Լրահոս
Հասարակական
11:09
24.04.22
172

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ

Img default alt hy

Ապրիլի 23-ին, ժամը 21:38-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մալիշկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz C180» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1982 թ.) և «Infiniti» (վարորդ՝ Ս. Մ., ծնված 1985 թ․) մակնիշների ավտոմեքենաները: