Լրահոս

2022-04-24
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայ և թուրք հասարակությունները պետք է խոսեն իրար հետ․ Էդմոն Մարուքյան
    Հստակ արձանագրված է, որ հայ-թուրքական բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Թուրքական հասարակության հետ պետք է աշխատել, որովհետեւ ցեղասպանությունը բազմաթիվ երկրներ են ճանաչել եւ դատապարտել, բայց մեզ պետք է, որ Թուրքիան ճանաչի, ինչի համար համար պետք է աշխատանք։ Մեր հասարակությունները պետք է իրար հետ խոսեն։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հայկական կողմը երբեք չի կապել նախապայմանների հետ։ Ակնկալում ենք, որ Թուրքիան եւս հարաբերությունների կարգավորմանը կգնա առանց նախապայմանների»,- ասաց Մարուքյանը։ Մարուքյան հրաժարվեց մեկնաբանել տեսանյութը, որտեղ երեւում էր, թե ինչպես է Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն Ուրուգվայում իր նկատմամբ ակցիա իրականացնող հայերին ցույց տալիս ազգայնամոլներ Գորշ գայլերի նշանը․ «Ես լուսանկարներ չեմ մեկնաբանում, ԱԳՆ հայտարարություններ եմ մեկնաբանում»։
    15:30
    24.04.22
    Ավելին
  • Արցախ
    Արցախը միշտ պետք է լինի հայկական, կանգուն և անառիկ. ջահերով երթ՝ Ստեփանակերտում
    Ստեփանակերտում տեղի է ունեցել ջահերով երթ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ երթին մասնակցել են նաև Արցախի երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը:
    15:28
    24.04.22
    Ավելին
  • Հասարակական
    «Հակազդել թույլ, վախկոտ, ամեն գնով խաղաղություն մուրացող տեսակին». ուղերձներ
    Ըստ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրքի լավագույն ձևը հզոր և ժողովրդավար Հայաստանի կայացումն է: Նա իր ուղերձում ասել է. «Եթե Հայոց ցեղասպանությունը ժամանակին դատապարտվեր, ապա կկանխարգելվեին հետագա ցեղասպանությունները»:
    15:27
    24.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այսօր, ոգեկոչելով Մեծ Եղեռնի զոհերին, պետք է պատրաստվենք պայքարի․ Ռոբերտ Քոչարյան
    իրելի հայրենակիցներ, Այս տարի, Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի հիշատակի արարողություններին, մասնակցում ենք առավել ծանր ապրումներով: Ակնհայտ է, որ այսօր Հայաստանի պետականությանը մեծ վտանգ է սպառնում, լրջորեն վտանգված է Արցախի ապագան։ Այսօր, ոգեկոչելով Մեծ Եղեռնի զոհերին, պետք է պատրաստվենք պայքարի։ Պայքարի՝ հանուն հայրենիքի ազատության, մեր երեխաների արժանապատիվ կյանքի, հանուն արժանապատիվ խաղաղության։
    15:21
    24.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արման Թաթոյանը գերիների մասով զուտ փաստեր է ներկայացրել. ՄԻՊ
    Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը պատասխանել է այն հարցին, թե Արման Թաթոյանը Ադրբեջանում հայ ռազմագերիների հետ վարվելու ձևերը համեմատել է սարսափ ֆիլմերի սցենարների հետ, արդյո՞ք դա իրականություն է, թե՞ ֆիլմի սցենար։ «Իրականում ՄԻՊ-ի կողմից հրապարակված արտահերթ զեկույցը, որին կարծում եմ՝ հղում եք տալիս, ուղղակիորեն փաստերի ներկայացում էր նկարներով, տեսագրություններով, որոնք, այո, շոկային էին։ Ու շոկային էին նաև այն մասով, որ 21-րդ դարում մարդկային միտքը դժվար է պատկերացնում, որ նման ծայրահեղ անմարդկային վերաբերմունք կարելի է դրսևորել պատերազմի մասնակիցների, զինվորների, մարտիկների, քաղաքացիական անձանց նկատմամբ և այս փաստերը ուղակիորեն արձանագրված են նաև գերությունից վերադարձած մեր տղաների հետ պաշտպանի հաստատության ու մնացած զրույցների արդյունքներում»։
    14:19
    24.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ի՞նչ ենք շահել մենք Ցեղասպանության միջազգային ճանաչումից. Զարեհ Սինանյան
    Ի պաշտոնե ես հետաքրքրված եմ հայ-թուրքական բանակցությունների ընթացքից և համապատասխանորեն փորձում եմ Սփյուռքի մեր հայրենակիցներին ծանոթացնել դրանց մասին։ Այս մասին Ծիծեռնակաբերդում Newa.am-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը։ «Սա մի թեմա է, որ չի կարելի մարդկանց zoom-ով կամ հեռուստատեսությամբ փոխանցել։ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ օրինակ ես փորձում էի մարդկանց բացատրել, որ մենք փորձում ենք խոսակցություն սկսել Թուրքիայի հետ։ Ուռճացված կլինի այդ խոսակցությունը բանակցություն անվանել։ Մենք անհարժեշտություն ունենք խոսել մեր հսկայական հարևանի հետ, որին չենք կարող փոխել այլ հարևանով, ինչը շատ կուզեինք։ Ես կուզեի օրինակ, որ մեր կողքին լիներ Ֆրանսիան և ոչ Թուրքիան, բայց Թուրքիան է և չենք կարող դա արհամարհել։ Այս պետությունը անվտանգային ռիսկ է ներկայացնում մեր պետության համար և իրենց հետ չխոսելը սարսափելի վտանգավոր է մեր ազգի համար։ Երբ մենք չենք խոսում, որը եղել է նախորդ տարիներին, մեր փոխարեն խոսում են այլոք»։ Սինանյանը նշեց, որ կան կարմիր գծեր, որ հայ ժողովուրդը չի կարող հատել։ «Թուրքիան մշտապես հայտարարել է, որ իր արտաքին քաղաքականությունը կոորդինացնում է երրորդ պետության` Ադրբեջանի հետ, բայց մենք Թուրքիայի հետ ենք խոսում։ Պետք չէ կեղծ պատրանք ունենալ, որ շատ հեշտ է լինելու և որ Թուրքիան էլ հանկարծ փոխվելու է, լինելու է հայ ժողովրդի հետ բարյացակամ։ Մոտ ապագայում չեմ կարծում, որ նման բան է լինելու, բայց նույնիսկ այդ պայմաններում իրենց հետո խոսել է պետք»,- ասաց Սինանյանը։ Հարցին` Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը առաջնայի՞ն է ներկա իշխանությունների համար, Սինանյանն ասաց, որ միջազգային ճանաչումը կայացած փաստ է` որոշ բացառություններով։ «Ի՞նչ ենք շահել մենք Ցեղասպանության միջազգային ճանաչումից։ Երբ նայում ենք 2020թ-ի 44-օրյա պատերազմին, Ցեղասպանության միջազգային ճանաչումը ի՞նչ հավելյալ արժեք տվեց Հայաստանին, որը չէր լինի, եթե ճանաչումը չլիներ, ես չտեսա։ Ճանաչման գործընթացում ինքս ակտիվ եմ եղել, բայց պատասխանատու կերպով ասում եմ` ես արդյունքները չտեսա, թե ինչքանով հայ ժողովրդի անվտանգությունը բարելավվեց դրանով։ Մենք մի երկրի անհրաժեշտություն ունենք, որ պետք է ճանաչի և դա Թուրքիան է։ Տեսեք, ԱՄՆ-ն վերջապես ընդունել է Ցեղասպանության փաստը, ինչպե՞ս է դա արտահայտվում ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունների վրա։ Արտաքին այն օգնությունը, որ ԱՄՆ-ն առաջարկում է ՀՀ-ին, մեղմ ասած չի գոհացնում։ 1990-ականներին այդ գումարը տաս անգամ ավելի շատ էր։ Պետք է հասկանալ` ինչ է տալիս այդ ճանաչումը մեր պետությանը»։
    13:52
    24.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայերի ապրելու անկոտրուն կամքն այլընտրանք չունի. «Ապրելու երկիր» կուսակցության ուղերձը
    «Ապրելու երկիր» կուսակցությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Հայոց ցեղասպանության հերթական տարելիցը հիշում ենք նոր իրականության ներքո, երբ 107 տարի անց էլ թուրքական հայատյացության քաղաքականությունը մնում է արդիական։ Թեև աշխարհի համար հայոց ցեղասպանությունը անբեկանալի փաստ է, սակայն դրա դատապարտման արդյունավետ դրսևորումների բացակայությունը աշխարհում թույլ տվեց մի շարք նոր ցեղասպանություններ։ Հայերի նկատմամբ ցեղասպանական քաղաքականության ականատեսը եղանք նաև Արցախյան շարժման տարիներին՝ Բաքվում, Սումգայիթում, Մարաղայում։ Իսկ ահա Արցախյան վերջին պատերազմից հետո մինչև օրս էլ Ադրբեջանի կողմից շարունակվող հայատյացության քաղաքականությունը արժանանում է Թուրքիայի անթաքույց աջակցությանը։ Հայաստանի Հանրապետությունը, դիտարկելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, թեև Ցեղասպանության ճանաչումը՝ որպես նախապայման առաջ չի քաշում, սակայն այս հանգամանքը չի կարող անտեսվել և առնվազն պետք է հանդիսանա Թուրքիայի իրական նպատակները ճիշտ գնահատելու և հետևություններ անելու կարևոր ազդակ։ Հայերի ապրելու անկոտրուն կամքն այլընտրանք չունի։ Նոր ցեղասպանությունների կանխարգելման և մեր նախնիների հիշատակի արժանապատիվ հարգելու միակ միջոցը Հայաստանի և Արցախի հզորացումն է՝ համայն հայության բացառիկ համախմբմամբ։
    13:44
    24.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Դիվերսիոն խումբը չի ներթափանցել Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածք․ հերքում
    Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունը` իբր ապրիլի 23-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից դիվերսիոն գործողությունների, մասնավորապես` հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածք մուտք գործելու փորձի վերաբերյալ, որևէ կապ չունի իրականության հետ:
    13:32
    24.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Կյանքն է հայերին հրամայել ապրել․ Սիլվա Հակոբյան
    Սիլվա Հակոբյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից լուսանկար է հրապարակել ու գրել․ «Կա´նք, ու պիտի դեռ շատանանք, կյանքն է հայերին հրամայել ապրել․․․»
    13:24
    24.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սա անարգանք է իմ զոհված որդու հանդեպ․ Արտակ Հովհաննիսյան
    Այսօր կողոպտել են իմ տան մոտ կայանած մեքենաս, որի վրա, ի դեպ, փակցված էր որդուս՝ Ալբերտ Հովհաննիսյանի հայտնի լուսանկարը. մի սրբապիղծ տականք գողացել է երկու կողային հայելիները։ Վիրավորանքը կանգնել է կոկորդիս, սա միայն գողություն չէ, այլ՝ անարգանք իմ ընտանիքի և իմ զոհված որդու հանդեպ։ Ոչինչ էլ չեմ ուզում ու ցանկություն էլ չունեմ գրելու...
    13:18
    24.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Ծիծեռնակաբերդ
    ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ՄԻՊ աշխատակազմի հետ միասին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին
    13:07
    24.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Մի՛ քաղաքականացրեք» պահանջողներին մի կարճ ասելիք ունեմ՝ «յա՜, իրո՞ք». Ռուբեն Մելիքյան
    Ինչ-որ մարդիկ մեզ մեղադրում են Հայոց Ցեղասպանության հարցը, Ջահերով երթը «քաղաքականացնելու» մեջ։ Հարկ եմ համարում անդրադառնալ այդ մեղադրանքին, գրում է իրավաբան Ռուբեն Մելիքյանն։
    12:48
    24.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եթե չկա հանցագործությունների դատապարտում և մեղավորների պատիժ, մենք ուղղակիորեն չենք կարող խոսել արդյունավետ կանխարգելման մասին․ ՀՀ ՄԻՊ
    Մենք միանում ենք մեր բոլոր հայրենակիցներին՝ գլուխ խոնարհելով Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը: «Ուզում եմ ասել, որ եթե չկա հանցագործությունների դատապարտում և մեղավորների պատիժ, մենք ուղղակիորեն չենք կարող խոսել արդյունավետ կանխարգելման մասին: Այսինքն խոսքը նաև թուրքական պետության կողմից ժխտողական քաղաքականությամբ շարունակվող քաղաքականության մասին է, որը խիստ դատապարտելի է ցեղասպանությունների կանխարգելման համար»:
    12:41
    24.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեր անվտանգային, պաշտպանական համակարգի վիճակի ողջ թշվառությունը մեկ լուսանկարում․ Գեղամ Մանուկյան
    Այս լուսանկարը մեր անվտանգային համակարգի ներկա վիճակի, Հայոց Բանակի նկատմամբ այս իշխանությունների վերաբերմունքի, մեր երկրի պաշտպանունակության, ՀՀ ԶՈւ հետագա դերի, դերակատարության ու կարգավիճակի մասին պատկերացումների լավագույն ցավալի ցուցիչն է։ ՀՀ Զինված Ուժերի կազմավորման 30-ամյակն այդպես էլ որեւէ կերպ չնշած իշխանավորները Ծիծեռնակաբերդում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար գեներալին կանգնեցրել են մի խորը անկյունում, առաջ մղելով ադրբեջանասիրության ու թրքապաշտության քարոզիչ պատգամավորներին, պաշտոնյաներին, կանգնեցրել են անշուք մի անկյունում։ Ի դեպ, սա նորություն չէ։ 2019-ին, Գյումրիում ՀՀ Անկախության տոնի օրն անգամ ՀՀ Զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի համար տեղ չէին առանձնացրել։ Առաջին իսկ օրվանից սկսեցին արշավը (կամ շարունակեցին իերնց նախկին տարիների ավերիչ գործունեությունը) Հայոց Բանակի դեմ, գլխատելով այն, հեղինակազրկելով զինվորականությանը, ամեն ինչ տեղափոխելով ստամոքսային հոգեբանության։ Այս պատկերով երկիրը չի կարող ունենալ անվտանգ, պաշտպանված սահման, չի կարող ունենալ պաշտպանունակություն, ապահովություն ու խաղաղություն։ Քանի կան սրանք, քանի կառավարում են, վախենում են լոկ իրենց անձի համար, մտածում են միայն սեփական անվտանգության ու բարեկեցության մասին, չի լինելու իրենց խոստացած ապագան ու խաղաղությունը։ Գեներալ Կամո Քոչունցի ցավալի այս լուսանկարը թող ահազանգ լինի բոլորին, իր ծառայակիցներից մինչեւ մեր ամեն մի քաղաքացի։ Սրանք չեն ցանկանում Բանակ ունենալ, իրենց հույսը թշնամու բարեհաճությունն է, որն էլ երբեք չի լինելու։ Ընտրությունը մեր հայրենակցինն է»։
    12:34
    24.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայոց ցեղասպանության ճանաչումն մնում է արդարության վերականգնման մշտական ձգտման վկայություն․ Գեղամ Ստեփանյան
    Հայոց ցեղասպանությունը պատմական որոշակի ժամանակահատվածում մեկ դրվագով իրականացված մարդկության դեմ ուղղված հանցագործություն չէ, այն թուրք-ադրբեջանական տանդեմի մշտական նպատակն է, որն արտահայտվել է 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին Արևմտյան Հայաստանում, 20-րդ դարավերջին Խորհրդային Ադրբեջանի տարբեր բնակավայրերում և Արցախում, 2020 թվականի աշնանը Արցախում։ Այն հայերին և հայկականությունը ոչնչացնելու միևնույն շարժառիթներով, հայատյացության ու հայերի նկատմամբ ամբողջական անհանդուրժողականության միևնույն գաղափարախոսությամբ, խոշտանգումների, կտտանքների, սպանությունների, ունեզրկման ու հայրենազրկման միևնույն գործիքակազմով երկու թուրքական պետությունների կողմից համակարգված, հետևողականորեն իրականացվող քաղաքականություն է։ Ժխտողականությունը, տարբեր երկրների, միջազգային կառույցների պատասխանատուների անհամարձակությունն ու քաղաքական-տնտեսական շահերով պայմանավորված անտարբերությունն էլ կանաչ լույս է Թուրքիայի և Ադրբեջանի համար՝ իրենց հանցավոր նպատակները շարունակաբար կյանքի կոչելու համար։ Իսկ հայերիս համար հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ավելի քան մեկ դար անց էլ մնում է արդարության վերականգնման մշտական ձգտման վկայություն, որը զիջման ենթակա չէ։ Հիշում եմ և պահանջում։
    12:29
    24.04.22
    Ավելին