Լրահոս
Տարածաշրջան
13:10
29.05.22
539

Ռուսաստանի զինված ուժերը Կրիվոյ Ռոգում ոչնչացրել են ուկրաինական զորքերի մեծ զինանոց

Img default alt hy

Ռուսաստանի զինված ուժերը Կրիվոյ Ռոգում ոչնչացրել են ուկրաինական զորքերի մեծ զինանոց, հայտնում է «Sputnik Արմենիա»-ն:

«Օրվա ընթացքում բարձր ճշգրտության հրթիռները խոցել են Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 25 տարածք։
 
Ռուսաստանի օդային հարվածների արդյունքում ոչնչացվել է ավելի քան 300 ազգայնական և Ուկրաինայի Զինված ուժերի մինչև 50 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա։
 
Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունը Դնեպրոպետրովսկի մարզում խոցել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի Սու-25 ինքնաթիռ, 4 անօդաչու թռչող սարք և խոցել «Սմերչ» հրթիռ։

Հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 183 ինքնաթիռ, 128 ուղղաթիռ, 1049 անօդաչու թռչող սարք, 325 հակաօդային պաշտպանության համակարգ, 3309 տանկ, 1722 դաշտային հրետանային և ականանետ»։