Լրահոս
Տարածաշրջան
13:55
29.05.22
240

Բաղդադի կենտրոնում պայթյունի հետևանքով շենք է փլուզվել

Img default alt hy

Բաղդադի կենտրոնում անհայտ պատճառով պայթյունից շենք է փլուզվել, փրկարարները փորձում են մարդկանց փրկել փլատակների տակից, կիրակի օրը հաղորդել Է իրաքյան «Աս-Սումարիա» հեռուստաալիքը ՝ վկայակոչելով Իրաքի քաղաքացիական պաշտպանության վարչությանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Փլուզումը տեղի է ունեցել Ջադրիա շրջանի ռեստորանում ՝ նախարարական համալիրից ոչ հեռու։ Ներկայում փլատակների տակ գտնվում են մարդիկ, և փրկարարների խմբերը սկսել են փրկարարական գործողությունը»,- նշվում է վարչության հաղորդագրության մեջ, որը մեջբերում Է հեռուստաալիքը: