Լրահոս
Հասարակական
10:00
16.05.22
298

Վարորդը Mercedes-ով Այգեվան գյուղում կոտրել է նստարանները, տապալել էլեկտրասյունը. կան վիրավորներ

Img default alt hy

Մայիսի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 23-ամյա Գևորգ Հովհաննիսյանը՝ իր վարած Mercedes C-240 մակնիշի ավտոմեքենայով, Սարդարապատ գյուղից դեպի Այգեվան գյուղ տանող ճանապարհի 2-րդ կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե նստարանին, առաջ ընթանալով հայտնվել գերեզմանների տարածքում, կոտրելով 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած այգեվանցի Վահան Աղախանյանի գերեզմանի մոտ տեղադրված երկաթե էլեկտրասյունն ու հայտնվել հերոսի գերեզմանի մոտ: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Հովհաննիսյանն ու ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 37-ամյա Էդգար Մնացականյանը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղից նրանց տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը: