Լրահոս
Հասարակական
11:27
24.04.22
279

Մենք Հայաստանին ու Ադրբեջանին հորդորում ենք զերծ մնալ սպառնալից և թշնամական հռետորաբանությունից․ Հայաստանում ԱՄՆ դեսպան

Img default alt hy

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ասել է, որ ԱՄՆ-ը հանձնառու է  աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ կարգավորում գտնելու հարցում՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, Հայաստանի Հանրապետության բարեկամ և գործընկեր։

Դեսպանը նշել է՝ վերջին ամիսների ընթացքում պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բազմաթիվ հեռախոսազանգեր է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ կոչ անելով իրավիճակի ապաէսկալացման:

«Մենք մարտի  25-ին հայտարարությամբ հանդես եկանք, որով ադրբեջանական զորքերի անպատասխանատու տեղաշարժի և իրավիճակի ապակայունացմանն անդրադարձանք:

Մենք կողմերին հորդորում ենք զերծ մնալ սպառնալից և թշնամական հռետորաբանությունից, ինչը չի օգնում գործընթացին»,- ասել է նա՝ համոզմունք հայտնելով, որ բանակցությունները դժվար կլինեն, քանի որ  հակամարտությունը բարդ է և այն  երկար տարիների ընթացքում է ձևավորվել: