Լրահոս
Հասարակական
11:20
16.05.22
220

Ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 21 քաղաքացի

Img default alt hy

Վաղ առավոտից Երևանում «Դիմադրություն» շարժման մասնակիցները անհնազանդություն են իրականացնում՝ տարբեր ուղղություններով ավտոերթեր և իրազեկման ակցիաներ կազմակերպելով։

Այս ընթացքում Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 21 քաղաքացի, հայտնում են ոստիկանությունից։

Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։

182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։

Հիշեցնենք, որ ժամը 08:00-ից հետևյալ 5 վայրերից մեկնարկել են «Դիմադրություն» շարժման ավտոերթերը՝

1. Աշտարակի խճուղի` Կարմիր խաչի գրասենյակի դիմաց

2. Արտաշատի խճուղի` «Կոնտինենտալ»-ի դիմաց

3. Երևան-Աբովյան մայրուղի` «Փարավոն» ռեստորանային համալիրի մոտ

4. Արգավանդի խճուղի` օդանավակայան տանող ճանապարհի գազալցակայանի մոտ

5. Արինբերդի խճուղի («Տեցի կռուգ»)