Լրահոս
Քաղաքական
11:15
16.05.22
406

Ադրբեջանում անհանգստացած են ուժգնացող հականիկոլական շարժումից․ Էդուարդ Շարմազանով

Img default alt hy

Ադրբեջանում անհանգստացած են ուժգնացող հականիկոլական շարժումից։ Բանը հասել է նրան, որ Բաքուն ուղիղ հայտարարում է՝ այդ մարդիկ չպետք է գան իշխանության ու նրանց հետ մենք չենք բանակցի, գրել է ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը։ 

«Փաստորեն մեր ազգային պայքարը լուրջ սպառնալիք է Էրդողան-Ալիև-Փաշինյան հակահայկական օրակարգի իրագործմանը։

Ուրեմն շարժումը ճիշտ ուղու վրա է։

Պետք է էլ ավելի մեծացնել ճնշումը, որ թշնամին իմանա՝ հայը ծնկի երբեք չի գալու։

Նիկոլ, էս ի՞նչ օրն ես ընկել, որ մնացել ես Բաքվի քարոզչության պաշտպանության հույսին։

Իսկ դու՞ք, այ դրան ծառայողներ, վաղն ի՞նչ եք ասելու ձեր սերունդներին…ասելու եք՝ պապիկը, Էրդողանն ու Ալիևը նույն գործն էին անու՞մ…

Ասել մեր լոռեցիքին՝ մի բուռ խոտ ուտեիք, ավելի լավ է»։