Լրահոս
Հասարակական
12:10
24.04.22
374

Եթե ՊՆ-ն գտնում է, որ այն ոչ մեկին պետք չէ, ապա ի՞նչ անի. փոխնախարարը` բանակի որոշ գույք վաճառքի հանելու մասին

Img default alt hy

Միջազգային հանրությանը հղում ենք արդարության վերականգման մեր ուղերձը, այդ ուղերձը եղել է, կա և մնալու է առհավետ, Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Ապրիլի 24-ի օրվա խորհրդին, ասել է ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։

Հարցին` որպես փոխնախարար նորմա՞լ է համարում, երբ բանակի արդիականացման նպատակով Պաշտպանության նախարարությունը գույք է վաճառում և արդյո՞ք պետության կողմից միջոցներ չեն տրամադրվում, Սարգսյանը ասել է.

«Պետության կողմից անընդհատ միջոցներ տրամադրվում են, իսկ եթե գույքը ՀՀ-ի գույքն է և ՊՆ-ն գտնում է, որ տվյալ պահին այն որևէ մեկին պետք չէ և գործածելու համար անարդյունավետ է, ապա ի՞նչ անի»։