Լրահոս
Հասարակական
10:45
16.05.22
469

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. 32-ամյա վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս տեղում մահացել է

Img default alt hy

Այսօր մահվան ելքով վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում Կիևյան փողոցի թիվ 13 հասցեի դիմաց Երևանի բնակիչ՝ 32-ամյա Վիկտոր Կոմիսսարովը իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել դեռևս անձը չպարզված տղամարդ հետիոտնի։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև ընդհարվել է Երևանի բնակիչ՝ 34-ամյա Անդրանիկ Թևոսյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային։ 

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ 

Ավտոմեքենաները տեղափոխվել են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։  Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. նրանք եղել են սթափ։  

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։