Լրահոս
Հասարակական
17:43
22.04.22
363

Եթե կորոշեն, որ ես պետական համակարգում անելիք չունեմ, հավատացեք, ես պատրաստ եմ գնալ, զբաղվել այլ գործերով․ Վանեցյան

Img default alt hy

Մեր պայքարի հիմնական նպատակն է ունենալ հզոր Հայաստան, հզոր Արցախ և իր հայրենիքում լավ ապրող քաղաքացի, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է Արթուր Վանեցյանը։

Նա ընդգծել է՝ հիմնական նպատակին հասնելու համար առաջին հերթին պետք է հեռացնել գործող իշխանությանը, ապա օր ու գիշեր աշխատել։

Պայքարի իրական մարտիկներն իշխանափոխությունից հետո պաշտոն զբաղեցնելու մասին չեն մտածում, կարևորը համատեղ ուժերով պետականությունը վերականգնելը, պետությունը ոտքի կանգնեցնելն է։

«Ես իմ մասով ասում եմ՝ պատրաստ եմ այս իշխանություններին հեռացնելուց հետո նորմալ, պետական մտածելակերպ ունեցող իշխանություն ձևավորվելու պարագայում, կանգնել այդ շարքում՝ ցանկացած տեղում։

Եթե կորոշեն, որ ես պետական համակարգում անելիք չունեմ, հավատացեք, ես պատրաստ եմ գնալ, զբաղվել այլ գործերով։ Վսհատեցնում եմ՝ այն մարդիկ, ովքեր գիտակցում ունեն, որ մենք երկիրը պետք է վերականգնենք գրեթե զրոյից, նրանցից որևէ մեկը պաշտոնի համար «կռիվ» չի անում։

Այսօր, այս վիճակում պաշտոն ստանձնելը լրջագույն պատասխանատվություն է հատկապես պատասխանատու մարդու համար։ Մենք պատմության առաջ պետք է պատասխան տանք»,- ասել է Արթուր Վանեցյանը։