Լրահոս
2022-04-23
-
ՏարածաշրջանԿարո Փայլանը «ցեղասպանության բանաձև» է տարել թուրքական մեջլիս«Հայ ժողովրդի վերքերը բուժող միակ հասարակությունը թուրքական հասարակությունն է, միակ խորհրդարանը՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը»,- հայտարարել է մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանն ու Ցեղասպանությունը ճանաչելու-դատապարտելու մասին օրինագիծ ներկայացրել մեջլիս։Ավելին21:2023.04.22 -
ՀասարակականՍերժ Սարգսյանը վստահեցնում է՝ իր նախագահության ժամանակ միջազգային հանրության կողմից Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու մասին պահանջ չի եղելՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը վստահեցնում է՝ իր նախագահության ժամանակ միջազգային հանրության կողմից Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու մասին պահանջ չի եղել: Լրագրողներն այսօր հետաքրքրվեցին՝ Սերժ Սարգսյանի առաջ նման պահանջ դրվե՞լ է, նախագահն արձագանքեց. «Ոչ, ի՞նչ է նշանակում դա, ես կարծում եմ, որ այդպիսի հարցերին ոտքի վրա պատասխանելն այնքան էլ հարիր չէ, բայց, այդուհանդերձ, Ադրբեջանն էլ չէր ուզում 1988 թվականից սկսած որևէ նշաձողի մասին խոսել, արդյոք դա ինչ-որ մի փաստ է, որը մեզ պետք է ստիպեր հրաժարվել մեր նպատակներից, իհարկե ոչ»: ՀՀ երրոդ նախագահը նշեց, թե բոլոր փաստաթղթերը կան. պետք է պահանջել Նիկոլ Փաշինյանից, թե 2019 թվականին իրեն ինչ են առաջարկել ու, ընդհանրապես, իր համար որն է նշաձողը:Ավելին21:1423.04.22 -
ՀասարակականԿորցրած որդիներ և կորած արդարություն. զոհվածների ծնողները պայքար են սկսում«Հիմի էլ՞ լռենք»՝ հարցնում է պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի մայրը: Նա ու զոհերից շատերի ծնողներն ու հարազատները ապրիլի 26-ին Ազնավուրի հրապարակում հավաք են կազմակերպում:Ավելին21:1223.04.22 -
ՀայաստանՋահերով երթ` դեպի Ծիծեռնակաբերդ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԵրևանի Հանրապետության հրապարակից մեկնարկել է Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ:Ավելին21:0623.04.22 -
ՀասարակականԱրցախը չի իջեցնում կարգավիճակի նշաձողը. պատգամավորները հանդիպում են քաղաքացիների հետԻնչու՞ տեղահանված արցախցիները, որ իրենց մաշկի վրա են զգացել հայրենիք կորցնելու ցավը միահամուռ դուրս չեն գալիս Ազատության հրապարակ: Այս հարցն են հանդիպումների ժամանակ տալիս Արցախի խորհրդարանի պատգամավորներին՝ Արցախի տարբեր շրջանների բնակիչները:Ավելին21:0223.04.22 -
ՀայաստանՀանրապետության հրապարակում վառվեցին Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները, այդ կրակից վառվեցին ջահերըՀանրապետության հրապարակում վառվեցին Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները և այդ կրակից վառվեցին ջահերը։ Հանրապետության Հրապարակից լուսանկարներ է հրապարակել ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը:Ավելին20:5323.04.22 -
Հասարակական2018թ․ ցնծացող ժողովուրդը հիմա ողբում է. եթե կարողանայի կանխատեսել այս ամբողջ արհավիրքը, միգուցե, 2018-ի մարտ-ապրիլին այլ կերպ կգործեի. Սերժ ՍարգսյանՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը պնդում է՝ 2018-ին իր հրաժարականի տեքստում Հայաստանին խաղաղություն, ներդաշնակություն ու տրամաբանություն մաղթելու խոսքերն այսօր էլ ուժի մեջ են:Ավելին20:0523.04.22 -
ՀասարակականԿեսգիշերային ողբերգություն. Նալբանդյան գյուղում փեսան կրակել է կնոջ ծնողների ու եղբոր վրա44-ամյա տղամարդը որսորդական հրացանից կրակել է կնոջ ծնողների ու եղբոր վրա: Հայրը տեղում մահացել է, նրա կնոջն ու որդուն տեղափոխել են հիվանդանոց: Կինն էլ այսօր է մահացել՝ հիվանդանոցում:Ավելին19:3523.04.22 -
Արտաքին քաղաքականությունՀայ-թուրքական երկխոսություն՝ Թուրքիայի համար «իդեալական ժամանակներում»Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնյաները շարունակում են հիացական հայտարարություններ անել հայելային հետքաշումներով խաղաղության դարաշրջան բացող Հայաստանի իշխանության մասին:Ավելին19:2823.04.22 -
ՀասարակականՀՀ գիտական համայնքի բողոքը՝ ընդդեմ ալիևյան ազգայնամոլական գործունեությանՀայաստանի Հանրապետության գիտական համայնքը՝ ի լուր աշխարհի արտահայտելով իր բողոքը, դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի ազգայնամոլական վարքագիծը և հայտարարությունները։ Օգտվելով Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված ծանր իրադրությունից՝ ալիևյան վարչակարգը, խախտելով ՄԱԿ-ի 1948 թ. դեկտեմբերի 10-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի դրույթները, շարունակում է անթաքույց դրսևորել հակահայկական և հայատյաց կեցվածք, վարել ընդգծված ռասիստական քաղաքականություն: Ադրբեջանի նախագահը վերջին պատերազմից հետո իր ելույթներում, ինչպես սեփական հանրության, այնպես էլ միջազգային տարբեր հարթակներում բացահայտորեն իրականացնում է ազգամիջյան ատելության քարոզ, հնչեցնում է բռնության և ագրեսիայի կոչեր: Թիրախավորելով Հայոց պատմությունը՝ բացահայտ կերպով արտահայտում է իր ծավալապաշտական նկրտումները հայկական տարածքների նկատմամբ: Դիմելով արդեն իսկ Ադրբեջանի համար ավանդույթ դարձած հարևան ժողովուրդների պատմության նենգափոխման լկտի կեղծարարությանը՝ Ադրբեջանի նախագահն իր ելույթներով և գործունեությամբ, ինչպիսին էր նաև Բաքվում ռազմավարի պուրակի հիմնումը, շարունակում է մոլորեցնել և ապակողմնորոշել սեփական ժողովրդին՝ միտումնավոր սերմանելով այլատյացություն ու բռնություն, հրահրելով հայ ժողովրդի նոր ցեղասպանություն: Ադրբեջանի նախագահի և նրա հովանու ներքո գործող բռնատիրական վարչակարգն իրականացնում է Հայաստանի և տարածաշրջանի մյուս երկրների բնիկ ժողովուրդների պատմության կեղծարարությունը, յուրացնելով նրանց մշակութային և նյութական բազմահազարամյա ժառանգությունը, նենգափոխելով քարտեզներն ու տեղանունները: Հայաստանի Հանրապետության գիտական հանրույթը կոչ է անում ՀՀ պետական կառույցներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին, միջազգային գիտական հասարակությանը և ողջ մարդկությանը դատապարտել Ի. Ալիևի ազգայնամոլական և ռասիստական կոչերն ու ծավալապաշտական գործողությունները։ Միաժամանակ դիմում ենք Հայաստանում և Սփյուռքում բոլոր հայկական կառույցներին և կազմակերպություններին՝ կոչ անելով հավուր պատշաճի ուշադրություն դարձնել և արձագանքել Ադրբեջանում պատերազմից հետո շարունակվող ազգայնամոլական հայատյաց քաղաքականության ծավալների աննախադեպ աճին, ինչն ուղիղ սպառնալիք է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգությանն ու բարօրությանը։ Աշոտ Մելքոնյան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալբետ Խառատյան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սեդա Գասպարյան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Էդիկ Մինասյան, պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյան, պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Ստեփանյան, պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Կարեն Խաչատրյան, պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մարուքյան, պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Ստեփանյան, պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արման Եղիազարյան, պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյան, բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սերգո Հայրապետյան, պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վահան Տեր-Ղևոնդյան, պատմական գիտ. դոկտոր Գևորգ Տեր-Վարդանյան, պատմական գիտ. դոկտոր Անուշավան Զաքարյան, պատմական գիտ. դոկտոր Հայկազուն Ալվրցյան, պատմական գիտ. դոկտոր Գուրգեն Մելիքյան, բանասիրական գիտ. թեկնածու, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյան, պատմական գիտ. թեկնածու, պրոֆեսոր Ռոբերտ Ղազարյան, պատմական գիտ թեկնածու, դոցենտ Էդգար Հովհաննիսյան, պատմական գիտ թեկնածու, դոցենտ Ալիկ Ղարիբյան, պատմական գիտ. թեկնածու, դոցենտ Արմեն Հայրապետյան, պատմական գիտ թեկնածու, դոցենտ Աշոտ Սողոմոնյան, պատմական գիտ. թեկնածու, դոցենտ Լուսինե Սահակյան, բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ Արկադի Ակոպով, պատմական գիտ. թեկնածու Մելինե Անումյան, պատմական գիտ. թեկնածու Լիլիթ Հովհաննիսյան, պատմական գիտ. թեկնածու Անահիտ Խոսրոևա, պատմական գիտ. թեկնածու Վահե Սարգսյան, պատմական գիտ. թեկնածու Հակոբ Մուրադյան, պատմական գիտ. թեկնածու Վարուժան Գեղամյան, պատմական գիտ. թեկնածու Մհեր Աբրահամյան, պատմական գիտ. թեկնածու Արտյոմ Սարգսյան, պատմական գիտ. թեկնածուԱվելին19:2523.04.22 -
Հասարակական«Նիկոլները գալիս-գնում են, հայոց պետականությունը մնում է». Արցախի դրոշը՝ Կասկադի բարձունքումԱզատության հրապարակից հեծանվաերթով իրազեկման ակցիա արած երիտասարդներն Արցախի ու Հայաստանի դրոշներով շրջել են մայրաքաղաքի փողոցներում:Ավելին19:2023.04.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 «Ամեն Թալեաթին մի Թեհլերյան կգտնվի». զարթնի՛ր, լաո | 23.04.2022Ավելին18:3023.04.22 -
ՀասարակականՀայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ է ներկայացվել Թուրքիայի խորհրդարանԹուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը (քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունից) Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի խորհրդարան Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ է ներկայացրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է զետեղվել «Գանձասար» լրատվականի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում: Հաղորդագրության տեքստում ասվում է, որ օրինագիծը ենթադրում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սահմանել պատասխանատուներին, հանրային վայրերից հեռացնել ցեղասպանության մեղավորների անունները, այդ վայրերն անվանակոչել ցեղասպանությանն ընդդիմացած քաղաքացիական ծառայողների անուններով, տուժածներին և նրանց ընտանիքների անդամներին Թուրքիայի քաղաքացիություն շնորհել: «Հայ ժողովրդի Մեծ Եղեռնն իրականացնելու վայրում՝ Թուրքիայի խորհրդարանում պետք է քննարկվի, անվանակոչվի և արդարություն հաստատվի: Եթե նման բան տեղի ունենա, այլևս կարևոր չի լինի, թե այլ երկրների ղեկավարներն ու խորհրդարաններն ինչ կասեն այդ հարցի մասին: Հայ ժողովրդի վերքը միայն թուրքական հասարակությունն է կարող ամոքել: Այս հողերում Հայոց ցեղասպանություն է իրականացվել է, և արդարությունն էլ միայն այստեղ՝ Թուրքիայում կարող է հաստատվել»,-ասվում է օրինագծում:Ավելին17:5023.04.22 -
ՀասարակականՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։Ավելին17:4123.04.22 -
ՔաղաքականՀՀ գիտական համայնքի բողոքը՝ ընդդեմ ալիևյան ազգայնամոլական գործունեությանՀայաստանի Հանրապետության գիտական համայնքը՝ ի լուր աշխարհի արտահայտելով իր բողոքը, դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի ազգայնամոլական վարքագիծը և հայտարարությունները։ Օգտվելով Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված ծանր իրադրությունից՝ ալիևյան վարչակարգը, խախտելով ՄԱԿ-ի 1948 թ. դեկտեմբերի 10-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի դրույթները, շարունակում է անթաքույց դրսևորել հակահայկական և հայատյաց կեցվածք, վարել ընդգծված ռասիստական քաղաքականություն: Ադրբեջանի նախագահը վերջին պատերազմից հետո իր ելույթներում, ինչպես սեփական հանրության, այնպես էլ միջազգային տարբեր հարթակներում բացահայտորեն իրականացնում է ազգամիջյան ատելության քարոզ, հնչեցնում է բռնության և ագրեսիայի կոչեր: Թիրախավորելով Հայոց պատմությունը՝ բացահայտ կերպով արտահայտում է իր ծավալապաշտական նկրտումները հայկական տարածքների նկատմամբ: Դիմելով արդեն իսկ Ադրբեջանի համար ավանդույթ դարձած հարևան ժողովուրդների պատմության նենգափոխման լկտի կեղծարարությանը՝ Ադրբեջանի նախագահն իր ելույթներով և գործունեությամբ, ինչպիսին էր նաև Բաքվում ռազմավարի պուրակի հիմնումը, շարունակում է մոլորեցնել և ապակողմնորոշել սեփական ժողովրդին՝ միտումնավոր սերմանելով այլատյացություն ու բռնություն, հրահրելով հայ ժողովրդի նոր ցեղասպանություն: Ադրբեջանի նախագահի և նրա հովանու ներքո գործող բռնատիրական վարչակարգն իրականացնում է Հայաստանի և տարածաշրջանի մյուս երկրների բնիկ ժողովուրդների պատմության կեղծարարությունը, յուրացնելով նրանց մշակութային և նյութական բազմահազարամյա ժառանգությունը, նենգափոխելով քարտեզներն ու տեղանունները: Հայաստանի Հանրապետության գիտական հանրույթը կոչ է անում ՀՀ պետական կառույցներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին, միջազգային գիտական հասարակությանը և ողջ մարդկությանը դատապարտել Ի. Ալիևի ազգայնամոլական և ռասիստական կոչերն ու ծավալապաշտական գործողությունները։ Միաժամանակ դիմում ենք Հայաստանում և Սփյուռքում բոլոր հայկական կառույցներին և կազմակերպություններին՝ կոչ անելով հավուր պատշաճի ուշադրություն դարձնել և արձագանքել Ադրբեջանում պատերազմից հետո շարունակվող ազգայնամոլական հայատյաց քաղաքականության ծավալների աննախադեպ աճին, ինչն ուղիղ սպառնալիք է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգությանն ու բարօրությանը։ Աշոտ Մելքոնյան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալբետ Խառատյան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սեդա Գասպարյան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Էդիկ Մինասյան, պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյան, պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Ստեփանյան, պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Կարեն Խաչատրյան, պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մարուքյան, պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Ստեփանյան, պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արման Եղիազարյան, պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյան, բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սերգո Հայրապետյան, պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վահան Տեր-Ղևոնդյան, պատմական գիտ. դոկտոր Գևորգ Տեր-Վարդանյան, պատմական գիտ. դոկտոր Անուշավան Զաքարյան, պատմական գիտ. դոկտոր Հայկազուն Ալվրցյան, պատմական գիտ. դոկտոր Գուրգեն Մելիքյան, բանասիրական գիտ. թեկնածու, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյան, պատմական գիտ. թեկնածու, պրոֆեսոր Ռոբերտ Ղազարյան, պատմական գիտ թեկնածու, դոցենտ Էդգար Հովհաննիսյան, պատմական գիտ թեկնածու, դոցենտ Ալիկ Ղարիբյան, պատմական գիտ. թեկնածու, դոցենտ Արմեն Հայրապետյան, պատմական գիտ թեկնածու, դոցենտ Աշոտ Սողոմոնյան, պատմական գիտ. թեկնածու, դոցենտ Լուսինե Սահակյան, բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ Արկադի Ակոպով, պատմական գիտ. թեկնածու Մելինե Անումյան, պատմական գիտ. թեկնածու Լիլիթ Հովհաննիսյան, պատմական գիտ. թեկնածու Անահիտ Խոսրոևա, պատմական գիտ. թեկնածու Վահե Սարգսյան, պատմական գիտ. թեկնածու Հակոբ Մուրադյան, պատմական գիտ. թեկնածու Վարուժան Գեղամյան, պատմական գիտ. թեկնածու Մհեր Աբրահամյան, պատմական գիտ. թեկնածու Արտյոմ Սարգսյան, պատմական գիտ. թեկնածուԱվելին17:2823.04.22 -
ՄիջազգայինՀալեպահայերը հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ ջահերով երթ է անցկացվելՀալեպահայերը Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ ջահերով երթ են անցկացրել դեպի Ազգային գերեզմանատուն, տեղեկանում ենք Հայոց թեմի ազգային առաջնորդարանի «Գանձասար» էջից։ «Սիրիայի և Հայաստանի զույգ դրոշներով ջահերթը առաջնորդել է ՀՄԸՄ-ի Հալեպի մասնաճյուղի փողերախումբը, որի գեղարվեստական ղեկավարն է Մհեր Սուսանին։ Շրջանի բնակիչները ևս մասնակցել են քայլերթին։ Ազգային գերեզմանատան մուտքի մոտ փողերախումբը հնչեցրել է Սիրիայի և Հայաստանի քայլերգները: Ցեղասպանությունը խորհրդանշող հուշաքարի առջև տեղադրվել են ծաղկեպսակներ, ապա հայ հոգևոր պետերը վառել են հուշաքարի մոտ գտնվող՝ ցեղասպանության նահատակների հիշատակը խորհրդանշող ջահը»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Ներկաները հոտնկայս հարգել են Սիրիայի, Հայաստանի և Արցախի բոլոր նահատակների հիշատակը: Ջահերթի ավարտին հնչել է «Պահպանիչ» աղոթք։Ավելին17:2123.04.22 -
ՄիջազգայինԼեհաստանը պատրաստակամ է աջակցելու տարածաշրջանային խնդիրների լուծմանը թե՛ որպես ԵԱՀԿ նախագահող, թե՛ որպես ԵՄ անդամ երկիր. Լեհաստանի ԱԳ փոխնախարարը՝ ՀՀ ԱԽ քարտուղարինԱպրիլի 22-ին Վարշավայում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Արտաքին գործերի փոխնախարար Մարչին Պշիդաչի հետ։ ԱԽ քարտուղարն իր զրուցակցին է ներկայացրել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Հայաստանի կողմից իրականացվող ջանքերը տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման ուղղությամբ։ Փոխնախարար Պշիդաչն իր հերթին ընդգծել է Լեհաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանային խնդիրների լուծմանը թե՛ որպես ներկայումս ԵԱՀԿ նախագահող երկիր և թե՛ որպես Եվրամիության անդամ երկիր։ Երկուստեք ընդգծվել է հայ-լեհական բազմաոլորտ երկկողմ հարաբերություններն ընդլայնելու պատրաստակամությունը։Ավելին17:1823.04.22 -
ՔաղաքականԱյս իշխանությունների համար Հայոց ցեղասպանության հարցը վաղուց փակված է. Վարուժան ԳեղամյանՀայաստանն ու Սփյուռքը երկար տարիներ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման ուղղությամբ մեծ աշխատանք են տարել, Հայաստանը տարիներ շարունակ հետևողականորեն առաջ է տարել ցեղասպանության կանխարգելման օրակարգը, 2015 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Հայաստանի նախաձեռնությամբ միաձայն հռչակել է դեկտեմբերի 9-ը՝ որպես «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր»:Ավելին16:5523.04.22