Լրահոս
2022-05-29
-
ՀասարակականՃՏՊ Սյունիքի Վերին Խոտանան գյուղում․ կա տուժածՄայիսի 29-ին, ժամը 16։02-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան սահել է ձորը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Toyota» (վարորդ՝ Ս․ Մ․, ծնված 1952 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ սահել դեպի հարակից ձորակը: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Կապան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:Ավելին19:3829.05.22 -
ՀասարակականՄայիսի 31-ին և հունիսի 1-ին օդի ջերմաստիճանը կգերազանցի 30-ի շեմը. Գագիկ ՍուրենյանԱրդեն մայիսի վերջն է, իսկ ամառային տաք եղանակը միայն վերջին երկու-երեք օրը վայելեցինք: ArmDaily.am-ը կապ հաստատեց Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի հետ՝ պարզելու համար, թե վերջապես ե՞րբ կկարողանանք վայելել ամառը՝ առանց ցուրտ-անձրևային եղանակների: Սուրենյանը տեղեկացրեց, որ մայիսի 27-ից օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում բարձրանում է: «Առաջիկա օրերին ևս օդի ջերմաստիճանի բարձրացումը շարունակվելու է: Օդի ջերմաստիճանը մինչև ամսի 31-ը և հունիսի 1-ը ներառյալ դեռևս կբարձրանա մոտ 5-8 աստիճանով: Այսինքն՝ օդի ջերմաստիճանն արդեն կմոտենա կլիմայական նորմային»,-ասաց Սուրենյանը: Նա հավելեց, որ մայիսի 31-ին ու հունիսի 1-ին հանրապետության հովտային շրջաններում և մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կգերազանցի 30-ի շեմը՝ կլինի մոտ 30-32 աստիճանի սահմաններում, ինչն արդեն համարվում է ամռանը բնորոշ ջերմային ֆոն: Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալը նշեց, որ հորիզոնում դեռևս օդի ջերմաստիճանի անկում կամ ինտենսիվ տեղումներ, ջերմաստիճանի կտրուկ նվազում, լուրջ եղանակակլիմայական փոփոխություններ չեն նկատվում:Ավելին19:2129.05.22 -
ՍպորտՌաֆայել Հովհաննիսյանը դուրս եկավ եզրափակիչ. Բռնցքամարտի ԵԱԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր տեղի են ունենում կիսաեզրափակիչ մենամարտերը: Կիսաեզրափակիչներին մասնակցում է 4 հայ բռցքամարտիկ: Նրանցից մեկը՝ 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը, արդեն ավարտել է իր ելույթը: Նա հաղթել է լեհ բռցքամարտիկ Տոմաշ Նիձվիցկիին և դուրս եկել եզրափակիչ՝ այսպիսով ապահովելով նվազագույնը արծաթե մեդալ: Մեր մյուս 3 բռնցքամարտիկները կմրցեն երեկոյան մրցահերթում, որը կմեկնարկի ժամը 18:00-ին: Ռինգ դուրս կգան Արթուր Բազեյանը, Հովհաննես Բաչկովը և Նարեկ Մանասյանը:Ավելին19:0429.05.22 -
ՀասարակականՄահացել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես ՍտեփանյանըՄահացել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ստեփանյանը, այս մասին տեղեկացնում է ԲԴԽ ֆեյսբուքյան էջը: «ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը և Դատական դեպարտամենտի ողջ անձնակազմն իրենց խորին ցավակցությունն են հայտնում Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ստեփանյանի մահվան կապակցությամբ: Ստեփանյանների ընտանիքին, հարազատներին և ընկերներին մաղթում ենք համբերություն և տոկունություն՝ հաղթահարելու կորստի ծանրությունը: Հովհաննես Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ 30.05.2022 թ.-ին, ժամը 18.00-ին, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցում»:Ավելին18:4729.05.22 -
ՔաղաքականԱդրբեջանը սողացող ձևով նվաճում է Սյունիքի մարզը. Վարուժան ԳեղամյանՊատմական գիտությունների դոկտոր, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է.Ավելին18:3129.05.22 -
ՔաղաքականԵթե ամեն ինչ արդեն լուծվել է, այդ դեպքում ինչի է Ադրբեջանի ու ԵՄ-ի համար կարեւոր Հայաստանի ստորագրությունը. ԴանիելյանԵթե ամեն ինչ արդեն լուծվել է, մենք էլ ֆանտազիաները գիրկն ենք ընկել, այդ դեպքում ինչի է Ադրբեջանի ու ԵՄ-ի համար կարևոր Հայաստանի ստորագրությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:Ավելին18:1529.05.22 -
ԱշխարհԲաղդադում ռեստորանի շենքի փլուզման հետեւանքով երեք մարդ է զոհվելԲաղդադի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից ռեստորանի շենքի փլուզման հետեւանքով առնվազն երեք մարդ է զոհվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»- ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ «Աս-Սումարիա» հեռուստաալիքը հայտնել էր, որ կիրակի անհայտ ծագման պայթյունի հետեւանքով փլուզվել է «Լեյլա» ռեստորանի շենքը, որը գտնվում է Ջադրիայի շրջանում՝ Բաղդադի կենտրոնում գտնվող նախարարական թաղամասի մերձակայքում: «Քաղաքացիական պաշտպանության ծառայության փրկարարները «Լեյլա» ռեստորանի փլատակների տակից դուրս են բերել նրա աշխատակիցների երկու դի, եւս մեկ աշխատակից մահացել է ստացած վնասվածքներից, ինչի արդյունքում զոհվածների թիվը հասել է 3-ի։ Փլատակների հավաքելը ու մարդկանց որոնումները շարունակվում են»,- նշել է աղբյուրը։ Նա պատմել է, որ աշխատողների մեծ մասը գտնվել է ռեստորանի նկուղում, որն օգտագործվել է որպես խոհանոց։ Նախնական տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել գազի համակարգի անսարքության պատճառով ։Ավելին18:0029.05.22 -
ՀասարակականՍա մեր հողն է, հայերինն է, չի կարող հայկական հողը նվիրվի թուրքին. Գայա ԱրզումանյանԳայա Արզումանյան․ Սա մեր հողն է, հայերինն է, չի կարող հայկական հողը նվիրվի թուրքինԱվելին17:4529.05.22 -
Արտաքին քաղաքականությունԷրդողանը հայտարարել է Պուտինի և Զելենսկու հետ մայիսի 30-ին հեռախոսազրույցներ ունենալու ցանկության մասին«Մենք երազում ենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այս պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի խաղաղ ճանապարհով, բայց կարծես թե ամեն օր իրադարձությունները զարգանում են: Երկուշաբթի օրը ես հեռախոսազրույցներ կունենամ և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի նախագահներիի հետ: Մենք կշարունակենք կողմերին կոչ անել՝ օգտագործել երկխոսության և դիվանագիտության ուղիները»,- ասել է Էրդողանը:Ավելին17:3029.05.22 -
ՔաղաքականՔաղբանտարկյալների վերաբերյալ քննարկում՝ Ֆրանսիայի հրապարակում. ՈւՂԻՂՔաղբանտարկյալների վերաբերյալ քննարկում՝ Ֆրանսիայի հրապարակում. ՈւՂԻՂԱվելին17:1529.05.22 -
ՍպորտԳնում ենք դեպի Եվրոպայի առաջնության ոսկի. Ռաֆայել ՀովհաննիսյանՀայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ ՌաֆայելՀովհաննիսյանը Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչից մեծսպասելիքներ ունի: «Գերազանց մենամարտ եմ անցկացրել: Շատ լավ էի պատրաստվել: Նախորդ մենամարտից հետոհասցրել էի վերականգնվել: Փորձում ենք ավելին անել և գնում ենք դեպի ոսկի» - «Արմենպրեսի»-իհաղորդմամբ լրագրողների հետ զրույցում ասաց Ռաֆայել Հովհաննիսյանը: Հայաստանի հավաքականի անդամ Ռաֆայել Հովհաննիսյանը բռնցքամարտի Եվրոպայիառաջնության եզրափակիչում է: Նա առավելության հասավ Լեհաստանի ներկայացուցիչ ԹոմասՆիեձվեցկու նկատմամբ։ Հովհաննիսհանը հաղթեց Նիձվիցկուն 5:0 հաշվով: Հայաստանի մյուս երեք ներկայացուցիչները կմրցեն երեկոյան մրցահերթում: 57 կգ քաշայինԱրթուր Բազեյանի հակառակորդը բուլղար Խավիեր Իբանիես Դիաս: Օլիմպիական խաղերիբրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովի մրցակիցը Հունգարիայից Ռիչարդ Կովաչն է: Եվ 92 կգքաշում Նարեկ Մանասյանը կփորձի հաղթել Իսպանիայից Էմանուել Ռեյես Պլան:Ավելին17:0029.05.22 -
ՍպորտԲռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը եզրափակիչում էԵրևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց մեծահասակների առաջնությունում մեկնարկեցինք կիսաեզրափակիչի մենամարտերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 6-րդ մրցումային օրը Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկներից Ռաֆայել Հովհաննիսյանը (86կգ) իր երրորդ մենամարտն անցկացրեց: Ռաֆայել Հովհաննիսյանը առավելության հասավ Լեհաստանի ներկայացուցիչ Թոմաս Նիեձվեցկու նկատմամբ։ Հովհաննիսհանը հաղթեց Նիձվիցկուն 5:0 հաշվով և ապահովեց իր տեղը եզրափակիչում։ Ժամը 18։00-ից սկսած ԵԱ-ում իրենց մենամարտերը կանցկացնեն Հայաստանից 3 բռնցքամարտիկ։ Արթուր Բազեյանի (57 կգ) մրցակիցը կլինի բուլղարացի Խավիեր Դիաս Իբանեսը։ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր 63,5 կգ քաշայի Հովհաննես Բաչկովը կմրցի Հունգարիայի ներկայացուցիչ Ռիչարդ Կովաչի հետ։ Նարեկ Մանասյանի երրորդ մրցակիցը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կլինի իսպանացի Էնմանուել Պլա Ռեյեսը։Ավելին16:4529.05.22 -
Աշխարհ172 կիլոգրամանոց տղամարդը որդու վիրավորական խոսքերից հետո կիսով չափ նիհարել է35-ամյա Մեթյու Ռիգսը, որ կշռում էր 172 կիլոգրամ, նիհարել է, երբ որդին հարցրել է, թե ե՞րբ է հայրը մահանալու գիրությունից: Բրիտանացին որդուն խոստացել է նիհարել և նիհարել է 89 կիլոգրամ, հայտնում է Daily Mail-ը։ Ռիգսը որոշել է ամբողջովին հրաժարվել ալկոհոլից, սկսել է ինքնուրույն պատրաստել կերակուրներ և ամեն օր հաճախել մարզասրահ: Երեք տարվա ընթացքում նրան հաջողվել է նիհարել 89 կիլոգրամ:Ավելին16:3029.05.22 -
ԱշխարհՃապոնիայի մայրաքաղաքում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿիրակի օրը 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի մայրաքաղաքի տարածքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Երկրի ազգային օդերևութաբանական վարչության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Տոկիոյին հարող Իբարակի պրեֆեկտուրայում, օջախը՝ 50 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան, հայտարարվել է ցունամիի վտանգի մասին, սակայն երկրաշարժից մի քանի րոպե անց նախազգուշացումը հանվել է։Ավելին16:1529.05.22 -
ՀասարակականՔննարկում Ֆրանսիայի հրապարակում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՔննարկում Ֆրանսիայի հրապարակում․ «Հայրենիք-Սփյուռք ներկա ձախողումներ ու ապագայի վերականգնում»Ավելին16:0029.05.22 -
ՀասարակականԱրտակարգ դեպք Արագածոտնի մարզում. բախվել են «Արթիկ» ՔԿՀ-ի ուսումնական մասի տնօրենի «Hyundai»-ն ու լծասայլակը. լծասայլակ վարողը տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ մայիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչ, 55-ամյա Գագիկ Նիկողոսյանի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենան և Արագածոտնի մարզի բնակիչ, 60-ամյա Աղասի Վեդեցյանի վարած ավանակով լծասայլակը: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/29/1214517/Ավելին15:4529.05.22 -
ՀասարակականԵրիտասարդ ակտիվիստների բողոքը` EVN Report-ի փառատոնի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹքը EVN RepoԵրիտասարդ ակտիվիստների բողոrt-ի փառատոնի ժամանակ․ ՀՀ քարտեզը տեղադրվել է առանց ՍյունիքիԱվելին15:3029.05.22 -
Քաղաքական«Հայրենիք-Սփյուռք ներկա ձախողումներ ու ապագայի վերականգնում թեմայով քննարկում». ՈՒՂԻՂ«Հայրենիք-Սփյուռք ներկա ձախողումներ ու ապագայի վերականգնում թեմայով քննարկում». ուղիղԱվելին15:2629.05.22 -
ՀասարակականՓրկարարներն ուղղել են ավտոմեքենանՄայիսի 29-ին, ժամը 12։12-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի «Աղբյուրակ» ջրամբարի մոտակայքում «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել դեպի ջրամբարը, առկա է կողաշրջվելու վտանգ․ ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն ուղղել են «Ford Fusion» (վարորդ` Գ․ Մ․) մակնիշի ավտոմեքենան։Ավելին15:1829.05.22 -
ԱշխարհԲիլ Գեյթսը առաջիկա 20 տարում նոր համավարակ է կանխատեսելԱռաջիկա երկու տասնամյակում կարող է սկսվել նոր համաճարակ, Diario պարբերականին տված հարցազրույցում հայտարարել Է Microsoft ընկերության հիմնադիր միլիարդատեր Բիլ Գեյթսը, տեղեկացնում է РИА Новости-ն: «50% հավանականություն կա, որ հաջորդ 20 տարում նոր համաճարակ կհայտնվի, Diario-ին ասել է Microsoft-ի հիմնադիր միլիարդատեր Բիլ Գեյթսը։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/29/1214506/Ավելին15:0329.05.22