընդդիմադիրների վրա հարձակվողները մեծամասամբ հանդես են գալիս ֆեյքերով: Իսկ այն բացառությունները, որոնք իրենց դեմքով են ներկայանում, հիմնականում գրառումներ են անում բազմաթիվ սխալներով, առավելապես լատինատառ, միտք ու տրամաբանություն չունեցող ձևակերպումներով, որոնց միակ հասկանալի իմաստը «մեր փրկչին չկպնեք»-ն է: Այս միտումը գրեթե միշտ է բնորոշ եղել այս իշխանությունների դեպքում, սակայն վերջին շրջանում գնալով ավելի ակնառու է դառնում, քանզի մտածելու, տրամաբանելու, վերլուծելու կարողություն ունեցող մարդիկ, որոնք ժամանակին աջակցել են Նիկոլին, հասկացել են, որ սխալվել են և քաջություն ունեն ընդունել դա»:
    09:53
    23.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում 3000 տարի շարունակ եղել է բացառապես հայկական ճնշող մեծամասնություն․ Արտակ Բեգլարյանի հակադարձումը Ալիևին
    Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան գրառմամբ հակադարձել է Իլհամ Ալիևի այսօրվա որոշ հայտարարությունների․ «Իլհամ Ալիևը պատմական փաստերի հերթական կեղծում է կատարել, այս անգամ՝ ԼՂԻՄ-ի ժողովրդագրության մասին: Ադրբեջանի նախագահը բռնազավթված Շուշիում հերթական միջոցառման ժամանակ, ի թիվս այլ կեղծ պնդումների, ասել է, որ խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում ադրբեջանական բնակչությունը մեծամասնություն էր կազմում, այնինչ իրականությունը ճիշտ հակառակն է: 1. 1921թ. Ղարաբաղի բռնակցման պահին ադրբեջանական բնակչությունը 4% էր, իսկ հետագա տասնամյակներում՝ ԽՍՀՄ մարդահամարների ցուցանիշներով՝ • 1926թ.՝ 10.06%, • 1939թ.՝ 9.32%, • 1959թ.՝ 13.80%, • 1970թ.՝ 18.08%, • 1979թ.՝ 22.98%, • 1989թ.՝ 21.52%: 2. Բնականաբար, բնակչության մնացած մասը հայեր էին և շատ փոքր տոկոսով՝ այլազգիներ: 3. Եվ սրանք այն ցուցանիշներն են, որոնք հենց իրենք՝ խորհրդային Ադրբեջանի իշխանություններն (այդ թվում՝ Իլհամ Ալիևի հայրը) են հավաքագրել, ուստի, հաստատ, զգալիորեն ուռճացված են: 4. ԽՍՀՄ տարիներին ԼՂԻՄ-ում ադրբեջանցիների կայուն աճող թիվը պայմանավորված է հայ բնիկ բնակչության դեմ իրականացված սպիտակ ցեղասպանությամբ: 5. Թող ադրբեջանական իշխանությունները մեկընդմիշտ հիշեն, որ Արցախում երեք հազար տարի շարունակ եղել է բացառապես հայկական ճնշող մեծամասնություն»։
    09:42
    23.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ինչո՞ւ է շտապում Ադրբեջանը Բերձոր-Աղավնո ճանապարհի կառուցման հարցում․ ինչ սպասել առաջիկայում․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ադրբեջանը շուտով կավարտի Բերձոր-Աղավնո ճանապարհին փոխարինող նոր ճանապարհի կառուցումը: Օրերս ադրբեջանական լրատվամիջոցները ճանապարհի կառուցման ընթացքից լուսանկարներ էին հրապարակել: Հայաստանն Արցախի հետ կապող նոր ճանապարհը կսկսվի Գորիսի Կոռնիձոր գյուղից, ապա կանցնի արցախյան Հին շեն եւ Մեծ շեն գյուղերով, ապա կմիանա Եղցահող ու Լիսագոր ավտոճանապարհին: Ըստ ադրբեջանական տարբեր ԶԼՄ-ների՝ 32 կմ երկարությամբ ճանապարհը կվերահսկեն ռուս խաղաղապահները: Ի դեպ, Հայաստանից դեպի Արցախ գազատարը նույնպես կարող է անցնել այդ ճանապարհով: «Լաչինի միջանցքի» փոխարեն հաղորդակցային նոր ճանապարհ կառուցելու դրույթը նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի երկրորդ պարբերության մեջ է ամրագրված: «Կողմերի համաձայնությամբ՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ»,- գրված է հայտարարության տեքստի մեջ: «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանի համար պարզ չէ, թե հայկական ու ադրբեջանական կողմերը նոր ճանապարհի կառուցման նախագծի մասով քննարկումներ ունեցել են արդյոք: «Նման քննարկման մասին հրապարակային որևէ հայտարարություն չի եղել, ու ենթադրել կարելի է, որ նման քննարկում կա՛մ չի եղել, ու Բաքուն միանձնյա է որոշել ճանապարհի երթուղին և մյուս բոլոր հանգամանքները, կա՛մ էլ «ծածուկ կամ բանավոր պայմանավորվածություններ» են եղել, ինչի մասին գուցե հետագայում իմամանք»,- ընդգծում է մեր զրուցակիցը: Նա ուշադրություն է հրավիրում նաև ադրբեջանցիների շտապողականության վրա: Ըստ հայտարարության՝ 3 տարվա մեջ պետք է նոր ճանապարհի նախագիծը հաստատվեր, այնինչ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, 2022-ի ամռանը (մի քանի ամսից) ադրբեջանցիները ամբողջ մայրուղու կարմիր ժապավենը կկտրեն: «Ինչո՞ւ է շտապում Ադրբեջանը, ինչպե՞ս է ստացվել, որ հայտարարությունից դեռ 2 տարի չանցած՝ ոչ միայն ճանապարհի նախագիծը, այլ ամբողջ ճանապարհն են կյանքի կոչում: Ի՞նչ են անում հայաստանյան պատկան մարմինները. չէ՞ որ այդ ճանապարհի հապշտապ կառուցումը մեր շահերից չի բխում, քանի որ Բերձոր քաղաքի, Աղավնո ու մի քանի այլ գյուղերի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու ենք, այնտեղ բնակվող հայերն էլ ստիպված են լինելու լքել իրենց տները»,- շեշտում է նա: Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթին Արցախից լուրեր հասան այն մասին, որ Ադրբեջանն այդ ճանապարհի դիմ
    09:38
    23.04.22
    Ավելին
2022-04-22