Լրահոս

2022-05-29
  • Img default alt hy
    Քաղաքական
    Յուրաքանչյուր հայ պետք է դիրքորոշում հայտնի մեր ժողովրդի համար կենսական այս հարցերում. Սաղաթելյան
    Յուրաքանչյուր հայ պետք է դիրքորոշում հայտնի մեր ժողովրդի համար կենսական այս հարցերում 🔴Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը: 🔴Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: 🔴Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու: 🔴Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է: 🔴Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով: 🔴Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը: 🔴Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը: 🔴Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ: Կոչ եմ անում բոլորին սոցիալական ցանցերում կիսվել այս սկզբունքներով և բարձրաձայն ասել, որ մենք ԿՈՂՄ ԵՆՔ այս օրակարգին։ Սրանք այն կարմիր գծերն են, որոնց հատումն անընդունելի է ՀԱՅԻ համար։ ​​Կիսվի՛ր այս գրառմամբ, քո սոցիալական էջում։ Վերահաստատի՛ր քո դիրքորոշումը։
    14:49
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հակառակորդի կրակոցից զոհված Դավիթ Վարդանյանը 2 ամսից զորացրվելու էր
    Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացած եւ այսօր մահացած զինծառայող Դավիթ Վարդանյանը Արմավիրի մարզի Նորապատ գյուղից էր, զորացրվելու էր օգոստոսի 5-ին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց գյուղի համայնքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավարը: «Դավիթը խելոք երեխա էր, ընտանիքում միակ տղան էր, մեկ քույր ունի: Դավիթը 44-օրյա պատերազմին էր մասնակցել, Եղնիկներում էր ծառայել»,-ասաց համագյուղացին:
    14:34
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Չխառնել ու չշահարկել՝ երեկվա համերգն ու հանրահավաքն իրար հետ կապ չեն ունեցել. Արտակ Բեգլարյան
    Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված երեկվա ստեփանակերտյան համերգը կայացել է հաջողությամբ, և բազմահազար արցախցիներ իրոք վայելել են Ներսիկ, Արաբո ու Աղասի Իսպիրյանների ու արցախյան որոշ կատարողների ռազմահայրենասիրական երգերը: Շնորհակալ ենք «Ջենեսիս Արմենիա» հիմնադրամի թիմին՝ Abraham Gasparyanի և Սամվել Վարդանյանի գլխավորությամբ, ինչպես նաև ԱՀ ԿԳՄՍ նախարարության թիմին՝ Անահիտ Հակոբյանի ու Լեռնիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ՝ այս համերգն իրականություն դարձնելու համար: Ինձ համար տարակուսելի է համերգի վերաբերյալ իմ նախորդ գրառման ճղճիմ քաղաքականացումը և, մի կողմից, մանիպուլյացիաների փորձերն ու, մյուս կողմից, դավադրությունների մեղադրանքները: Հավանաբար, ամեն մեկն իմ անտողատակ գրառումը չափում է իր արշինով, իսկ մի մասն էլ պարզապես տրվում է մանիպուլյացիաներին: • Նախ՝ ես մոտ 21:30-ին հրապարակել եմ համերգից տեսանյութ և նշել՝ «Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հենց հիմա ընթանում է ռազմահայրենասիրական երգերի մեծ համերգ» (ուշադրություն՝ հատուկ շեշտել եմ «հենց հիմա»): Դա ամենևին չէր նշանակում նախընթաց (մոտ ժամը 20:00-ին ավարտված) հանրահավաքի ժխտում կամ ստվերում, պարզապես նշանակում էր համերգի փաստի ներկայացում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ԱՀ կառավարությունը համերգի համակազմակերպիչներից մեկն էր և անձամբ ես իմ համակարգման տակ էի վերցրել կազմակերպչական աշխատանքները: Գրառմանս հղումը՝ https://www.facebook.com/100000847389707/videos/388882693201690/ • Երկրորդ՝ իրականությունն այն է, որ, այո, համերգից առաջ նույն վայրում տեղի է ունեցել հանրահավաք, որը, սակայն, որևէ առնչություն չի ունեցել համերգի հետ, ինչի մասին հայտարարել են նաև հանրահավաքի կազմակերպիչները հարթակից: Պարզապես հաշվի առնելով, որ երկու միջոցառումները նույն վայրում էին պլանավորված (հանրահավաքը՝ 19:00, համերգը՝ 20:00)՝ համերգի ու հանրահավաքի կազմակերպիչները համաձայնության էին եկել բեմահարթակի հաջորդական օգտագործման շուրջ՝ խուսափելու համար միմյանց խանգարելու դեպքերից: Ակնհայտորեն, հազարավոր մարդիկ մասնակցել են և՛ հանրահավաքին, և՛ համերգին, սակայն եղել են նաև դրանցից միայն մեկին բազմաթիվ մասնակցողներ: • Երրորդ՝ եթե և՛ հանրահավաքը, և՛ համերգը լուսաբանվել են բազմաթիվ լրատվամիջոցներով ու սոցցանցային էջերով (այդ թվում՝ ուղիղ եթերով), ապա ինչու՞ են ոմանք մի կողմից փորձում համերգի վերաբերյալ հենց իմ գրառումը ներկայացնել որպես հանրահավաքի կայացման փաստի ժխտման հիմք, իսկ մյուս կողմը՝ որպես հանրահավաքի կայացման փաստի միտումնավոր անտեսում: Այդ դեպքում ինչու՞ համերգի վերաբերյալ բոլոր գրառումների հեղինակներին նույն հարցում չեք մեղադրում, կամ ինչու՞ չեք պահանջում հանրահավաքի մասին գրառում կատարած անձանցից գրել նաև համերգի մասին: • Չորրորդ՝ հուշեմ, որ պետական բոլոր մարմինները իրենց լիազորությունները պատշաճորեն կատարել են քաղաքացիների քաղաքական իրավունքների ու ազատությունների իրացման, այն է՝ հանրահավաքի բնականոն ընթացքի ապահովման համար՝ չնայած առկա դժվարություններին: Ավելին, շատ բնական ու ողջունելի եմ համարում, որ Արցախի հազարավոր քաղաքացիներ ձգտում են իրենց կարծիքները ներկայացնել Արցախի ներկայի ու ապագայի վերաբերյալ և ժողովրդավարական ու իրավական ճանապարհով մասնակցել բոլորիս ճակատագրին առնչվող որոշումների կայացմանը: Մնացած մասով ակնկալում եմ հանրահավաքի կազմակերպիչների պարզաբանումները, որպեսզի մոլորյալների համար պարզ լինի իրականությունը: • Հինգերորդ՝ հետաքրքիր է, թե ինչու ոմանք չեն կենտրոնանում համերգի ու հանրահավաքի հաջող կայացման փաստերի վրա, ինչու՞ չեն մտածում, թե որքան ջանքեր են դրված դրանց կայացման հիմքում, սակայն փոխարենը փորձում են չեղած բիծ գտնել դրանցում: Դիտավորյա՞լ եք անում, թե՞ պարզապես միամտաբար տրվում եք մանիպուլյացիաներին... • Վեցերորդ՝ վիրավորական ու տարօրինակ է, երբ ոմանք (հատկապես՝ Արցախը միայն ֆեյսբուքում սիրողները) փորձում են ինձ հայրենասիրության դաս տալ և մեղադրել չեղած հանցանքների մեջ: Կներեք, բայց ստիպված եմ անհամեստորեն հիշեցնել, որ այս կյանքում շատ քիչ մարդ կարելի է գտնել, ովքեր բարոյական իրավունք կունենան ինձ հայրենասիրության դաս տալու: Ինքնակոչ դատավորի դեր ստանձնելուց առաջ պետք է սկզբում գոնե սեփական բաժին առաքելությունը կատարել բարեխղճությամբ և պատրաստ լինել օբյեկտիվ փաստերը տարանջատել կեղծիքներից ու սուբյեկտիվ մեկնաբանություններից: Հ.Գ. վիրավորանք պարունակող և (կամ) առերևույթ կեղծ օգտատերերի կողմից կատարված մեկնաբանությունները հեռացվելու են: Լուսանկարները՝ համերգից ու հանրահավաքից:
    14:19
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մայիսի 28-ի սադրանքին նախորդել էին Ադրբեջանի նախագահի՝ ՀՀ տարածքի նկատմամբ նկրտումներ պարունակող ելույթները․ ԱԳՆ
    ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարաշել մայիսի 28-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ։ Հայտարարությունը՝ ստորև․ Խստորեն դատապարտում ենք մայիսի 28-ին ՀՀ սահմանագոտու հարավարևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը, որի հետևանքով զոհվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը: Խորին ցավակցություն ու զորակցություն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին ու հարազատներին: Հատկանշական է, որ այս սադրանքին նախորդել էին Ադրբեջանի նախագահի՝ մայիսի 27-ի ապակառուցողական, ռազմատենչ ու առավելապաշտական հայտարարությունները, որոնք ներառում էին նաև նկրտումներ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Այս առումով ցանկանում ենք հիշեցնել, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները 2021թ. մայիսից Սոթք-Խոզնավար հատվածում ապօրինի կերպով ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և օկուպացրել ավելի քան 45 քառակուսի կիլոմետր տարածք: Մայիսի 28-ին և նախկինում տեղի ունեցած նմանօրինակ սադրանքներն ու միջադեպերը, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները հերթական անգամ հիմնավորում են Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման և սահմանագոտում դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը, ինչի մասին հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է: Հաշվի առնելով նաև, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովն արդեն սկսել է իր աշխատանքները, այս միջադեպը պետք է համապատասխան հետաքննության ու գնահատականի արժանանա հանձնաժողովի կողմից։ Միաժամանակ, հիշեցնում ենք, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի նախորդ կոպիտ խախտման հետևանքները, որի արդյունքում Ադրբեջանի ԶՈՒ ներխուժել էին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում գտնվող Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ, մինչ այժմ վերացված չեն։ Կարևոր ենք համարում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ՀԱՊԿ-ն, Եվրոպական միությունը և ողջ միջազգային հանրությունը պատշաճ ու հասցեական գնահատական տան Ադրբեջանի սադրիչ գործողություններին ու հայտարարություններին, ագրեսիվ հռետորաբանությանը, որոնք Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերը խաթարելու նպատակ ունեն։ Ադրբեջանի ղեկավարությանը կոչ ենք անում զերծ մնալ սադրիչ գործողություններից և հռետորաբանությունից, կատարել եռակողմ հայտարարություններով և բրյուսելյան հանդիպումների արդյունքներով ստանձնած՝ տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատման հանձնառությունները։
    14:10
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ
    Մայիսի 29-ին, ժամը 11:40-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դովեղ բնակավայրի 4-րդ փողոցի տներից մեկում օձ է նկատվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Դովեղի հենակետի օպերատիվ խումբը։ Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
    14:05
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Բաղդադի կենտրոնում պայթյունի հետևանքով շենք է փլուզվել
    Բաղդադի կենտրոնում անհայտ պատճառով պայթյունից շենք է փլուզվել, փրկարարները փորձում են մարդկանց փրկել փլատակների տակից, կիրակի օրը հաղորդել Է իրաքյան «Աս-Սումարիա» հեռուստաալիքը ՝ վկայակոչելով Իրաքի քաղաքացիական պաշտպանության վարչությանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Փլուզումը տեղի է ունեցել Ջադրիա շրջանի ռեստորանում ՝ նախարարական համալիրից ոչ հեռու։ Ներկայում փլատակների տակ գտնվում են մարդիկ, եւ փրկարարների խմբերը սկսել են փրկարարական գործողությունը»,- նշվում է վարչության հաղորդագրության մեջ, որը մեջբերում Է հեռուստաալիքը:
    13:55
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արցախի պետնախարարի գրառումը միայն ծիծաղ ու հիասթափություն է առաջացնում մարդկանց մոտ. Ալեն Ղուլյան
    Արցախի պետնախարարը ճիշտ կաներ գրեր նաև, որ նախքան համերգը Ստեփանակերտում երթ ու հանրահավաք էլ է տեղի ունեցել, կամ էլ ընդհանրապես բան չգրեր..Չեմ հասկանում, թե ու՞մ եք փորձում էշի տեղ դնել. Տեղեկատվական դաշտին գերազանց տիրապետող պաշտոնյան լավ էլ գիտի, թե ինչ է գրում և ում համար է գրում, ուղղակի մոռացել է, որ Արցախից հազարավոր լայվեր, լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակվել և որ իրա տեղեկությունն միայն ծիծաղ ու հիասթափություն է առաջացնում մարդկանց մոտ ... Տենց լավ չի, միանգամից գրեիք, արցախցիք "Նիկոլ վարչապետ" էին վանկարկում.
    13:40
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայտնի է մահացած զինծառայողի ինքնությունը
    Հայտնի է մահացած զինծառայողի ինքնությունը
    13:25
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ռուսաստանի զինված ուժերը Կրիվոյ Ռոգում ոչնչացրել են ուկրաինական զորքերի մեծ զինանոց
    Ռուսաստանի զինված ուժերը Կրիվոյ Ռոգում ոչնչացրել են ուկրաինական զորքերի մեծ զինանոց. 🔺Օրվա ընթացքում բարձր ճշգրտության հրթիռները խոցել են Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 25 տարածք։ 🔺Ռուսաստանի օդային հարվածների արդյունքում ոչնչացվել է ավելի քան 300 ազգայնական և Ուկրաինայի Զինված ուժերի մինչև 50 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա։ 🔺Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունը Դնեպրոպետրովսկի մարզում խոցել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի Սու-25 ինքնաթիռ, 4 անօդաչու թռչող սարք և խոցել «Սմերչ» հրթիռ։ 🔺Հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 183 ինքնաթիռ, 128 ուղղաթիռ, 1049 անօդաչու թռչող սարք, 325 հակաօդային պաշտպանության համակարգ, 3309 տանկ, 1722 դաշտային հրետանային և ականանետ։
    13:10
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա լինելու է աշխարհաքաղաքական ու բարոյահոգեբանական կատաստրոֆա. Դավիթ Բաբայան
    «Ադրբեջանի գերնպատակներից մեկն է ինչ-որ ձեւով ՀՀ-ն ճանաչի Արցախը Ադրբեջանի մաս: Սա լինելու է աշխարհաքաղաքական ու բարոյահոգեբանական կատաստրոֆա: Մեզ համար անընդունելի է Ադրբեջանի կազմում լինելը, եթե նույնիսկ ողջ աշխարհն այդ կարծիքն ունենա, մենք կարող ենք այդ վիճակից դուրս գալ, բայց ամբողջ աշխարհն այդ կարծիքին չէ: Բոլոր հնարավորությունները կան փրկել ու պահպանել գոնե այն, ինչ մնացել է Արցախից ու չկլանվել վերջնականապես Ադրբեջանի կողմից, ամեն ինչ կախված է մեզանից»,- գրել է նա:
    12:55
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Զարթնիր Լաո»-ն՝ հայկական դուդուկի հնչյուններով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    «Զարթնիր Լաո»-ն հայկական դուդուկի հնչյուններով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    12:40
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հնդկաստանում ավտոբուսի վթարի հետևանքով 10 մարդ է մահացել
    Բանգլադեշում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, 20-ը՝ վիրավորվել։ Այս մասին կիրակի օրը հայտնել է The Daily Observer-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ըստ տեղեկությունների՝ ավտոբուսի ուղևորների թվում երեխաներ են եղել։ Միջադեպը տեղի է ունեցել Բարիշալ-Դաքա մայրուղու վրա, երբ ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով մեքենան դուրս է եկել ճանապարհից և բախվել ծառին։
    12:25
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խորանաշատ վանական համալիրում հնգամյա ընդմիջումից հետո պատարագ է մատուցվել
    Խորանաշատ վանական համալիրում հիմնադրման 800-ամյակի առթիվ հնգամյա ընդմիջումից հետո եպիսկոպոսական Սուրբ պատարագ է մատուցվել։ Տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ «Շուրջ հինգ տարի առաջ էր, որ Խորանաշատում առաջին անգամ՝ հարյուրամյակների ընդհատումից հետո, եպիսկոպոսական Սուրբ պատարագ է մատուցվել։ Մայիսի 28-ին այն հնչել է կրկին. առիթը հիմնադրման 800-ամյակն է: Խորանաշատում՝ ադրբեջանական դիրքերից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Սուրբ պատարագ է մատուցել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, պաշտոնատար այլ անձինք և բազմաթիվ հյուրեր մայրաքաղաքից և մարզերից: Պատարագին հաջորդել է Անդաստանի արարողությունը՝ աշխարհի չորս կողմերի օրհնության կարգը: Այն Չինարիի համայնքապետարանի հարակից տարածքում կատարվել է Սուրբ խաչով և «Խորանաշատի Ավետարան»-ով։ Նշվում է, որ «Խորանաշատի Ավետարան»-ը (1224 թ.) Չինարի էր բերվել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից՝ հատուկ այս արարողակարգն իրականացնելու համար: Արարողությունն ամփոփվել է հոգևոր երաժշտությամբ․ երեկոյան Չինարի գյուղի Մշակույթի տանը ներկաներն ունկնդրել են Երևանի պետական կամերային երգչախմբի կատարումները:
    12:10
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Նեպալում 22 մարդ տեղափոխող օդանավ է անհետացել
    Նեպալում կիրակի անհետացել է մասնավոր ավիաընկերության օդանավը, որում 22 մարդ է եղել, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ավիաընկերության եւ կառավարության ներկայացուցիչներին: Նրանց խոսքով՝ ոչ մեծ օդանավը թռչելիս է եղել Պոկհարա զբոսաշրջային քաղաքից, որը գտնվում է մայրաքաղաք Կատմանդուից 200 կմ հեռավորությամբ: Ինքնաթիռը սպասարկում է Tara Air ավիաընկերությունը, որը հիմնականում թռիչքներ է իրականացնում կանադական արտադրության Twin Otter օդանավերով: Ավիաընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ օդանավում 4 հնդիկ է եղել, ինչպես նաեւ երկու այլ արտասահմանցի, թեեւ նրանց ազգությունը հայտնի չէ:
    11:55
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    30-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշներին. կա վիրավոր
    Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 07:25-ի սահմաններուն Գեղարքունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Մակիչ Գևորգյանը իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 96-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի վրա ճամփեզրի բետոնե պատնեշներին և կողաշրջվել: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/29/1214497/
    11:40
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երեկ հրազենային վիրավորում ստացած զինծառայող Դավիթ Վարդանյանի կյանքը չի հաջողվել փրկել. ՊՆ
    Մայիսի 28-ին հրազենային վիրավորում ստացած շարքային Դավիթ Վահանի Վարդանյանի կյանքը փրկել չի հաջողվել, հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
    11:27
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տեղեկացնում եմ, որ մի քանի օր բացակայելու եմ երկրից. Արմեն Աշոտյան
    Տեղեկացնում եմ, որ մի քանի օր բացակայելու եմ երկրից։ Մեկնում եմ մասնակցելու Եվրոպական Ժողովրդական կուսակցության համագումարին եւ Քաղաքական համաժողովին։ Ծրագրում՝ բազմաթիվ հանդիպումներ, ելույթներ, շփումներ։ Օրակարգում՝ ազգային եւ պետական շահեր, Արցախի եւ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակ, բռնաճնշումներ եւ քաղ. բանտարկյալներ։ Հ.Գ. Բոլոր նրանք, ում իմ ներկայությունը Ֆրանսիայի հրապարակում «խանգարում» էր միանալ պայքարին, ունեն սարեր շրջելու պատմական շանս։ Ձեզ տեսնեմ
    11:20
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։
    11:05
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են 2 մեքենա. նրանցից մեկը բռկվել է
    Մայիսի 28-ին, ժամը 21։29-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի «Քարի տակ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 119-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz E-Class» (վարորդ` Ա. Ե.), «VAZ-2107» (վարորդ` Ռ. Հ., ծնված 1958 թ.) և «Mercedes-Benz C-Class» (վարորդ՝ Է․ Ս․, ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները. վերջինս բռնկվել է: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz E-Class» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Ա․-ն (ծնված 1988 թ.) հոսպիտալացվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:47-ին, մարվել՝ 22:01-ին: Այրվել է ավտոմեքենայի սրահը։
    10:53
    29.05.22
    Ավելին
  • Հասարակական
    Էջմիածնի քյուֆթայի համտես-փառատոն՝ Ֆրանսիայի հրապարակում
    Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքից հետո մշակութային ծրագիր է մեկնարկել: Հրապարակում բացի ազգային երգ ու պարից, այսօր նաև Էջմիածնի քյուֆթայի համտես-փառատոն է անցկացվում:
    10:38
    29.05.22
    Ավելին