Լրահոս
Հասարակական
11:05
16.05.22
160

Սևանա լճում երկու քաղաքացիների որոնման աշխատանքները վերսկսվել են

Img default alt hy

Մայիսի 16-ին, ժամը 06:30-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Ժամը 08:07-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են, հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։