Լրահոս
Աշխարհ
11:55
29.05.22
214

Նեպալում 22 մարդ տեղափոխող օդանավ է անհետացել

Img default alt hy

Նեպալում կիրակի անհետացել է մասնավոր ավիաընկերության օդանավը, որում 22 մարդ է եղել, «News.am»-ի փոխանցմամբ՝ հայտնում է «Reuters»-ը:

Նրանց խոսքով՝ ոչ մեծ օդանավը թռչելիս է եղել Պոկհարա զբոսաշրջային քաղաքից, որը գտնվում է մայրաքաղաք Կատմանդուից 200 կմ հեռավորությամբ: Ինքնաթիռը սպասարկում է Tara Air ավիաընկերությունը, որը հիմնականում թռիչքներ է իրականացնում կանադական արտադրության Twin Otter օդանավերով:

Ավիաընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ օդանավում 4 հնդիկ է եղել, ինչպես նաև երկու այլ արտասահմանցի, թեև նրանց ազգությունը հայտնի չէ: