Լրահոս
2022-05-28
-
ՄիջազգայինՓաշինյանն ու Բաքուն խանգարում են ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի պաշտպաններինՄիջազգային իրավական ատյաններում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նկատում է, որ Նիկոլ Փաշինյանի հրապարակած թիվը առնվազն արգելակում է իրենց գործողությունները:Ավելին20:2028.05.22 -
ՔաղաքականԿանխե՛ք աղետը. Արմեն ԱշոտյանՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Այ ձեր ցավը տանեմ։ Համաձա՞յն եք, որ դավաճանել են մեզ: Տեսնու՞մ եք, որ ազգովի գցված ենք։ Համոզվա՞ծ եք, որ ազգային կործանման եզրին ենք: Սրանց չե՞ք ուզում, բայց մեզ էլ չե՞ք վստահում։ Կարծում եք, որ աթոռակռի՞վ է։ Բա ինքնակազմերպվե’ք, տղաներ եւ աղջիկներ։ Ֆրանսիայի հրապարակին չե՞ք հավատում, ձեր ֆորմատը ստեղծե’ք ու պայքարեք։ Անարգանքի սյանը գամե’ք մեզ չոքացնելու եզրին հասցրած անհայրենիք ստահակներին։ Ինքներդ վերցրե’ք պատասխանատվությունը պետության նկատմամբ։ Կանխե’ք աղետը։ Բոլորից անկա’խ, ինքնուրու’յն։ Թե չէ մնացածը լոլո է, պսեւդոինԾիլիգենտ նվնվոց, տաքուկ անպատատխանատվություն, սրճարանային ինքնախաբեություն, ժելեյած կեղծիք, պասիվ դավաճանություն»։Ավելին20:1528.05.22 -
ՀայաստանՀամահայկական Դիմադրության շարժման հանրահավաքը ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջովԱվելին20:1028.05.22 -
ԻրավականԴեպի ժողովրդավարության մահ ենք գնում. քաղաքացիների «առևանգումներ», պատգամավորների դեմ քրեական գործերԸնդդիմադիր պատգամավորներ Արծվիկ Մինասյանի ու Տարոն Մարգարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ հավաքի մասնակիցներին, իբր, գումար բաժանելու համար:Ավելին20:0028.05.22 -
ՏարածաշրջանԹուրքական զորքերը գնդակոծել են Սիրիայի հյուսիսում գտնվող բնակավայրերըԹուրքական բանակի հրետանին շաբաթ օրը ինտենսիվ գնդակոծության է ենթարկել Սիրիայի Հասաքա նահանգի հյուսիսում գտնվող Աբու Ռասեյն շրջանի սահմանային Զարկան գյուղը։ Այս մասին ասվում է «Դեմոկրատական Սիրիայի ուժեր» քրդական դաշինքի հրամանատարության հաղորդագրության մեջ, որը փոխանցել է Firat գործակալությունը։ Կրակն արձակվել է 2019 թվականին թուրքական ուժերի կողմից ստեղծված անվտանգության գոտուց։ «Առնվազն 320 արկ է պայթել Զարկանում և նրա շրջակայքում, որտեղ ապրում է ավելի քան 7000 մարդ, այդ թվում՝ փախստականներ սահմանամերձ Ռաս ալ-Այն շրջանից»,- ասվում է փաստաթղթում։ «Թուրքական օկուպացիոն ուժերը վարում են կոլեկտիվ պատժի քաղաքականություն և օգտագործում հեռահար զենքեր՝ չտարբերելով ռազմական և քաղաքացիական թիրախները», – ընդգծվում է հաղորդագրության մեջ։ Շաբաթ օրը հրթիռակոծվել են Հալեպի նահանգի Թել Ռիֆաաթ քաղաքը և Շերավայի սահմանային հատվածը, որտեղ գործում են քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ»-ը։ Asharq Al-Awsat թերթի փոխանցմամբ՝ թուրքական զորքերը մեկ օրվա ընթացքում Սիրիայի հյուսիս են տեղակայել 56 տանկ ու զրահափոխադրիչներ, ինչպես նաև առնվազն 11 հրթիռային համակարգ։ Տասնյակ ռազմական բեռնատարներ՝ բեռնված զինամթերքով ու տեխնիկական սարքավորումներով, հատել են սահմանը։Ավելին19:5028.05.22 -
ԱռողջապահականՄալիշևան և Գանդելմանը բացահայտել են կապիկի ծաղիկի վարակի հիմնական ախտանշաններըԿապիկի ծաղկի հիմնական նշանները բացահայտել են Առաջին ալիքի «Ապրիր առողջ» հաղորդաշարի եթերում Ելենա Մալիշևան և նրա գործընկեր, սրտաբան Գերման Գանդելմանը։ Ըստ Գանդելմանի՝ կապկի ծաղիկը սկսվում է ինչպես ցանկացած վիրուսային վարակ՝ տենդ, ընդհանուր թուլություն, ցան, ջրծաղիկի վեզիկուլներ՝ լցված հեղուկով: Միևնույն ժամանակ, Մալիշևան պարզաբանել է, որ նման ցանը թարախակալում է։ «Սա ծանր ընթացող հիվանդություն է», – ասել է նա: «Եթե հիվանդության ընթացքը ծանր է, նյարդային համակարգի վրա մեծ ազդեցություն է գործում, և այդ բարդություններից մարդ կարող է մահանալ։ Այնուամենայնիվ, կապկի ծաղիկն ավելի մեղմ հիվանդություն է, քան նախորդ դարերում մեզ հայտնի հիվանդությունները: Առայժմ մահվան դեպքեր չեն գրանցվել»,- շարունակել է Գանդելմանը։Ավելին19:4028.05.22 -
ՔաղաքականԱրցախում վստահ են՝ պարտությունը հավերժ չէ. «զարթնի՛ր լաո՝ հանուն Արցախի»«Թույլ չենք տալու կեղծ խաղաղության անվան տակ մեր հայրենիքը նորից բռնակցել Ադրբեջանին»,- հայտարարել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։Ավելին19:3028.05.22 -
ՔաղաքականՍոցնախարարության աշխատակցին հեռացրել են աշխատանքից Քոչարյանի հետ լուսանկարվելու պատճառովՄի լուսանկարի պատմություն. Հեռացրել են աշխատանքից Քոչարյանի հետ լուսանկարվելու պատճառովԱվելին19:2128.05.22 -
ՄիջազգայինՀայաստանի ԱԳՆ-ն մեղադրում է Ադրբեջանին. ՔՊ-ն հրաժարվում է արցախյան օրակարգը քննարկել ԱԺ-ում«Հարևան պետության ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումները, այդ նպատակներին հասնելու համար ուժի կիրառման դիրքերից հանդես գալը ոչ այլ ինչ են, քան արհամարհանք միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ, և լրջագույն կասկածի տակ են դնում Ադրբեջանի՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու մտադրությունների անկեղծությունը»,- կարդում ենք ԱԳՆ հայտարարությունում:Ավելին19:1528.05.22 -
ԱռողջապահականՎարակիչ հիվանդությունների մասնագետները կոչ են անում ԱՀԿ-ին և կառավարություններին կապիկի ծաղիկի դեմ ավելի շատ միջոցներ ձեռնարկելՎարակիչ հիվանդությունների որոշ հայտնի մասնագետներ հորդորում են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը ավելի արագ գործողություններ ձեռնարկել՝ ավելի քան 20 երկրում տարածված կապիկի ծաղիկի աճող բռնկումը զսպելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։ Նրանք պնդում են, որ կառավարությունները և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չպետք է կրկնեն COVID-19 համաճարակի բռնկման ժամանակ գործած սխալները, ինչը նպաստեց վիրուսի տարածմանը: Թեև վարակն այնքան փոխանցվող կամ վտանգավոր չէ, որքան COVID-ն, գիտնականներն ասում են, որ պետք է ավելի հստակ ուղեցույց լինի, թե ինչպես պետք է մեկուսացվի կապիկի ծաղիկով վարակված անձը, մշակվեն ավելի հստակ խորհուրդներ, թե ինչպես պաշտպանել վտանգի տակ գտնվող մարդկանց և կատարելագործված թեստավորում ապահովվի հավանական վարակակիրներին հայտնաբերելու համար:.Ավելին19:0528.05.22 -
ՀասարակականՀայաստանում Եգիպտոսի դեսպանի տանը մաքրուհի աշխատող անձը գողություն է կատարելAravot.am -ի տեղեկություններով, Է. Ա.-ից ահազանգ է ստացվել, որ Վերին Անտառային փողոցում բնակվող Եգիպտոսի դեսպանի տան աշխատակցուհին գողություն է կատարել: Դեպքի վայր մեկնած հետաքննիչը պարզել է, որ մարտ ամսից մինչև մայիսի 20-ն ընկած Ժամանակահատվածում Հ. Ա.-ն, որպես մաքրուհի աշխատելով ՀՀ-ում Եգիպտոսի դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիի տանը, գողացել է կոսմետիկ պարագաներ և ոսկյա թևնոց: ՔՀԲ ծառայողները գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Հ. Ա.-ին, ում մոտից անձնական խուզարկությամբ գողոնը մասնակի հայտնաբերվել է:Ավելին18:5028.05.22 -
ԱշխարհՄահացած ճանաչված Մոսկվայի մարզի բնակիչը դատարանում ապացուցել է, որ ողջ էՄոսկվայի մարզում դատարանը բեկանել է տեղի բնակչին մահացած ճանաչելու որոշումը։ Այդ մասին հայտնում է mk.ru-ն։ 1999 թվականին Լուխովիցկի թաղամասի բնակիչը գնացել է Հեռավոր Հյուսիս աշխատելու։ Աշխատանքի մեկնելուց հետո տղամարդը անսպասելիորեն անհետացել է։ Տարվա ընթացքում կինը ոչ մի տեղեկություն չի ստացել ամուսնուց և որոշել է դատարանով նրան մահացած ճանաչել։ Տղամարդու անհետացումից հինգ տարի անց դատարանը որոշում է կայացրեց նրան մահացած ճանաչելու մասին։ Նրա բացակայության ընթացքում կինը կրկին ամուսնացել է և դուստր է ունեցել։ Որոշ ժամանակ անց հայտնվեց կորած ամուսինը և որդուն ասաց, որ նա ողջ է։ Սակայն տղամարդը խնդրել է կնոջը չպատմել իր հայտնվելու մասին։ Մահացած տղամարդու եղբոր մահից հետո նա որոշել է ստանալ հարազատի ժառանգությունը։ Սակայն դատարանի որոշմամբ տղամարդը չի կարողացել սեփականության իրավունքը գրանցել, քանի որ փաստաթղթերի համաձայն՝ նա մահացել է։ 2022 թվականի մարտին տղամարդը դիմել է դատարան՝ պահանջելով իրեն մահացած ճանաչելու մասին որոշումը չեղյալ հայտարարել, ինչը և արվել է։Ավելին18:3528.05.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 Համահայկական դիմադրություն. Երևանում և Ստեփանակերտում զուգահեռ հանրահավաքներ ենԱվելին18:3028.05.22 -
ՀասարակականՓրկարարները ձորից դուրս են բերել տղամարդու դիՄայիսի 28-ին, ժամը 14։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 97 շենքի մոտակա ձորից քաղաքացու դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները ձորից դուրս են բերել տղամարդու դի։Ավելին18:2528.05.22 -
Իրավական«Սասնա ծռեր» խմբավորման անդամներին բերման են ենթարկելԼուսաբացին ոստիկանները բերման են ենթարկել Պավլիկ Մանուկյանիn և «Սասնա ծռեր» խմբավորման մի քանի այլ անդամների: Փաստաբան Մուշեղ Շուշանյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ «Սասնա ծռեր»-ի գործով վճռաբեկ դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել և խմբի անդամները վերադարձվել են կալանավայր:Ավելին18:0028.05.22 -
ՀայաստանՄենք նվիրական պատասխանատվություն ունենք մեր պետականության նկատմամբ. Արման ԹաթոյանՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք նվիրական պատասխանատվություն ունենք մեր պետականության նկատմամբ, որ բոլորիս արժանապատվության ու անվտանգ կյանքի իրական երաշխավորն է: Մենք պատմական պատասխանատվություն ունենք պետականություն կերտած մեր նախնիների հերոսական նվիրումի ու մեր երեխաների նկատմամբ: Ինքնապառակտումը, սեփական պետության նկատմամբ գործած սեփական սխալների համար ուրիշներին մեղադրելը, այդ սխալների ամեն գնով արդարացումներն ու կոծկումները միայն թուլացնում են մեր պետականությունը: Իրավունքի գերակայություն ու մարդու իրավունքների երաշխավորում, ազգային արժեքների պաշտպանություն ու հանրային համերաշխություն. սրանք են այն իրական արժեքներից, որ մեզ կտանեն անվտանգ ու ուժեղ պետության ճանապարհով: Շնորհավորում եմ բոլորիս մայիսի 28-ի կապակցությամբ»Ավելին17:5528.05.22 -
Աշխարհ«Ճապոնիայի կարմիր բանակի» հիմնադիրը 20 տարի անց ազատ է արձակվել բանտից«Ճապոնիայի Կարմիր բանակ» ծայրահեղ ձախակողմյան խմբավորման հիմնադիր և առաջնորդ Ֆուսակո Շիգենոբուն ազատ է արձակվել բանտից։ Լուրը հաղորդում է The Guardian-ը: պարբերականի տվյալներով՝ 76-ամյա ակտիվիստն ազատ է արձակվել Հաագայում Ֆրանսիայի դեսպանատունը զինված պաշարման համար 20 տարվա ազատազրկման դատապարտվելուց հետո։ «Ներողություն եմ խնդրում այսքան մարդկանց պատճառած անհարմարության համար։ Դա կես դար առաջ էր, բայց մենք պատանդ վերցնելով վնաս հասցրինք անմեղ մարդկանց՝ առաջնահերթություն տալով մեր ճակատամարտին»,-հայտարարել է Շիգենոբուն ազատ արձակվելուց հետո։ «Ճապոնիայի կարմիր բանակ» արմատական ձախ խմբավորումը հայտնի դարձավ անցյալ դարի 70-ական թվականներին։ Բացի 1974 թվականին Նիդեռլանդներում Ֆրանսիայի դեսպանատան վրա հարձակումից, կազմակերպությունը մեղադրվում է Թել Ավիվի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության մեջ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ, ինչպես նաև «Ճապոնիայի Կարմիր բանակը» պատասխանատու է Կուալա Լումպուրում Շվեդիայի և ԱՄՆ դեսպանատների վրա հարձակման և պատանդ վերցնելու, ճապոնական ավիաընկերության ինքնաթիռի առևանգման և Նեապոլում պայթյունի համար, որի հետևանքով զոհվել էր հինգ մարդ։ Խմբավորման նպատակը միջազգային պարտիզանական ջոկատների ստեղծման միջոցով համաշխարհային հեղափոխության նախապատրաստումն էր, որի գլխավոր թշնամիներն էին հռչակվել կապիտալիզմը, Իսրայելը և «սովետական ռևիզիոնիզմը»։ Շիգենոբուն խոստովանել է, որ դեռ բանտում գտնվելու տարիներին ճապոնական Կարմիր բանակը չկարողացավ հասնել հաջողության: Կազմակերպությունը պաշտոնապես գոյություն է ունեցել մինչև 2000 թվականը, երբ նրա ղեկավարը բանտից լուծարել է այն։Ավելին17:5228.05.22 -
ԱշխարհԱՄՆ-ում զինված կինը սպանել է խնջույքի ժամանակ հավաքվածների ուղղությամբ կրակ բացած տղամարդունԱՄՆ-ի բնակիչն Արեւմտյան Վիրջինիա նահանգի Չարլսթոն քաղաքում կրակել է տղամարդու վրա, ով կիսաավտոմատ հրացանով կրակ էր բացել մարդկանց ամբոխի վրա, հայտնում է BBC-ն։ Քրեական անցյալ ունեցող 37-ամյա Դենիս Բաթլերը սպանվել է ծննդյան խնջույքին մասնակցող մոտ 40 հոգանոց խմբի վրա հարձակումից հետո: Ոստիկանության ներկայացուցիչ Թոնի Հեյզլեթն ասել է, որ կնոջ արագ արձագանքը կյանքեր է փրկել եւ գուցե զանգվածային հրաձգություն է կանխել: Բաթլերն ավտոմեքենայով անցնում էր թաղամասի կողքով, երբ նրան նախազգուշացրին դանդաղեցնել արագությունը, քանի որ այնտեղ երեխաներ են խաղում: Նա վերադարձել է զինված AR-15 ինքնաձիգով եւ իր ավտոմեքենայից կրակ է բացել քաղաքի բազմաբնակարան համալիրի մոտ ծննդյան խնջույքին հավաքվածների ուղղությամբ: Հեյզլեթը մամուլի ասուլիսին հայտարարել է, որ պատասխան կրակ արձակած կինը իրավապահ ոլորտում փորձ չունի։ Կինը կրակոցից հետո մնացել է դեպքի վայրում եւ համագործակցում է քննիչների հետ։ Նրան մեղադրանք չի առաջադրվի, հավելել են ոստիկանությունից։ Ոստիկանության փոխանցմամբ՝ Բաթլերը մահացած էր գտնվել դեպքի վայրում բազմաթիվ հրազենային վնասվածքներից։ Հեյզլեթը հավելել է, որ դեռ պարզ չէ, թե ինչպես է Բաթլերը ձեռք բերել զենքը. նա, որպես դատապարտված հանցագործ, զենք կրելու օրինական իրավունք չուներ:Ավելին17:4528.05.22 -
ԱշխարհՄԱԿ-ի խաղաղապահները հարձակման են ենթարկվել ՄալիումՄալիում ՄԱԿ-ի առաքելության (MINUSMA) առնվազն ինը զինծառայող մայիսի 28-ին վիրավորվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են ՄԱԿ-ի առաքելությունից: Դեռևս չի հաղորդվում, թե որ երկրի խաղաղապահներն են ենթարկվել հարձակման:Ավելին17:3528.05.22