Լրահոս
2022-05-16
-
Քաղաքական«Եթե հայ եք, միացե՛ք». Արցախի ու Հայաստանի դրոշներով երթ՝ Լոս Անջելեսում«Եթե հայ եք, միացեք», «Միություն, պայքար, հաղթանակ» կոչերով, Հայաստանի ու Արցախի դրոշներով երեկ երեկոյան երթ է տեղի ունեցել Գլենդելում: Ամերիկահայերը պահանջել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:Ավելին14:1516.05.22 -
ՀասարակականԿալանավորումն ընտրվել է մի արարքի համար, որը նոր քրեական օրենսգրքով ապաքրեականացվել է. Չալաբյանի պաշտպաններՀայտարարություն (Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման և կալանավորման իրավաչափության վերաբերյալ) 2022թ․ մայիսի 12-ին Ավետիք Չալաբյանի նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որը նախատեսում է պատասխանատվություն Հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար՝ կատարված երկու կամ ավելի անձանց նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը անհիմն կերպով բավարարել է Ավետիք Չալաբյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ ՄԵՂԱԴԱՐԱՆՔԻ ՀԻՄՆԱԶՈՒՐԿ ԼԻՆԵԼԸ Ավետիք Չալաբյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրվել է ընդամենը մեկ մոնտաժված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի ապացույց հանդիսացող գաղտնի ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան միտումնավոր ակնհայտ պրովոկացիա անող զրուցակից Թոռնիկ Ալիյանի հարցադրումների, պատասխանում է, որ կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են։ Ոչ նյութական արժեքներից խոսող անձը նույնիսկ տրամաբանորեն չէր կարող ունենալ զրուցակցին նյութապես շահագրգռելու շարժառիթ։ Գործում առկա չէ որևէ ցուցմունք, որով կհաստատվեր հիմնավոր կասկածն առ այն, որ Ավետիք Չալաբյանը հնարավոր է կատարծ լինի իրեն ապօրինաբար մեխսագրվող արարքը։ Այս պարագայում ամբողջությամբ բացակայում է հանցագործության օբյեկտիվ կողմը՝ երկու և ավելի անձանց հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագռգռություն տրամադրելը։ Նույնիսկ Թոռնիկ Ալիյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավանքերին մասնակցելու համար։ Ահա այս պայմաններում Ավետիք Չալաբյանին անօրինական կերպով առաջադրվել է մեղադրանք և վերջինս դատարանի անօրինական որոշմամբ կալանավորվել է։ Միանշանակ է, որ Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված կալանքը կրում է պատժիչ բնույթ։ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ԿԻՐԱՌՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՊԱՏԻԺ 05.05.2021թ․ ընդունված և 01.07.2022թ․ ուժի մեջ մտնող նոր քրեական օրենսգրքով վերոնշյալ արարքը չի հանդիսանում հանցագործություն, ուստի օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահից Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն իրավունքի ուժով ենթակա է դադարեցման։ Նույնիսկ նման պայմաններում դատարանը բավարարել է երկամսյա կալանքի միջնորդությունը, որն անգամ չի հասցնելու սպառվել։ Այս առումով ակնհայտ է դառնում, որ Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցն ունի ոչ թե քննության արդյունավետության, այլ՝ պատժիչ նպատակ։ Որևէ ողջամիտ իրականության մեջ հնարավոր չէ պատկերացնել, որ հասարակության շրջանում բարձր հարգանք և հեղինակություն վայելող անձը կխուսափի կամ կխոչընդոտի մի քրեական գործի քննություն, որը մեկ և կես ամիս հետո ենթակա է լինելու կարճման։ Ավելին, մեր համոզմամբ, մեղադրանքի հիմքում դրված վերոնշյալ հանցակազմը (երկու և ավելի անձանց նկատմամբ) ընդամենն ունեցել է կալանավորումը հնարավոր դարձնելու նպատակ։ Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կարող է կիրառվել միայն այնպիսի հանցանքի դեպքում, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է։ Քրեական գործով ձեռք չի բերվել գեթ մեկ ապացույց, որով հիմնավորվում է, որ ենթադրյալ արարքը, այսինքն՝ նյութական շահագռգռվածությունը ընդհանրապես տրամադրվել է, առավել ևս՝ 2 և ավելի անձանց։ Դատարան ներկայացված նյութերում չկա որևէ ցուցմունք, այդ թվում՝ Թոռնիկ Ալիյանի, որով շոշափվում է նյութական շահագռգռվածության հասցեատեր որևէ երրորդ անձի անուն։ Ավելին, քննիչն անգամ որևէ ջանք չի գործադրել, պարզելու, թե արդյոք առկա է որևէ երկրորդ անձ, որին պետք է տրամադրվեր կամ առաջարկվել է նյութական շահագռգռվածություն։ Նման պայմաններում, ակնհայտ է, որ քրեական գործը հարուցվել է 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով բացառապես այն նպատակով, որպեսզի հաղթահարվի առավելագույն ժամկետի ցենզը, քանի որ այս պարագայում առավելագույն պատիժն ի տարբերություն 163-րդ հոդվածի 2-րդ մասի՝ գերազանցում է մեկ տարին։ ԱՄՓՈՓՈՒՄ Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվում է ապօրինի քրեական հետապնդում։ Ըստ այդմ՝ մի կողմից ի սպառ բացակայում է արարքը կատարված լինելու հիմնավոր կասկածը, մյուս կողմից՝ կալանավորումն ընտրվել է մի արարքի համար, որը նոր քրեական օրենսգրքով ապաքրեականացվել է, այսինքն՝ ընդամենը մեկ և կես ամսից քննությունը դադարելու և քրեական գործը կարճվելու է, ուստի չկա այդ քննությունից՝ Ավետիք Չալաբյանի կողմից խուսափելու կամ խոչընդոտելու որևէ իրական և տրամաբանական շարժառիթ։ Պաշտպաններ՝ Վարազդատ Հարությունյան, Արթուր ՀարությունյանԱվելին13:5216.05.22 -
ՀասարակականԱվտոերթի ժամանակ բերման է ենթարկվել զոհված զինծառայող Ազատ Ասոյանի հայրըԱվտոերթի ժամանակ բերման է ենթարկվել զոհված զինծառայող Ազատ Ասոյանի հայրը՝ Արթուր Ասոյանը։ Ազատ Ասոյանը զոհվել էր ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ՝ դիվերսիոն ներթափանցման ժամանակ, երբ առանց զենքի հերոսաբար կռվել էր 10-ից ավել ադրբեջանցիների հետ և ընկել հերոսի մահով։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/52c9455525ba19c4b60c9765cbfcbe17 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին13:5016.05.22 -
ՔաղաքականՆյարդերի պայքարում նիկոլները պարտվեցին․ շուտով կարձանագրվի նաև սրանց վերջնական պարտությունը․ ՂազինյանԱրդեն մի քանի օր է, ինչ թրքահպատակ օկուպացիոն ռեժիմի դեմ պայքարը մտել է նյարդերի պայքարի փուլ, որտեղ շատ կարևոր է, թե ում նյարդերն առաջինը տեղի կտան: Ընդդիմության երեկվա հուժկու երթը անհանգիստ և բուռն գիշեր է ապահովել հայրենիքի դավաճանի համար: Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ «նիկոլ մարդասպան», կամ «նիկոլ դավաճան» գոռացող տասնյակ հազարավոր Հայ մարդկանց ձանը հասել է Մոսկվա, ապա կարելի է վստահաբար պնդել, որ կառավարական ամառանոցում անցած գիշեր աննախադեպ «ուրախ է» եղել: Դավաճանի Մոսկվա այցին զուգահեռ այսօր առավոտյան նկատվեց ոստիկանության «կարմիր գլխարկների» անբնական վարքագիծ. գազազած հարձակվում էին հայկական եռագույնով մեքենաների վրա ու ապօրինի կերպով բերման ենթարկում որևէ օրենք չխախտած վարորդներին: Փաստորեն կարելի է արձանագրել, որ նյարդերի պայքարում նիկոլները պարտվեցին: Իսկ շատ շուտով կարձանագրվի նաև սրանց վերջնական պարտությունը . . .Ավելին13:4716.05.22 -
ՀասարակականՈստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 91 քաղաքացի«Դիմադրություն» շարժման մասնակիցները Երևանում անհնազանդություն են իրականացնում՝ տարբեր ուղղություններով ավտոերթեր և իրազեկման ակցիաներ կազմակերպելով։ «Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 91 քաղաքացի», - Aysor.am-ին հայտնեցին ոստիկանությունից։ Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։ 182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։ Հիշեցնենք՝ ժամը 08:00-ից հետևյալ 5 վայրերից մեկնարկել են «Դիմադրություն» շարժման ավտոերթերը։ 1. Աշտարակի խճուղի` Կարմիր խաչի գրասենյակի դիմաց 2. Արտաշատի խճուղի` «Կոնտինենտալ»-ի դիմաց 3. Երևան-Աբովյան մայրուղի` «Փարավոն» ռեստորանային համալիրի մոտ 4. Արգավանդի խճուղի` օդանավակայան տանող ճանապարհի գազալցակայանի մոտ 5. Արինբերդի խճուղի («Տեցի կռուգ»)Ավելին13:4616.05.22 -
ՔաղաքականՎաղը առավոտյան շատ կարևոր գործ ունենք անելու․ Իշխան ՍաղաթելյանՍիրելի հայրենակիցներ, վաղը առավոտյան շատ կարևոր գործ ունենք անելու։ Դիմում եմ հանրային բոլոր գործիչներին, սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերին, Արցախի ու Հայաստանի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր հայի՝ կոչ արեք ձեր հետևորդներին վաղը առավոտյան 8-ին փողոց դուրս գալ և անհնազանդության ակցիաներ իրականացնել։ Սոցիալական ցանցերի ձեր էջերում գրեք մեր ակցիաների մասին, ձեր ընկերներրի ու հետևորդների օգնությամբ փոքր խմբեր կազմակերպեք և վաղը առավոտյան փակեք Երևանի բոլոր փողոցները։ Սա շատ կարևոր գործ է։ Հաղթանակը մոտ է։ Եվ թող Աստված օգնական լինի ամենքիս։Ավելին13:3716.05.22 -
Սպորտ44-օրյա պատերազմում երկու ոտքը կորցրած արցախցին հաղթել է թուրք մարզիկինԲազկամարտի Եվրոպայի չեմպիոն է դարձել 44-օրյա պատերազմում երկու ոտքը կորցրած, ծագումով Շահումյանի շրջանից Սարգիս Հարությունյանը։ «Նա եզրափակիչում հաղթել է Թուրքիայի մարզիկին։ Շնորհավորում ենք ուժի, կամքի, հերոսության մարմնավորող Սարգսին փայլուն արդյունքի համար»,-գրել է «Հյուսիսային արցախ. Շահումյան, Գետաշեն» ֆեյսբուքյան էջը։Ավելին13:3016.05.22 -
ՔաղաքականՎանեցյանի որդու մեքենան տուգանային հրապարակ են տարել. ավտոերթը՝ 5 ուղղություններիցՀանրապետության 5 ուղղություններից է այսօր սկսել Դիմադրության շարժման ավտոերթը: Օդակայանի մոտից տուգանային հրապարակ են տարել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի որդու մեքենան, պատճառաբանելով, որ մեքենայի վրա լուսաձայնային ազդանշաններ կան, ինչը անթույլատրելի է: Հաղթանակի կամրջի մոտից նաև վարորդների են բերման ենթարկել: «Հայաստան» դաշինքի անդամ Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ ոստիկանները տուգանային հրապարակ են տարել մեքենաներ, նաև՝ դանդաղ վարելու համար:Ավելին13:2016.05.22 -
ՀասարակականԵրևանի Այգեձոր թաղամասի շենքերից մեկի մոտակա հենապատը փլուզվել է և լցվել ճանապարհի երթևեկելի հատվածՄայիսի 16-ին, ժամը 08:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեձոր թաղամասի 1-ին նրբանցքի շենքերից մեկի մոտակա հենապատը փլուզվել է և լցվել ճանապարհի երթևեկելի հատված․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։Ավելին13:1016.05.22 -
Միջազգային18-ամյա երիտասարդը 10 մարդու է սպանել Ամերիկայի սուպերմարկետում․ ՏԵՍԱՆՅՈՒԹՄիացյալ Նահանգների Բուֆալո քաղաքում 18-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել սուպերմարկետում, սպանել 10 մարդու: Հանցագործը սպանությունները նկարել ու տեղադրել է համացանցում: Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղան մարդկանց սպանելով ներխուժում սուպերմարկետ, այնտեղ շարունակում հրաձգությունը: Նա եղել է զինվորական հագուստով և զրահաբաճկոնով: Ոստիկաններին հաջողվել է ձերբակալել հանցագործին: Հրաձիգին սպանության մեղադրանք են առաջադրել, հոդվածը ցմահ ազատազրկում է նախատեսում։ Հրաձգությունից առաջ երիտասարդը հրապարակել է 106 էջանոց մանիֆեստ՝ նացիստական սև արև նշանով, որը նաև ուկրաինական «Ազով» գումարտակի խորհրդանիշներից մեկն է: Նա հայտարարել է, որ հակասեմիտ է և սպիտակ ռասայի գերազանցության կողմնակից։Ավելին13:0216.05.22 -
Քաղաքական«Առանց Նիկոլ Հայաստան». Գլենդելում ևս հայերը պահանջում են Փաշինյանի հրաժարականը«Միություն, պայքար, հաղթանակ, առանց թուրքի Հայաստան, Նիկոլ դավաճան»,- այս կոչերով ԱՄՆ Գլենդել քաղաքում ևս մեր հայրենակիցները քայլերթ են իրականացնում՝ ի աջակցություն Հայաստանում ձևավորված «Դիմադրության» շարժմանը: Նրանք նախ հանրահավաք են իրականացրել Գլենդելում Հայաստանի հյուպատոսության մոտ, այնուհետև քայլերթ իրականացրել և բոլոր հայերին կոչ արել միանալ իրենց: Ամերիկահայերը նշում են, որ կա ապագա կամ Նիկոլով և առանց Արցախի, կամ կա ապագա Արցախով՝ առանց Նիկոլի և իրենք ևս պետք է պայքարեն հանուն Արցախի:Ավելին13:0016.05.22 -
ՔաղաքականՈստիկաններն ուժով հանում են վարորդներին մեքենաներից. ավտոերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջովՆիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր առավոտյան վերսկսված ավտոերթի մասնակիցներին ոստիկանությունը բերման է ենթարկել: Աշտարակի խճուղուց սկսված երթի մասնակիցներին ոստիկանները կանգնեցրել են Ծիծեռնակաբերդի խճուղում, տղամարդ ու կին վարորդներին ուժով հանել են մեքենաներից ու նստեցրել ոստիկանական մեքենաները: Կադրերում երևում է, որ վարորդներին անգամ գրկած են տանում և որևէ բացատրություն չեն տալիս, թե ինչու են բերման ենթարկում: Ըստ ոստիկանության՝ այսօր 32 քաղաքացի է բերման ենթարկվել:Ավելին12:5516.05.22 -
ԱռողջապահականՄեկ շաբաթում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 17 նոր դեպքՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում։ Հիշեցնենք, որ COVID-19 դեպքերի վիճակագրությունը հրապարակվում է մեկ շաբաթվա կտրվածքով: Կատարված 8934 թեստավորման արդյունքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 17 նոր դեպք։ Առողջացել է 21 հիվանդ, մահվան դեպք չի արձանագրվել: Փաստացի բուժվողների թիվը 539 է։Ավելին12:5016.05.22 -
ՔաղաքականՈստիկանությունը բացահայտ զբաղվում է քաղաքականությամբ․ Արսեն ԲաբայանԱյսօր առավոտյան հարյուրավոր քաղաքացիներ խաղաղ անհնազանդություններ էին իրականացնում Երևանում, որի արդյունքում ամբողջությամբ խցանված էր Երևանի բոլոր մուտքերը: Որպես խաղաղ հավաքի ձև ընտրվել էր ավտոերթը: Ոստիկանությունը դիմել է աննախադեպ ապօրինության. երթևեկող մեքենաներից իջեցրել է վարորդներին և ապօրինի ձերբակալել, որի հետևանքվ ավտոմեքենաները մնացել են փողոցում: Վարորդները որևէ այնպիսի խախտում թույլ չեն տվել, որի համար հնարավոր կդառնար նրանց ձերբակալել: Այդպիսի ապօրինությամբ ոստիկանությունը, փաստորեն, սահմափակել է քաղաքացիների խաղաղ հավանքներ անցկացնելու սահմանադրական իրավունքը՝ արգելելով հավաքի անցկացման ձևի ազատ ընտրությունը: Այլ կերպ ասած՝ ոստիկանությունը ոչ թե կիրառել է օրենքը, այլ՝ քաղաքական գործողությամբ խոչընդոտել է խաղաղ հավաքի անցկացման ձևին և բովանդակությանը: Հրավիրում եմ միջազգային կառույցների ուշադրությունը: ՄԻՊ-ին չանհանգստացնեք, վարսավիրանոց է գնացել:Ավելին12:4216.05.22 -
ՀասարակականԱվտոմեքենաներով խմբակային տեղաշարժերը խանգարում են երթևեկությանը և ստեղծում անվտանգության սպառնալիք. ոստիկանությունՎերջին օրերին արձանագրվում են որոշ անձանց կողմից ճանապարհային երթևեկության խոչընդոտներ ստեղծելու դեպքեր, այդ թվում՝ նաև խմբակային տեղաշարժերի միջոցով: Վարորդների մասնակցությամբ այդպիսի խմբակային տեղաշարժերը ոչ միայն խախտում են ՃԵԿ կանոնները, խանգարում երթևեկությանը, այլև ստեղծում են երթևեկության անվտանգության սպառնալիք: Այդ կարգի գործողությունները իրավախախտում են և առաջացնում են վարչական պատասխանատվություն: Կոչ ենք անում վարորդներին՝ զերծ մնալ իրավախախտումներից, երթևեկությանը խոչընդոտելու միջոցով այլ քաղաքացիների տեղաշարժի իրավունքը սահմանափակելու փորձերից և պահպանել համակեցության կանոններն ու փոխադարձ հարգանքը երթևեկության բոլոր մասնակիցների հանդեպ:Ավելին12:3916.05.22 -
ՀասարակականՈղբերգական դեպք՝ Երևանում. Opel Astra-ի վարորդը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել և բախվել մեկ այլ Opel-իԱյսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Opel Astra մակնիշի ավտոմեքենան Ֆուչիկի փողոցի 1-ին նրբանցքի 15 հասցեի դիմաց բախվել է մեկ այլ՝ Opel մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթահահ խումբը, ովքեր արձանագրել են Opel Astra-ի վարորդի մահը։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և մյուս Opel-ի վարորդի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել։Ավելին12:3516.05.22 -
ՔաղաքականԵրևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 32 քաղաքացի«Դիմադրություն» շարժման մասնակիցները Երևանում անհնազանդություն են իրականացնում՝ տարբեր ուղղություններով ավտոերթեր և իրազեկման ակցիաներ կազմակերպելով։ «Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 32 քաղաքացի», - Aysor.am-ին հայտնեցին ոստիկանությունից։ Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։ 182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։ Հիշեցնենք՝ ժամը 08:00-ից հետևյալ 5 վայրերից մեկնարկել են «Դիմադրություն» շարժման ավտոերթերը։ 1. Աշտարակի խճուղի` Կարմիր խաչի գրասենյակի դիմաց 2. Արտաշատի խճուղի` «Կոնտինենտալ»-ի դիմաց 3. Երևան-Աբովյան մայրուղի` «Փարավոն» ռեստորանային համալիրի մոտ 4. Արգավանդի խճուղի` օդանավակայան տանող ճանապարհի գազալցակայանի մոտ 5. Արինբերդի խճուղի («Տեցի կռուգ»)Ավելին12:1716.05.22 -
Քաղաքական«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը, կուսակցության մի խումբ անդամներ բերման են ենթարկվել. ԲաբայանԱպօրինի ձերբակալվել են «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը, կուսակցության անդամներ, և այլ քաղաքացիներ, հայտնում է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը։ Ոստիկանությունն ապօրինությունների նոր ռեկորդ է գրանցել. ավտոերթի մասնակիցներին ապօրինի ձերբակալում են՝ ավտոմեքենաները թողնելով փողոցում։ Այս մասին գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։Ավելին12:0916.05.22 -
ՔաղաքականՔաղաքական ու սահմանադրական ճգնաժամԱրցախն Ադրբեջանի կազմում տեսնելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը խորացրեց ոչ միայն քաղաքական ճգնաժամը (այն չէր հաղթահարվել 2021–ի արտահերթ ընտրությունների արդյունքում), այլ նաև ստեղծեց այլ տիպի ճգնաժամեր՝ պետականության, արժեհամակարգային, ինքնության և այլն։ Դիմադրության շարժումն արդեն տևական ժամանակ է՝ մոտ երեք շաբաթ, նոն–ստոպ ռեժիմով հակակառավարական ցույցեր, բողոքի գործողություններ և հանրահավաքներ է կազմակերպում։ Ֆրանսիայի հրապարակը վերածվել է հակաիշխանական կենտրոնի։ Հակառակ բոլոր կանխատեսումների՝ հանրային ընդվզման ալիքը չի մարում և չի էլ մարելու, քանզի նժարի վրա Հայաստանի ու Արցախի լինել–չլինելու հարցն է։ Այն զանգվածը, որը դուրս է եկել պայքարի, բավական պասիոնար է, գերմոտիվացված և արմատական տրամադրված՝ փաշինյանական իշխանության նկատմամբ։ Այս զանգվածին եղանակային, մանիպուլյացիոն կամ այլ գործոնների ազդեցության տակ հնարավոր չէ պասիվացնել։ Տարբեր սոցհարցումներն ու դիտարկումները ցույց են տալիս, որ Փաշինյանին կայուն դեմ է մեր հանրության շուրջ 70 տոկոսը։ Նրա ակտիվ կողմնակիցները չեն անցնում 15 տոկոսից։ Նիկոլին դեմ զանգվածի մեծ մասն առայժմ տանից է միանում Դիմադրության շարժմանը։ Թե ինչու է այդպես ստացվում, այլ խոսակցության թեմա է։ Այս պահին պետք է արձանագրել, որ Դիմադրության շարժմանը հաջողվել է ուժի կենտրոն ձևավորել ու «ձեռքի հետ» առաջացնել սահմանադրական ճգնաժամ։ Բանն այն է, որ Դիմադրության շարժման բաղկացուցիչ մաս կազմող երկու ընդդիմադիր խմբակցություններն այլևս չեն գնում խորհրդարան, քանզի այնտեղ անելիք այս փուլում չկա։ Սա ամբողջությամբ դելեգիտիմացնում է խորհրդարանը, քանզի խորհրդարանական կառավարում ունեցող երկրում խորհրդարանն այլևս թիվ մեկ ամբիոնը չունի։ Այդ ամբիոնը տեղափոխվել է Ֆրանսիայի հրապարակ։ Սահմանադրական այս ճգնաժամից ելքը քաղաքական փոփոխություններն են։ Դատախազությունն, ի դեպ, այն կառույցներից է, որը կարող է հանգուցալուծել այս ճգնաժամը՝ Նիկոլ Փաշինյանին զոհվածի ծնողների բողոքի հիման վրա կալանքի տանելու տարբերակով։ Սա քաղաքական ու սահմանադրական ճգնաժամը հաղթահարելու ձևերից մեկն է։ Իսկ ամենալավ ձևը հանրային լայն մոբիլիզացիան է ու փողոցային պայքարի ուժեղացումը։Ավելին12:0016.05.22