Լրահոս

2022-05-29
  • Հասարակական
    Էջմիածնի քյուֆթայի համտես-փառատոն՝ Ֆրանսիայի հրապարակում
    Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքից հետո մշակութային ծրագիր է մեկնարկել: Հրապարակում բացի ազգային երգ ու պարից, այսօր նաև Էջմիածնի քյուֆթայի համտես-փառատոն է անցկացվում:
    10:38
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ավարտվել է Խաչատուրյան քույրերի հոր դեմ հարուցված քրեական գործի քննությունը
    Ռուսաստանի Քննչական կոմիտեն ավարտել է 2018 թվականին դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի դեմ հարուցված գործի հետաքննությունը, որն սկսվել էր աղջիկների նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեղադրանքների հիման վրա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին: Նշվում է, որ մեղադրանքը խստացվել էր գործով նոր փաստերի հայտնաբերմամբ, որոնց համաձայն՝ Միխայիլ Խաչատուրյանը դուստրերի մասնակցությամբ պոռնոգրաֆիկ նյութեր է տարածել: «Վերջնական խմբագրմամբ Միխայիլ Խաչատուրյանի պաշտպաններին մեղադրանք է առաջադրվել սեռական բռնության մասին քրեական գործի շրջանակում: Հետաքննության ընթացքում պարզվել է նաեւ մեղադրյալի կողմից դուստրերի մասնակցությամբ պոռնոգրաֆիկ նյութերի տարածման փաստը, ինչի մասին տեղեկացված են եղել նրա փաստաբանները»,- հայտնել է գործակալության զրուցակիցը: Ինչպես հայտնել է գործկալության աղբյուրը, Խաչատուրյան քույրերի փաստաբաններն արդեն ծանոթացել են գործի նյութերին, երբ դրանք ուսումնասիրեն նաեւ մեղադրյալի պաշտպանները, գործը կփոխանցվի դատախազություն մեղադրական եզրակացության հաստատման համար, այնուհետեւ այն կուղարկվի Մոսկվայի Բուտիրսկի շրջանի դատարան:
    10:25
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայտնաբերվել է «Թաքնված ջրվեժ»-ի մոտ ընկերուհու հետևից գետը նետված 29-ամյա տղայի դին
    Մայիսի 28-ին, ժամը 16։23-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղի «Թաքնված ջրվեժ» կոչվող տարածքում մոտ 5 մ բարձրությունից քաղաքացին ընկել է գետը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
    10:12
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հազվագյուտ հիվանդության պատճառով Ավստրալիայում երեխան ծնվել է մշտական ժպիտով
    Հարավային Ավստրալիայում աղջիկ երեխա է ծնվել հազվագյուտ հիվանդությամբ, որը մշտական ժպիտի տպավորություն է թողնում,- հայտնում է Daily Mirror-ը։ Այլա Սամեր Մուչան ծնվել է 2021 թվականի դեկտեմբերին երկկողմանի մակրոստոմիայով՝բերանի չափազանց լայն բացվածքով, որի երկու կողմերն ու դեմքն ախտահարված են: Զարգացման անոմալիայի պատճառով երեխան սնվելու հետ կապված խնդիրներ ունի։
    10:00
    29.05.22
    Ավելին
2022-05-28
  • Img default alt hy
    Հասարակական
    «Դիմադրության» քայլերթը՝ Երևանում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    "Դիմադրության" քայլերթը Երևանում
    23:50
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կարկուտը մեծ վնաս է հասցրել Ուռուտ գյուղի տներին ու ցանքատարածություններին
    Լոռու մարզի Ուռուտ գյուղում օրեր առաջ խոշոր կարկտից վնասվել են մարդկանց տները, ցանքատարարծությունները։ Panorama-ին բնակիչներից ահազանգեցին, որ անելանելի վիճակում են հայտնվել։ Կարկուտը ջարդ ու փշուր է արել տների լուսամուտները, տանիքները, ցանքատարածությունները։ «Կարկու՞տ․ պաահ,տենց բան չէինք տեսել։ Ընենց ա փրթել, մեր տան պատուհանները լրիվ ջարդված ա, գյուղացիներից մեկի կռիշին կայծակը խփեց , տանիքի կեսը չկա։ Ամբողջ գյուղինը, տուն չկա, որ վնաս կրած չլինի»,- պատմեց Ուռուտ գյուղի բնակիչ Ա․Ա․-ն։
    23:39
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Դիմադրության» հանրահավաքը` քայլերթից հետո. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    «Դիմադրության» հանրահավաքը` քայլերթից հետո. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    23:24
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մի խորհուրդ ունեմ նիկոլիզմին. ժողովրդին մի հասցրու ծայրահեղության. գնա՛, թող ապրենք. Բաբայան
    «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է. «Այս լուսանկարը շատ խորհրդանշական է: 2018 թվականին #նիկոլ_մահաբերը Ազատության հրապարակում ասեց՝ հենց այստեղից մինչև պրոսպեկտի շուկա մարդ լինի հավաքված՝ իշխանափոխություն կլինի: Նիկոլը վստահ էր, որ Սերժ Սարգսյանը կտար հրաժարական, քանի որ փողոցում այդքան մարդու առկայությունը ժողովրդական պահանջ էր ցույց տալու, իսկ Սերժ Սարգսյանը չէր հակադրվի ժողովրդի ցանկության հետ: Նիկոլին այդպես էլ չհաջողվեց փողոցում ունենալ այդքան աջակցություն, առավելագույնը, որ հավաքվեցին, պահանջվածի կեսն էր: Բայց նույնիսկ այդ դեպքում պետության անվտանգությունը երաշխավորած նախագահը հրաժարական տվեց: Այս լուսանկարն այսօրվա է: Քիչ առաջ փողոցում այնքան մարդ կար, որքան 2018-ին երազեց, բայց չունեցավ #նիկոլ_մահաբերը... Մի խորհուրդ ունեմ նիկոլիզմին. ժողովրդին մի հասցրու ծայրահեղության: Գնա՛, թող ապրենք..»։
    23:09
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կարմրաշեն գյուղի սրբատեղիի մոտակա ժայռից քաղաքացի է ընկել ձորը
    Մայիսի 28-ին` ժամը 19։44-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարմրաշեն գյուղում գտնվող սրբատեղիի մոտակա ժայռից քաղաքացի է ընկել ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    23:00
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Նիգերիայի հարավում հրմշտոցի հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ
    Նիգերիայի Ռիվերս նահանգի մայրաքաղաք Պորտ Հարքուրտ քաղաքի եկեղեցու կողմից կազմակերպած միջոցառման ժամանակ հրմշտոց է սկսվել, որի հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել , հայտնում է Punch թերթը՝ հղում անելով ոստիկանությանը։
    22:47
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ուկրաինան լքել է գրեթե 7 միլիոն մարդ․ ՄԱԿ
    ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը հաղորդել է, որ ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր 6,737,208 միլիոն փախստական ​​լքել է Ուկրաինան։ ՄԱԿ-ի գրասենյակը հրապարակել է 2022 թվականի մայիսի 27-ի տվյալները։ Հարևան երկրներ փախստականների թիվը օրական ավելացել է 36797 մարդով։ Ամենաշատը Լեհաստան է տեղափոխվել՝ 3,581,612 Ուկրաինայի քաղաքացի, որին հաջորդում են Ռումինիան (982,357), Ռուսաստանը (971,417) և Հունգարիան (671,463): Ավելի վաղ Լեհաստանի ներքին գործերի փոխնախարար Պավել Շեֆերնակերը հայտարարել էր, որ Հանրապետությանը միլիարդավոր դոլարներ են անհրաժեշտ Ուկրաինայի փախստականներին աջակցելու համար։
    22:32
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դիլիջանում ոստիկանները ավելի քան 5 ժամ է որոնում են 29-ամյա տղային, որ ընկերուհու հետ բարձրացել էր Հաղարծինի «Թաքնված ջրվեժ»
    Արդեն 5 ժամ է, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատի 6 հրշեջ-փրկարար, ոստիկանության Տավուշի մարզային վարչությունը Հաղարծին բնակավայրի «Թաքնված ջրվեժ» կոչվող արահետում մոտ 3 կիլոմետր շառավղով որոնողական աշխատանքներ են կատարում:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:20-ի սահմաններում ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել Աննա Խ.-ից, ով հայտնել է, որ նշված տարածքում մոտ 5-10 մետր բարձրությունից ինքն ընկել է գետը, և այդ պահին իր հետ է եղել իր ընկերը՝ 29-ամյա Վահան Ս.-ն:  Որոշ ժամանակ անց ինքը գետի մեջ ուշքի է եկել և ահազանգել է համապատասխան մարմիններին:  Անտառի մուտքի մոտ հայտնաբերվել է նաև Mazda մակնիշի ավտոմեքենան, որով՝ ըստ Աննա Խ-ի հայտարարության, ինքը Վահան Ս.-ի եկել էին այնտեղ և մեքենան կայանել, ու մոտ 3,5 կմ ոտքով՝ անտառով հասել «Թաքնված ջրվեժ»:  Այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են: 
    22:04
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Վարանդայի շրջանում ադրբեջանցի է պայթել ականի վրա
    Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի շրջանում ադրբեջանցի է պայթել ականի վրա։ Նշվում է, որ 23-ամյա Խայալ Աբդուլլաևը բազմաթիվ բեկորային վնասվածքներ է ստացել։ Փաստի առթիվ կատարվում է քննություն, հաղորդում է Սպուտնիկ Ադրբեջանը։
    21:56
    28.05.22
    Ավելին
  • Արցախ
    Ձևավորվել է Դիմադրության՝ արցախյան շարժում. մեծ հանրահավաք և երթ՝ Ստեփանակերտում
    Այսօր Արցախում մեծ երթ ու հանրահավաք է եղել: Կադրերը ստացել ենք քիչ առաջ «Հայլուրի» թղթակիցներից: Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից քայլերթով Վերածննդի հրապարակ են շարժվել արցախցիները:
    21:30
    28.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    70-ամյա տիկինը նամակ և իր ՀՅԴ-ական պապից ժառանգած 14 ոսկին ուղարկել է Իշխան Սաղաթելյանին ու Գեղամ Մանուկյանին
    Չափազանց հուզիչ է այս օրերին մեր քաղաքացիների կողմից ստացվող նման արձագանքերը։ Անսահման պատասխանատվության զգացում ունեմ այս շարժման յուրաքանչյուր մասնակցի նկատմամբ։ Տիկին Զոյա, անպայման հաղթելու ենք, այլ ճանապարհ չկա: Ստորև ներկայացնում եմ ինձ և ընկեր Գեղամ Մանուկյանին ուղղված յոթանասունամյա տիկին Զոյայի նամակն Նամակը և ոսկիներն ի պահ են հանձնվել ՀՅԴ Բյուրոյի թանգարանին: «Հարգարժան Իշխան Սաղաթելյան և Գեղամ Մանուկյան Մեր Հայրենիքի համար վճռորոշ այս օրերին և իմ ծննդյան 70-ամյակի նախօրեին ձեր տնօրինությանն եմ հանձնում իմ պապից՝ Եղիշե Ամիրխանյանից ժառանգաբար իմ վաղամեռիկ եղբորը, քրոջս և ինձ հասած 14 փոքր ոսկիները, որը նրա պատվիրմամբ իմ տատ Սաթենիկը պետք է ծառայեցներ բացառապես իր ժառանգների կրթության գործին։ Իմ համոզմամբ այդ գործի արժանի շարունակողները այսօր դուք եք։ Ավարտում եմ Ղևոնդ Ալիշանի եղբորս սիրած «Երգ ու գնացք զորայն հայոց ընդ Վահանայ Մամիկոնենոյ Ի Շավարշական դաշտին վրեժք Օ՜ն անդր յառաջ» Երգի բառերով․․․ Հ․Գ․ Պապս իր կուսակցական պատկանելիության (ՀՅԴ) համար 1930-ականներին իր կյանքի վերջին տարիները (օրերը) անցկացրել է նախ Թիֆլիսի, ապա մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Մոսկվայի բանտերում։ Ձեր համակիր Զոյա Սանոսյան Երևան»
    21:15
    28.05.22
    Ավելին
  • Մշակույթ
    Կորեական մշակույթը ներկայացնելու համար մրցում են հայ երիտասարդները
    Երեք տարվա դադարից հետո Երևանում անցկացվել է կորեական փոփ երաժշտության մրցույթ: Կորեական երաժշտության սիրահար, տասնյակ հայ երիտասարդներ են պայքարել՝ կորեացի ժյուրիի անդամներին գոհացնելու և լավագույնը դառնալու համար:
    21:00
    28.05.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ռուսների առաջխաղացումը Դոնբասում ընդունում է Պենտագոնը. Զելենսկին պնդում է՝ «Դոնբասն Ուկրաինա է»
    Մոսկվան մեղադրում է Կիևին իրավիճակը սթափ չգնահատելու և խաղաղության բանակցությունները փակուղի տանելու համար:
    20:45
    28.05.22
    Ավելին