Լրահոս
Հասարակական
12:10
29.05.22
298

Խորանաշատ վանական համալիրում հնգամյա ընդմիջումից հետո պատարագ է մատուցվել

Img default alt hy

Խորանաշատ վանական համալիրում հիմնադրման 800-ամյակի առթիվ հնգամյա ընդմիջումից հետո եպիսկոպոսական Սուրբ պատարագ է մատուցվել, հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

«Շուրջ հինգ տարի առաջ էր, որ Խորանաշատում առաջին անգամ՝ հարյուրամյակների ընդհատումից հետո, եպիսկոպոսական Սուրբ պատարագ է մատուցվել։

Մայիսի 28-ին այն հնչել է կրկին. առիթը հիմնադրման 800-ամյակն է: Խորանաշատում՝ ադրբեջանական դիրքերից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Սուրբ պատարագ է մատուցել»,- նշված է հաղորդագրության մեջ։