Լրահոս

2022-04-24
  • Img default alt hy
    Հասարակական
    Եթե Փաշինյանի հայտարարությունից կուրսի չես, ինչի՞ց ես կուրսի, մատաղ….
    Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտ լրագրողների հարցին՝ ինչ կարծիքի է Նիկոլ Փաշինյանի 44-օրյա պատերազմը կանխելու հայտարարության մասին, որ կունենայինք նույն պատկերը, բայց առաց զոհերի, ԱԱԾ փոխտնօրենը ասել է՝ կուրսի չի, այսինքն տեղյակ չէ:
    12:22
    24.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դուք կարողացաք աշխարհին լսելի դարձնել մեր ժողովրդի ամենակարևոր ուղերձը՝ մենք տեր ենք մեր Հայրենիքին. Սաղաթելյան
    Հայի ոգին հնարավոր չէ կոտրել։ Մեր ժողովրդին անընդհատ փորձում են համոզել, իբր ամեն ինչ արդեն վերջացած է՝ Արցախը չկա, Հայաստանը լինելու է թուրքական միջանցք, իսկ մենք մշտապես մնալու ենք պարտված և ստորացված վիճակում։ Բայց ջահերով երթի դուրս եկած մեր ազգը երեկ միանգամայն այլ ուղերձ հղեց աշխարհին՝ գրողի ծոցն ուղարկելով մեր ժողովրդի ու պետության դեմ դուրս եկած բոլոր ուժերին։ Շնորհակալ եմ մեր երիտասարդներին, մեր մտավորականությանը, Սփյուռքում, Հայաստանի ու Արցախի տարբեր անկյուններում ջահերով երթի դուրս եկած յուրաքանչյուր հայի։ Դուք կարողացաք աշխարհին լսելի դարձնել մեր ժողովրդի ամենակարևոր ուղերձը՝ մենք տեր ենք մեր Հայրենիքին։
    12:11
    24.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եթե ՊՆ-ն գտնում է, որ այն ոչ մեկին պետք չէ, ապա ի՞նչ անի. փոխնախարարը` բանակի որոշ գույք վաճառքի հանելու մասին
    Միջազգային հանրությանը հղում ենք արդարության վերականգման մեր ուղերձը, այդ ուղերձը եղել է, կա և մնալու է առհավետ։ Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Ապրիլի 24-ի օրվա խորհրդին, ասաց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։ Հարցին` որպես փոխնախարար նորմա՞լ է համարում, երբ բանակի արդիականացման նպատակով Պաշտպանության նախարարությունը գույք է վաճառում և արդյո՞ք պետության կողմից միջոցներ չեն տրամադրվում, Սարգսյանը ասաց. «Պետության կողմից անընդհատ միջոցներ տրամադրվում են, իսկ եթե գույքը ՀՀ-ի գույքն է և ՊՆ-ն գտնում է, որ տվյալ պահին այն որևէ մեկին պետք չէ և գործածելու համար անարդյունավետ է, ապա ի՞նչ անի»։
    12:10
    24.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այդպես տրագեդիկ մի ներկայացրեք, օրհասական վիճակում չենք․ Արման Սարգսյան
    Շիծեռնակաբերդի հուշահամալիր այցելած Արման Սարգսյանի հետ զրույցում լրագրողները հետաքրվեցին, թե ի՞նչ է արվում այսօր ՝ բանակն ուժեղացնելու համար։ «Այդպես տրագեդիկ մի ներկայացրեք, օրհասական վիճակում չենք», - դիտարկմանը չհամաձայնեց Արման Սարգսյանը։
    12:01
    24.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սերժ Սարգսյանի անունից Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ է տեղադրվել
    Այսօր վաղ առավոտյան ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ է տեղադրվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նշենք, որ նախօրեին երեկոյան տեղի է ունեցել Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին նվիրված ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Երթին մասնակցել են Հայաստանի ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահները, որոնք միացել էին ջահերթին Հանրապետության հրապարակից։ Երթի մասնակիցները տարել են Հայաստանի եւ Արցախի դրոշները, նաեւ այն երկրների դրոշները, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը։ Այս տարվա ջահերով երթի կարգախոսն էր՝ «Զարթնիր, Լաո», որը, ըստ կազմակերպիչների, հայկական երկու պետությունների առջեւ ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ համահայկական սթափեցման կոչ է։
    11:54
    24.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արայիկ Հարությունյանը Բակո Սահակյանի և Արցախի թեմի առաջնորդի հետ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 24-ին հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանի, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ու երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ դրել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը։
    11:46
    24.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նիկոլ Փաշինյանի վերջին այցելությունը Հայոց ցեղասպանության հուշահամալիր. «168.am»
    «Պետությունների տնտեսական ինքնիշխանության խնդիրներով զբաղվող գիտնականների շրջանում տարածված է «կազմակերպված կեղծավորություն» (organized hypocrisy) հասկացությունը, որով ցույց է տրվում, որ գլոբալացված աշխարհում տնտեսական ինքնիշխանության մասին հռչակումներն իրականում կազմակերպված կեղծավորության արտահայտություն են, որով զբաղվում են քաղաքական ուժերն ու իշխանությունները։
    11:42
    24.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Զարթնի՛ր, լաո՛, ու կբացվի՛ նոր արշալույս. Սեյրան Օհանյան
    Ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում հայ ժողովուրդը, ի լուր աշխարհի, ևս մեկ անգամ վերահաստատեց պայքարելու և հավերժ լինելու իր կամքն ու վճռականությունը։ Հրապարակից մինչև Ծիծեռնակաբերդ ձգվող Ջահերի երթը, Արցախի և Հայաստանի բարձր ծածանվող դրոշների շարքերը, մեր բազմահազար հայրենակիցների արձագանքն ու էներգիան աննկարագրելի ոգևորությամբ էին համակել բոլորիս, և մեզանից յուրաքանչյուրն այն վստահ գիտակցումն ուներ և այսօր էլ ունի, որ ո՛ րևէ ուժ ի զորու չէ ջնջել ազգի այս տեսակը՝ հայը, Հայաստանը պատմության էջերից։ Մենք իսկապես զորեղ ու անկոտրում ենք, երբ միասին ենք, և շարունակելու ենք պայքարել մինչև վերջ՝ հանուն հայ ժողովրդի լինելիության, հանուն Արցախի և Հայաստանի։ Եվ ուրեմն՝ ԶԱՐԹՆԻ ՛ Ր, ԼԱ ՛ Ո, ՈՒ ԿԲԱՑՎԻ՛ ՆՈՐ ԱՐՇԱԼՈՒՅՍ։
    11:32
    24.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մենք Հայաստանին ու Ադրբեջանին հորդորում ենք զերծ մնալ սպառնալից և թշնամական հռետորաբանությունից․ Հայաստանում ԱՄՆ դեսպան
    ԱՄՆ-ը հանձնառու է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ կարգավորում գտնելու հարցում՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, Հայաստանի Հանրապետության բարեկամ և գործընկեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: Նրա խոսքով՝ վերջին ամիսների ընթացքում պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բազմաթիվ հեռախոսազանգեր է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ կոչ անելով իրավիճակի ապաէսկալացման: «Մենք մարտի 25-ին հայտարարությամբ հանդես եկանք, որով ադրբեջանական զորքերի անպատասխանատու տեղաշարժի և իրավիճակի ապակայունացմանն անդրադարձանք: Մենք կողմերին հորդորում ենք զերծ մնալ սպառնալից և թշնամական հռետորաբանությունից, ինչը չի օգնում գործընթացին»,-ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ բանակցությունները դժվար կլինեն, քանի որ հակամարտությունը բարդ է և այն երկար տարիների ընթացքում է ձևավորվել:
    11:27
    24.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինստիտուցիոնալ սուգը պետք է վերափոխել ապրելու ու արարելու սկզբունքայնության. Ալեն Ղևոնդյան
    Քաղտեխնոլոգ Ալեն Ղևոնդյանը գրում է. Ապրիլ 24-ը բացի զոհերի ոգեկոչման ու հիշատակի օր լինելուց, պետք է լինի արձանագրման ու գնահատման օր, թե նախորդ տարվա մեջ մենք որպես հանրույթ ու պետություն ի՞նչ ենք արել ևս մեկ անգամ չցեղասպանվելու ուղղությամբ։ Կյանքը ու պատմությունը ցույց տվեցի, որ շատ քիչ բան, ավելինէ մենք հենց հիմա մեծ մղումով պատրաստվում ենք մեր հերթական ցեղասպանությանը։ Ինստիտուցիոնալ սուգը պետք է վերափոխել ապրելու ու արարելու սկզբունքայնության ու համառության վարքով։ Հ. Գ. Դիմացեք գայթակղությանը, մի PR֊վեք գերեզմանատներում ու հիշատակի այցելավայրերում։ Կամքն ու սկզբունքայնությունը նաև այդ տեղից է սկսում, քանզի ձևին եք ուշադրություն դարձնում առավել, քան բովանդակությանը։
    11:24
    24.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կուրսի չեմ. ԱԱԾ փոխտնօրենը' Փաշինյանի հայտարարության մասին
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում արած այն հայտարարությունը, թե կարող էր պատերազմը կանգնեցնել և կունենայինք նույն պատկերը՝ առանց զոհերի: Լրագրողները ԱԱԾ փոխտնօրենից հետաքրքրվեցին, թե այս հայտարարության վերաբերյալ ինչ-որ ուսումնասիրություններ արվե՞լ են: ԱԱԾ փոխտնօրենը կարճ պատասխան է տվել. «Կուրսի չեմ»:
    11:22
    24.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք
    Ապրիլի 24-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք: Կատարվել է 2925 թեստավորում, առողջացել՝ 10 քաղաքացի: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 825 դեպք, որոնցից 410 558-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1962 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8622 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1683 է։ Ընդհանուր կատարվել է 3 035 104 թեստավորում։
    11:16
    24.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Չավուշօղլուի կողքին պակասում են թուրքերով հրճվող երեսփոխանուհիներ Լուլուն, Մարիան, գործակալ Արաբատն իր լայն ժպիտով, ԱԽՔ-ի Արմենը. քաղաքագետ
    Թուրքիայի ահաբեկչական boz kurtlar-յան ողջույնը Հայաստանին և հայերին (լուսանկար) Այսօր համայն հայությունը ոգեկոչում է Մեծ եղեռնի զոհերի 107-րդ տարելիցը... Բացարձակ պատահակա չէ, որ Անկարան, այդ կապակցությամբ բավական բարձր մակարդակով՝ ԱԳՆ ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուիր գլխավորությամբ իր դեսպանատունն է բացում Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում. մի երկրում, որը 1967 թ-ին առաջինը պետական մակարդակով ճանաչեց հայոց ցեղասպանությունը... Չավուշօղլուն իր այցի դեմ բողոքող տեղի հայությանը, որոնք պարզել էին Հայաստանի դրոշն ու Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ կոչերին արձագանքել է ծիծաղով և ձեռքով ցույց տվել թուրքական ահաբեկչական Boz kurtlar կուսակցության նշանը, որը նաև դրանց ողջույնի ձևն է... Իսկ մինչ թուրքերը Չավուշօղլուի մակարդակով հեգնում են Հայաստանին և հայերին, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող կապիտուլյանտ և թրքասեր Նիկոլն իր այսօրվա ուղերձում ասում է."Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը միտված բանակցություններ ենք վարում: Հույս ունենք՝ թուրքական կողմի ձգտումներն անկեղծ են և մենք կկարողանանք այս ուղղությամբ շարժվել առաջ"... Նիկոլկ Անհողը և դրա թրքամետ թիմը Հայաստանը տանում են պետականության կործանմանը... Ի գիտություն բոլորին՝ Չավուշօղլուի այսօրվա լկտի և ցինիկ պահվածքի հասցեատերը Հայաստանն ու հայ ժողովուրդն են, քանի որ Հայաստանի գործող իշխանությունը վաղուց նրանց գրպանում է և գրեթե ամբողջությամբ վերահսկվում է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից... Հ.Գ. Այս լուսանկարում Չավուշօղլուի կողքին պակասում են թուրքերով հրճվող երեսփոխանուհիներ Լուլուն, Մարիան, գործակալ Արաբատն իր լայն ժպիտով, ԱԽՔ-ի Արմենը և այլ թրքամոլներ...
    11:11
    24.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ
    Ապրիլի 23-ին, ժամը 21:38-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մալիշկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz C180» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1982 թ.) և «Infiniti» (վարորդ՝ Ս. Մ., ծնված 1985 թ․) մակնիշների ավտոմեքենաները:
    11:09
    24.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ես Հմայակ Խերանյանի թոռն եմ, իմ ողջ ընտանիքը սպանվել է Վանում՝ թուրքի ձեռքով. Նելլի Խերանյան
    Այսօր Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցն է։ Դերասան Տիգրան Ներսիսյանը գրել է, որ իր ողջ ընտանիքը սպանվել է Վանում՝ թուրքի ձեռքով: «Ես Հմայակ Խերանյանի թոռն եմ, ում ողջ ընտանիքը սպանվել է Վանում ՝ թուրքի ձեռքով։ Պապիս կարոտի արցունքների ցավն ու մրմուռը միշտ ինձ հետ է։ Ես չեմ ներում թուրքին ։ Հիշում եմ ու պահանջում»։
    11:06
    24.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Արցախն Ադրբեջանի կազմում ապագա ունի՞», ԱԱԾ փոխտնօրենը խնդրեց իրեն քաղաքական հարցեր չտալ
    ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը չի կարծում, թե ազգային անվտանգության լուրջ խնդիր կա, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակում նստացույց է անում: «Չեմ կարծում, թե խնդիր կա, խնդիր չեմ տեսնում», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հարությունյանը: Նա նշեց, թե անվտանգությանը սպառնացող խնդիր միշտ կա, իսկ խաղաղությունն առանց սպառնալիքի չի լինում: Դիտարկմանը, թե հայ-թուրքական հարաբերություններում բանակցությունների մեջ վտանգավոր զարգացումներ չե՞ն տեսնում ազգային անվտանգության տեսանկյունից, ԱԱԾ տնօրենի տեղակալն ընդգծեց, թե բանակցությունների փաստը չի կարող վտանգավոր լինել: Համաձա՞յն է ԱԱԾ տնօրենի տեղակալն այն պնդման հնետ, թե Արցախն Ադրբեջանի կազմում ապագա ունի, Հարությունյանը պատասխանեց. «Քաղաքական բնույթի հարցեր մի տվեք»:
    10:56
    24.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայերը չե՛ն կարող ոչնչանալ. մենք ապացուցել ենք, որ կարո՛ղ ենք վեր հառնել մոխրից. Արմեն Սարգսյան
    ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։ «Ապրիլի 24-ը ոչ միայն հիշատակի օր է: Այդ օրը մենք ապացուցում ենք ողջ աշխարհին, որ հայերը չե՛ն կարող ոչնչանալ: Մենք ապացուցել ենք, որ կարո՛ղ ենք վեր հառնել մոխրից... Ավելի քան 100 տարի առաջ մեր ժողովրդի կրած վիթխարի մարդկային ու տարածքային​ կորուստների ցավն այսօր էլ արձագանքում է մեր սրտերում՝ հիշեցնելով, որ ոտնահարվել է հայ ժողովրդի՝ իր բնօրրանում խաղաղ և ապահով ապրելու ու զարգանալու իրավունքը՝ երեկ՝ Օսմանյան կայսրությունում, այսօր՝ նաև Արցախում: Մենք, որպես միասնական ժողովուրդ և պետություն, պետք է կարողանանք մաս կազմել այսօր աշխարհում տեղի ունեցող զարգացումներին' առանց նահանջելու մեր հիշողությունից ու արդարացի պահանջներից Հայաստանում, Սփյուռքում և Արցախում... Հայոց ցեղասպանության ոճիրը լռության մատնելու, անցյալում թողնելու, առավել ևս՝ ժխտելու քաղաքականությունն իրեն վաղուց է սպառել: Ցեղասպանությունը ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, անտարբերությունն ու անպատժելիությունը նոր հանցագործություններ են ծնում: ​Այսօր էլ իրադարձություններն Արցախում և մեր ողջ տարածաշրջանում վերստին փաստում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն անհրաժեշտություն են տևական խաղաղություն և կայունություն ապահովելու համար...», - ասված է ուղերձում:
    10:43
    24.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նահատակված հայրենակիցների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու լավագույն ձևը Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդումն է․ Վահագն Խաչատուրյան
    Այսօր հայ ժողովուրդն ու նրա բարեկամները, ողջ առաջադեմ մարդկությունը ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Անցյալ դարասկզբին, օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի խառնաշփոթից և մեծ տերությունների թողտվությունից, Օսմանյան կայսրության երիտթուրք պարագլուխները ծրագրավորեցին և իրականացրեցին հայ բնակչության դաժանագույն ջարդերն ու կոտորածը: Այդ ողբերգությանը զոհ դարձավ ավելի քան 1,5 միլիոն հայ, հարյուր հազարավոր հայեր ստիպված լքեցին իրենց բնօրրանը, տարհանվեցին, զրկվեցին հայրենիքից ու գույքից՝ բռնելով գաղթի ճամփան: Փրկվելով մահից, կորցնելով հարազատներին՝ մեր հայրենակիցները սփռվեցին աշխարհով մեկ, գտան իրենց նոր հանգրվանն օտար ափերում, տարբեր հյուրընկալ երկրներում: Դրսևորելով ապրելու և արարելու անկոտրում կամք՝ նրանք կազմեցին ընտանիք, կառուցեցին դպրոցներ ու եկեղեցիներ, հիմնեցին գաղթօջախներ, հայրենակցական միություններ ու տարաբնույթ կազմակերպություններ: Սփյուռքահայությունը հարստացրեց իր ապրած երկրների հասարակական, գործարար ու մշակութային ներկապնակը՝ ի ցույց դնելով հայի տաղանդն ու բացառիկ ընդունակությունները, փառք ու պատիվ բերելով մեր ժողովրդին: Այսօր Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են մի քանի տասնյակ պետություններ և հեղինակավոր միջազգային կազմակերպություններ: Համոզված ենք, եթե Հայոց ցեղասպանությունը ժամանակին դատապարտվեր, ապա կկանխարգելվեին հետագա ցեղասպանությունները: Հենց այդ պատճառով է Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում հետևողական պայքար մղում ցեղասպանության հանցագործության դատապարտման և կանխարգելման ուղղությամբ: Հայաստանի ջանքերով դեկտեմբերի 9-ը ամրագրվել է որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: Ցեղասպանությունների կրկնությունը բացառելու նպատակով կարևոր է պատմական հիշողությունը, շարունակական կրթությունը ու կատարվածի մասին ճշգրիտ տեղեկատվության տարածումը: Մենք գիտակցում ենք, որ մեր նահատակված հայրենակիցների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու լավագույն ձևը՝ հզոր և ժողովրդավար Հայաստանի կայացումն է, մեր ժողովրդի բարօր կյանքի, մեր երկրի սահմանների ամրության ու անվտանգության ապահովումն է, Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդումն է:
    10:37
    24.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանի նախագահը, վարչապետը և ԱԺ նախագահը՝ Ծիծեռնակաբերդում
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և կառավարության այլ անդամներ:
    10:36
    24.04.22
    Ավելին