Լրահոս
Հասարակական
11:54
24.04.22
175

Սերժ Սարգսյանի անունից Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ է տեղադրվել

Img default alt hy

Այսօր առավոտյան ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ է տեղադրվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան տեղի է ունեցել Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին նվիրված ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Երթին մասնակցել են Հայաստանի ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները, որոնք միացել էին ջահերթին Հանրապետության հրապարակից։

Երթի մասնակիցները տարել են Հայաստանի և Արցախի դրոշները, նաև այն երկրների դրոշները, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը։ Այս տարվա ջահերով երթի կարգախոսն էր՝ «Զարթնիր, Լաո», որը, ըստ կազմակերպիչների, հայկական երկու պետությունների առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ համահայկական սթափեցման կոչ է։