Լրահոս

2022-05-16
  • Img default alt hy
    Հասարակական
    Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա
    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում՝ Կրեմլում, կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպմանը:
    11:52
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հանուն անվտանգ Հայաստանի ու Արցախի վճռական պայքարը շարունակվում է․ «Հայրենիք»
    Հանուն անվտանգ Հայաստանի ու Արցախի վճռական պայքարը շարունակվում է։
    11:45
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար՝ Երևանում. Դավիթաշենի կամրջի վրա բախվել են Mercedes-ն ու Peugeot-ն, կա վիրավոր
    Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։20-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանից դեպի Դավիթաշեն վարչական շրջան՝ Դավիթաշենի կամրջի վրա, բախվել են Երևանի բնակիչներ՝ 36-ամյա Նորայր Բ-ի վարած Mercedes մակնիշի և 36-ամյա Համբարձում Հ-ի վարած Peugeot մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Peugeot-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 29-ամյա Րաֆֆի Հ-ն մարմնական վնասվածքներով բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվե է «Արմենիա» բժշկական կենտրոն։
    11:35
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանը միշտ էլ հավակնություններ ունեցել է ՀՀ տարածքների նկատմամբ․ Արման Թաթոյան
    Ադրբեջանը միշտ էլ հավակնություններ ունեցել է ՀՀ այն տարածքների նկատմամբ, որոնք կարող էին տալ ճանապարհների նկատմամբ վերահսկողության հնարավորություն․ Թաթոյան
    11:29
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արգավանդի խճուղում ոստիկանները փակել են ավտոերթի ճանապարհը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Արգավանդի խճուղում ոստիկանները փակել են ավտոերթի ճանապարհը
    11:25
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 21 քաղաքացի
    «Դիմադրություն» շարժման մասնակիցները Երևանում անհնազանդություն են իրականացնում՝ տարբեր ուղղություններով ավտոերթեր և իրազեկման ակցիաներ կազմակերպելով։ «Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 21 քաղաքացի», - Aysor.am-ին հայտնեցին ոստիկանությունից։ Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։ 182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։ Հիշեցնենք՝ ժամը 08:00-ից հետևյալ 5 վայրերից մեկնարկել են «Դիմադրություն» շարժման ավտոերթերը։ 1. Աշտարակի խճուղի` Կարմիր խաչի գրասենյակի դիմաց 2. Արտաշատի խճուղի` «Կոնտինենտալ»-ի դիմաց 3. Երևան-Աբովյան մայրուղի` «Փարավոն» ռեստորանային համալիրի մոտ 4. Արգավանդի խճուղի` օդանավակայան տանող ճանապարհի գազալցակայանի մոտ 5. Արինբերդի խճուղի («Տեցի կռուգ»)
    11:20
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանում անհանգստացած են ուժգնացող հականիկոլական շարժումից․ Էդուարդ Շարմազանով
    Ադրբեջանում անհանգստացած են ուժգնացող հականիկոլական շարժումից։ Բանը հասել է նրան, որ Բաքուն ուղիղ հայտարարում է՝ այդ մարդիկ չպետք է գան իշխանության ու նրանց հետ մենք չենք բանակցի, գրել է ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը։  «Փաստորեն մեր ազգային պայքարը լուրջ սպառնալիք է Էրդողան-Ալիև-Փաշինյան հակահայկական օրակարգի իրագործմանը։ Ուրեմն շարժումը ճիշտ ուղու վրա է։ Պետք է էլ ավելի մեծացնել ճնշումը, որ թշնամին իմանա՝ հայը ծնկի երբեք չի գալու։ Նիկոլ, էս ի՞նչ օրն ես ընկել, որ մնացել ես Բաքվի քարոզչության պաշտպանության հույսին։ Իսկ դու՞ք, այ դրան ծառայողներ, վաղն ի՞նչ եք ասելու ձեր սերունդներին…ասելու եք՝ պապիկը, Էրդողանն ու Ալիևը նույն գործն էին անու՞մ… Ասել մեր լոռեցիքին՝ մի բուռ խոտ ուտեիք, ավելի լավ է»։
    11:15
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ոստիկանները բիրտ ուժ են կիրառում վարորդների նկատմամբ, այդ թվում՝ մեծահասակների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Ոստիկանները բիրտ ուժ են կիրառում վարորդների նկատմամբ, այդ թվում՝ մեծահասակների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    11:11
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սևանա լճում երկու քաղաքացիների որոնման աշխատանքները վերսկսվել են
    Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսվել են Մայիսի 16-ին, ժամը 06:30-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Ժամը 08:07-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են:
    11:05
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վարչապետի կնոջ արկածները՝ Գավառում․ Աննա Հակոբյանը «փայլել է» պահվածքով
    «Yerevan.today»-ը գրում է․ «Մայիսի 13-ին Աննա Հակոբյանը մեծաքանակ թիկնապահներով այցելել է Գավառ քաղաք։ Գավառ այցից նա հրապարակեց լուսանկարներ ու գրություն, թե․ «Գեղարքունիքի մարզում եմ։ Մարզային այցերն ինձ համար առաջին հերթին մարդկանց հետ շփվելու հնարավորություն են։ Շատ հրաշալի մարդկանց հանդիպեցի, և վստահ եմ մինչեւ այցի ավարտը դեռ կհանդիպեմ»։ Պարզվում է՝ իսկապես շատ հրաշալի մարդկանց է հանդիպել, սակայն այցը իր համար այդքան էլ հաճելի ու հարթ չի անցել։ Աննա Հակոբյանը մարզպետ Կարեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Գավառի պետական համալսարան՝ դասախոսություն լսելու։ 44-օրյա պատերազմի զոհերի անվան լսարանում դասի ժամանակ երիտասարդ դասախոսը, որը հայտնի է որպես հայրենասեր մարդ և սիրված է ուսանողների կողմից, նշում է, որ ղարաբաղյան պատերազմներում զինվորները տվեցին ամենակարևորը՝ կյանքը։ Աննա Հակոբյանը, հավանաբար դժգոհելով, որ իր ներկայությամբ ոչ թե իրեն են փառաբանում, այլ պատերազմի հերոսներին, ընդհատում է և ասում, որ համամիտ չէ, 20 տարի շարունակ դաստիարակվել է կաշառակեր սերունդ, նախկինների ժամանակ էլ են եղել զոհեր, ինչո՞ւ այդ մասին չեք խոսում և այլն։ Դասախոսը պատասխանում է, որ իրենք տարբեր բաների մասին են խոսում, թեման Ղարաբաղյան 44-օրյա պատերազմն է և շեշտում է, որ եթե ավելի քիչ զբաղվեք դեմագոգիայով, կհասկանաք, թե ինչի մասին է դասախոսությունը։ Բանավեճին ընդհատում է ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը՝ փորձելով կրքերը հանդարտեցնել, սակայն Աննա Հակոբյանը ռեկտորին սաստում է, թե ինչպե՞ս ես համարձակվում ինձ ընդհատել։ Դասախոսը հայտարարում է, որ իր համար տհաճ է Աննա Հակոբյանի հետ նույն լսարանում գտնվել և կոչ է անում ուսանողներին, որ ով իրեն համախոհ է՝ դուրս գա լսարանից։ Լսարանը դատարկվում է, մնում են մի քանի հոգի և Աննա Հակոբյանը՝ թիկնապահների հետ միասին։ Նա ևս դուրս է գալիս լսարանից՝ տեսնելով, որ մարդ չկա։ Ասում են, որ լսարանից դուրս գալով՝ Աննա Հակոբյանն ասում է՝ Գավառին համալսարան պետք չէ, պետք է բուհը փակվի, իսկ քյավառցիները կթվորուհի դառնան»։
    10:52
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. 32-ամյա վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս տեղում մահացել է
    Այսօր մահվան ելքով վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում Կիևյան փողոցի թիվ 13 հասցեի դիմաց Երևանի բնակիչ՝ 32-ամյա Վիկտոր Կոմիսսարովը իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել դեռևս անձը չպարզված տղամարդ հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև ընդհարվել է Երևանի բնակիչ՝ 34-ամյա Անդրանիկ Թևոսյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային։ Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Ավտոմեքենաները տեղափոխվել են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. նրանք եղել են սթափ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
    10:45
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բերման ենթարկվելիս պահանջել զանգի հնարավորություն. սահմանադրագետը ուղերձ է հղել ոստիկաններին ու ցուցարարներին
    Իշխանամետ լրատվամիջոցը քողարկված սպառնալիքով նյութ է տեղադրել առ այն, որ հավաքների իրենց հիմնարար իրավունքը երթի ձևաչափով իրականացնող քաղաքացիների գույքը կարող է առգրավվել, այդ թվում՝ վնասվելով:
    10:38
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երևանի երթևեկությունը կաթվածահար է. «Yandex-ն արձանագրել է 8 միավոր ծանրության խցանում. Բաբայան
    Առավոտյան 08:00-ից Երևանում եմ քաղաքացիները սկսել են ավտոերթերի շարք: Ժամը 09:00-ի դրությամբ Երևանի երթևեկությունը կաթվածահար է: Yandex-ն արձանագրել է 8 միավոր ծանրության խցանում:
    10:31
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քաղաքացիներին մտցրել են ոստիկանական գազել, որից ծուխ է դուրս գալիս
    Քաղաքացիներին մտցրել են ոստիկանական գազել, որից ծուխ է դուրս գալիս
    10:25
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ոստիկանությունը խոչընդոտներ է ստեղծում ավտոերթի մասնակիցների համար․ կան բերման ենթարկված վարորդներ
    Ոստիկանության աշխատակիցները փակել են «Դիմադրության» շարժման Աշտարակի խճուղուց մեկնարկած ավտոերթի ճանապարհը՝ խոչընդոտ դառնալով ավտոերթի մասնակիցների համար։ Հրազդան մարզադաշտի մոտից կան բերման ենթարկված վարորդներ։  Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 8-ից Երևանում «Դիմադրության» շարժումը 5 ուղղություններով ավտոեթեր է անցկացնում:
    10:15
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վարորդը Mercedes-ով Այգեվան գյուղում կոտրել է նստարանները, տապալել էլեկտրասյունը. կան վիրավորներ
    Այսօր՝ մայիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 23-ամյա Գևորգ Հովհաննիսյանը՝ իր վարած Mercedes C-240 մակնիշի ավտոմեքենայով, Սարդարապատ գյուղից դեպի Այգեվան գյուղ տանող ճանապարհի 2-րդ կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե նստարանին, առաջ ընթանալով հայտնվել գերեզմանների տարածքում, կոտրելով 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած այգեվանցի Վահան Աղախանյանի գերեզմանի մոտ տեղադրված երկաթե էլեկտրասյունն ու հայտնվել հերոսի գերեզմանի մոտ: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/15/1213526/
    10:00
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աբովյանում բախվել են «ԳԱԶել»-ն ու «Ֆոլքսվագենը». վերջինս այրվել է
    Մայիսի 15-ին, ժամը 21։05-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 7-րդ միկրոշրջանի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 3-րդ թաղամասի տներից մեկի մոտակայքում բախվել են «GAZel» (վարորդ՝ Մ․ Դ․) և «Volkswagen Golf 4» (վարորդ՝ Խ․ Ա․) մակնիշների ավտոմեքենաները․ «Volkswagen Golf 4» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:19-ին, մարվել՝ 21:37-ին: Այրվել են «Volkswagen Golf 4» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը․ փրկարարները փակել են «Volkswagen Golf 4» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
    09:45
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Դիմադրություն» շարժումն ավտոերթեր է իրականացնում Երևանում
    Երևանի տարբեր հատվածներում այսօր ժամը 8-ից «Դիմադրություն» շարժումն ավտոերթեր է անցկացնում: Նախօրեին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ հաշվի առնելով եղանակային պայմանները, այսօր հանրահավաք տեղի չի ունենալու: Իշխան Սաղաթելյանը տեղեկացրել էր, որ ժամը 08:00-ից հետևյալ 5 վայրերից կմեկնարկեն ավտոերթերը։ 1. Աշտարակի խճուղի` Կարմիր խաչի գրասենյակի դիմաց 2. Արտաշատի խճուղի` «Կոնտինենտալ»-ի դիմաց 3. Երևան-Աբովյան մայրուղի` «Փարավոն» ռեստորանային համալիրի մոտ 4. Արգավանդի խճուղի` օդանավակայան տանող ճանապարհի գազալցակայանի մոտ 5. Արինբերդի խճուղի («Տեցի կռուգ»)
    09:30
    16.05.22
    Ավելին
2022-05-15