Լրահոս
Հասարակական
10:56
24.04.22
1 009

«Արցախն Ադրբեջանի կազմում ապագա ունի՞», ԱԱԾ փոխտնօրենը խնդրեց իրեն քաղաքական հարցեր չտալ

Img default alt hy

ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը չի կարծում, թե ազգային անվտանգության լուրջ խնդիր կա, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակում նստացույց է անում։

«Չեմ կարծում, թե խնդիր կա, խնդիր չեմ տեսնում»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հարությունյանը:

Նա ընդգծել է, թե անվտանգությանը սպառնացող խնդիր միշտ կա, իսկ խաղաղությունն առանց սպառնալիքի չի լինում:

Դիտարկմանը, թե հայ-թուրքական հարաբերություններում բանակցությունների մեջ վտանգավոր զարգացումներ չե՞ն տեսնում ազգային անվտանգության տեսանկյունից, ԱԱԾ տնօրենի տեղակալը նշել է, թե բանակցությունների փաստը չի կարող վտանգավոր լինել:

Համաձա՞յն է ԱԱԾ տնօրենի տեղակալն այն պնդման հետ, թե Արցախն Ադրբեջանի կազմում ապագա ունի, Հարությունյանը պատասխանել է.

«Քաղաքական բնույթի հարցեր մի տվեք»: