Լրահոս
Հասարակական
11:46
24.04.22
221

Արայիկ Հարությունյանը Բակո Սահակյանի և Արցախի թեմի առաջնորդի հետ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Img default alt hy

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 24-ին հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանի, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ու երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ դրել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը: