Լրահոս
Իրավական
10:38
16.05.22
283

Բերման ենթարկվելիս պահանջել զանգի հնարավորություն. սահմանադրագետը ուղերձ է հղել ոստիկաններին ու ցուցարարներին

Img default alt hy

Իշխանամետ լրատվամիջոցը քողարկված սպառնալիքով նյութ է տեղադրել առ այն, որ հավաքների իրենց հիմնարար իրավունքը երթի ձևաչափով իրականացնող քաղաքացիների գույքը կարող է առգրավվել, այդ թվում՝ վնասվելով, գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը և ուղերձ հղել ցուցարարներին և ոստիկաններին․

«Բնականաբար, նմանաբնույթ գործողությունները չեն կարող տեղավորվել օրենքի շրջանակներում:

Եթե Դուք ավտոերթի մասնակից եք, ապա իրավունք ունեք.

-իրականացնելու հավաքների ազատության Ձեր սահմանադրական իրավունքը /այս դեպքում՝ ավտոերթի տեսքով/.

-թույլատրելի նվազագույն արագությամբ երթևեկելու.

-Իրավապահ մարմինների կողմից ցանկացած միջամտության պարագայում պահանջելու, որպեսզի բացատրեն, թե ի՞նչ խախտում եք իրականացնում.

-Իրավապահ մարմիններից պահանջել ԲԱՎԱՐԱՐ ժամանակ ենթադրելի խախտումը դադարեցնելու համար.

-Փորձեք լինել բարեկիրթ և տեսաձայնագրել իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջամտության փորձերը կամ երկխոսությունները վերջիններիս հետ.

-Բերման ենթարկվելու պարագայում՝ պահանջել զանգի հնարավորություն:

-ՄԻԱԺԱՄԱՆԱԿ, եթե Դուք ոստիկան եք, «Ոստիկանության մասին», «Ոստիկանական ծառայության մասին» օրենքների համաձայն՝

-ոչ ոք իրավունք չունի ստիպել ոստիկանության ծառայողին կատարելու այլ՝ օրենքով իրեն չվերապահված պարտականություններ:

-Ղեկավարներից (անմիջական կամ ուղղակի) կամ այլ լիազորված պաշտոնատար անձանցից օրենքին հակասող ակնհայտ անօրինական հրամաններ, հրահանգներ և կարգադրություններ ստանալիս ոստիկանության ծառայողը պարտավոր է ղեկավարվել միայն օրենքի պահանջներով՝ այդ մասին տեղյակ պահելով վերադասին:

-Ակնհայտ անօրինական հրամանով կամ կարգադրությամբ դիտավորյալ հանցանք կատարած ոստիկանության ծառայողները, ինչպես նաև անօրինական կարգադրություն կամ հրաման տվող պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն։

-Ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է պատասխանատվությունը»: