Լրահոս
Քաղաքական
09:30
16.05.22
290

«Դիմադրություն» շարժումն ավտոերթեր է իրականացնում Երևանում

Img default alt hy

Երևանի տարբեր հատվածներում այսօր ժամը 8-ից «Դիմադրություն» շարժումն ավտոերթեր է անցկացնում:

Երեկ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ եղանակային պայմաններից ելնելով՝ այսօր հանրահավաք տեղի չի ունենա:

Իշխան Սաղաթելյանի փոխանցմաբ՝ ժամը 08:00-ից հետևյալ 5 վայրերից կմեկնարկեն ավտոերթերը։

1. Աշտարակի խճուղի` Կարմիր խաչի գրասենյակի դիմաց

2. Արտաշատի խճուղի` «Կոնտինենտալ»-ի դիմաց

3. Երևան-Աբովյան մայրուղի` «Փարավոն» ռեստորանային համալիրի մոտ

4. Արգավանդի խճուղի` օդանավակայան տանող ճանապարհի գազալցակայանի մոտ

5. Արինբերդի խճուղի («Տեցի կռուգ»)