Լրահոս
11:27
29.05.22
442

Երեկ հրազենային վիրավորում ստացած զինծառայող Դավիթ Վարդանյանի կյանքը չի հաջողվել փրկել. ՊՆ

Img default alt hy

Մայիսի 28-ին հրազենային վիրավորում ստացած շարքային Դավիթ Վահանի Վարդանյանի կյանքը փրկել չի հաջողվել, հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: