Լրահոս
Հասարակական
11:11
24.04.22
372

Չավուշօղլուի կողքին պակասում են թուրքերով հրճվող երեսփոխանուհիներ Լուլուն, Մարիան, գործակալ Արաբատն իր լայն ժպիտով, ԱԽՔ-ի Արմենը. քաղաքագետ

Img default alt hy

Այսօր համայն հայությունը ոգեկոչում է Մեծ եղեռնի զոհերի 107-րդ տարելիցը...

Բացարձակ պատահական չէ, որ Անկարան, այդ կապակցությամբ բավական բարձր մակարդակով՝ ԱԳՆ ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուիր գլխավորությամբ իր դեսպանատունն է բացում Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում. մի երկրում, որը 1967 թ-ին առաջինը պետական մակարդակով ճանաչեց հայոց ցեղասպանությունը, գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Չավուշօղլուն իր այցի դեմ բողոքող տեղի հայությանը, որոնք պարզել էին Հայաստանի դրոշն ու Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ կոչերին արձագանքել է ծիծաղով և ձեռքով ցույց տվել թուրքական ահաբեկչական Boz kurtlar կուսակցության նշանը, որը նաև դրանց ողջույնի ձևն է...

Իսկ մինչ թուրքերը Չավուշօղլուի մակարդակով հեգնում են Հայաստանին և հայերին, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող կապիտուլյանտ և թրքասեր Նիկոլն իր այսօրվա ուղերձում ասում է."Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը միտված բանակցություններ ենք վարում: Հույս ունենք՝ թուրքական կողմի ձգտումներն անկեղծ են և մենք կկարողանանք այս ուղղությամբ շարժվել առաջ"...

Նիկոլ Անհողը և դրա թրքամետ թիմը Հայաստանը տանում են պետականության կործանմանը...

Ի գիտություն բոլորին՝ Չավուշօղլուի այսօրվա լկտի և ցինիկ պահվածքի հասցեատերը Հայաստանն ու հայ ժողովուրդն են, քանի որ Հայաստանի գործող իշխանությունը վաղուց նրանց գրպանում է և գրեթե ամբողջությամբ վերահսկվում է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից...

Հ.Գ. Այս լուսանկարում Չավուշօղլուի կողքին պակասում են թուրքերով հրճվող երեսփոխանուհիներ Լուլուն, Մարիան, գործակալ Արաբատն իր լայն ժպիտով, ԱԽՔ-ի Արմենը և այլ թրքամոլներ...»: