Լրահոս
Հասարակական
12:22
24.04.22
431

Եթե Փաշինյանի հայտարարությունից կուրսի չես, ինչի՞ց ես կուրսի, մատաղ….

Img default alt hy

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտ լրագրողների հարցին՝ ինչ կարծիքի է Նիկոլ Փաշինյանի 44-օրյա պատերազմը կանխելու հայտարարության մասին, որ կունենայինք նույն պատկերը, բայց առաց զոհերի, ԱԱԾ փոխտնօրենը ասել է՝ կուրսի չի, այսինքն տեղյակ չէ:

Եթե ԱԱԾ փոխտնօրենը, ինպես ինքն է ասում՝ կուրսի չի, այդ դեպքում անիմաստ է դառնում հաջորդ հարցը, որը ամենևին հռետորական չէ՝ բա ինչից ես կուրսի, մատաղ, հատկապես երբ Արցախը Ադրբեջանի կազմում թողնելը համարում ես քաղաքական հարց և չես ուզում որպես ԱԱԾ բարձրաստիճան սպա և ղեկավար կարծիք հայտնել:

Իսկ գուցե ԱԱԾ-ի զինանշանը փոխեք 17-րդ դարում՝ ճապոնական Նիկկո քաղաքի Տոսյոգու սինտոիստական հայտնի սրբավայրի դռների վրա քանդակված երեք կապիկների՝ չտեսնող Միձարուի, չլսող Կիկաձարուի և չխոսող Իվաձարուի պատկերներով և դարձնենք քայլոների սրբավայ՞ր: Գոնե տուրիզմը կզարգանա: Ականջդ կանչի Վահան Քերոբյան: