Լրահոս
Հասարակական
13:25
29.05.22
490

Հայտնի է մահացած զինծառայողի ինքնությունը

Img default alt hy

«Hraparak.am»-ի տեղեկություններով երեկ վիրավորված պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Վահանի Վարդանյանը Արմավիր քաղաքից էր, ծնված՝ 2002 թվականին:

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը:

Այսօր ՊՆ-ն հայտնել է, որ բժիշկներին չի հաջողվել փրկել զինծառայողի կյանքը: