Լրահոս
Քաղաքական
13:40
29.05.22
711

Արցախի պետնախարարի գրառումը միայն ծիծաղ ու հիասթափություն է առաջացնում մարդկանց մոտ. Ալեն Ղուլյան

Img default alt hy

Արցախի պետնախարարը ճիշտ կաներ գրեր նաև, որ նախքան համերգը Ստեփանակերտում երթ ու հանրահավաք էլ է տեղի ունեցել, կամ էլ ընդհանրապես բան չգրեր: Այս մասին գրել է փորձագետ Ալեն Ղուլյանը:

«Չեմ հասկանում, թե ու՞մ եք փորձում էշի տեղ դնել.

Տեղեկատվական դաշտին գերազանց տիրապետող պաշտոնյան լավ էլ գիտի, թե ինչ է գրում և ում համար է գրում, ուղղակի մոռացել է, որ Արցախից հազարավոր լայվեր, լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակվել և որ իրա տեղեկությունն միայն ծիծաղ ու հիասթափություն է առաջացնում մարդկանց մոտ ...

Տենց լավ չի, միանգամից գրեիք, արցախցիք «Նիկոլ վարչապետ» էին վանկարկում»: