Լրահոս
Իրավական
20:00
22.04.22
156

Փաշինյանը հարցաքննվե՞լ է պատերազմում հանցագործությունների վերաբերյալ քրգործերով

 

44-օրյա պատերազմի վերաբերյալ հարուցված քրեական գործերով Նիկոլ Փաշինյանը վկայի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի: Այսօր հայտարարել է Հայաստանի Գլխավոր դատախազը:

Ցորի զորամասի զոհված զինծառայողների ծնողներն էին դիմել դատախազություն, պահանջել ուսումնասիրել վարչապետի՝ «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե, առանց զոհերի» արտահայտությունը: