Լրահոս

2022-05-30
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հիմա սա Արցախահայերի նկատմամբ թշնամանք հարուցել չի՞, «նիկոլական» մեկնաբանմամբ՝ 226 հոդված չի՞․ իրավապաշպան
    Դասագրքային սադրանք՝ 226 հոդվածի հատկանիշներով Հենց նոր սադրանք է տեղի ունեցել Ֆրանսիայի հրապարակում. 1) Սադրիչը ուղիղ եթերը միացած՝ մտնում է հրապարակ 2) Մոտենում է տարբեր վրաններում գտնվող մարդկանց և զրպարտչական բնույթի բաներ է խոսում ուղիղ եթերում 3) Որոշ քաղաքացիներ բարկանում են և սադրիչին մի թեթև «խեղճացնում» 4) Սադրիչը վերստին եթեր է մտնում, պնդում է որ իրեն ծեծել են ու ասում է, որ Ֆրանսիայի հրապարակում իր հանդիպած բոլորը խոսում են «ղարաբաղի լեզվով». «Երևանի լեզվով» ոչ ոք չի խոսում 5) Սադրանքը հայտարարվում է ավարտված, ու սադրիչին ոստիկանական մեքենայով, «պաչյոտնի» ձևով, տեղափոխում են բաժին։ ՀԳ. Հիմա սա Արցախահայերի նկատմամբ թշնամանք հարուցել չի՞, «նիկոլական» մեկնաբանմամբ՝ 226 հոդված չի՞:
    09:40
    30.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գիշերը Ֆրանսիայի հրապարակում հերթական իշխանական սադրանքն է տեղի ունեցել․ Արսեն Բաբայան
    Գիշերը Ֆրանսիայի հրապարակում հերթական իշխանական սադրանքն է տեղի ունեցել: Այդ մասին հայտնել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։ Նա գրել է․«Իշխանության ֆինանսավորմամբ ֆեյսբուքում հակապետական քարոզչությամբ աչքի ընկնող մեկն այցելել է Ֆրանսիայի հրապարակ, անցնելով վրանների մոտով, հայհոյել է մարդկանց: Այնուհետև սադրանքի հիմնական կեղտոտ նպատակին հասնելու նպատակով միացրել է ֆեյսբուքյան ուղիղ եթերն ու մոտեցել մյուս վրանների քաղաքացիներին, բացահայտ պրովոկացիաներով կրքեր է թեժացրել: Այդ ընթացքում սադրիչին են մոտեցել այն երիտասարդներից մի քանիսը, որոնց սադրիչը հայհոյել էր մինչև ուղիղ եթեր միացնելը: Տղաները, բնականաբար, եղել են բորբոքված և անհրաժեշտ պատասխան են փորձել հասցնել սադրիչին, սակայն տեղում ծառայություն իրականացնող ոստիկաները, նկատելով կազմակերպված սադրանքը, ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և սադրիչին հեռացրել են Ֆրանսիայի հրապարակից: Բարեբախտաբար որևէ մեկի նկատմամբ բռնություն տեղի չի ունեցել»: Այդ գրառումից քիչ ավելի ուշ, Բաբայանը սադրանքի մասին երկրորդ գրառումն է արել։ «Իշխանությունը չի նահանջում: Մինչև մի սադրիչին հեռացրեցին՝ «նիկոլ-մահաբերը» հաջորդին ուղարկեց: Ոստիկանությունը կրկին հեռացրեց րոպեներ առաջ Ֆրանսիայի հրապարակ եկած հերթական սադրիչին», - տեղեկացրել է նա:
    09:30
    30.05.22
    Ավելին
  • Արցախ
    Փամփուշտը՝ միշտ գրպանում. արցախցի կնոջ ճակատագիրը. մենախոսություն՝ Սարդարաշենից
    Փամփուշտը՝ միշտ գրպանում. արցախցի կնոջ ճակատագիրը. մենախոսություն՝ Սարդարաշենից
    00:00
    30.05.22
    Ավելին
2022-05-29
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են Hyundai-ն ու «Զազո» ավանակով լծասայլակը. լծասայլակի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
    Այսօր՝ մայիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչ, 55-ամյա Գագիկ Նիկողոսյանի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենան և Արագածոտնի մարզի բնակիչ, 60-ամյա Աղասի Վեդեցյանի վարած ավանակով լծասայլակը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով լծասայլակը կողաշրջվել է, իսկ Hyundai-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել դաշտում:  Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արթիկ» ՔԿՀ-ի ուսումնական մասի տնօրեն, իսկ ավանակին գյուղում կոչում էին «Զազո» և ավանակը տիրոջը նվիրել էր Հնաբերդի գյուղապետը, ով, իմանլաով որ նման դեպք է տեղի ունեցել, ասել էր. «Կարևորը մարդ չի տուժել ու պատրաստ եմ Զարզանդի միջոցով այս անգամ այդ ընտանիքին առանց գումարի «Զոզո» ավանակին տալ»: 
    23:50
    29.05.22
    Ավելին
  • Միջազգային
    30-ից ավելի մարդ է մահացել օգնության հերթում. Նիգերիայի ողբերգությունը
    Օրվա միջազգային լրահոսի գլխագրերում Նիգերիայի ողբերգությունն է: Հազարավոր աղքատներ անվճար սնունդ ու նվեր ստանալու հերթում այնպիսի հրմշտոց են սարքել, որ մահացել է ավելի քան 3 տասնյակ մարդ:
    23:40
    29.05.22
    Ավելին
  • Միջազգային
    «Խարկովում 2000-ից ավելի տուն հողին է հավասարվել». ռուս-ուկրաինական պատերազմի 95-րդ օրը
    Ռուս-ուկրաինական պատերազմը մոտենում է 100-րդ օրվան: Ռազմական գործողությունների ինտենսիվությունը չի պակասում, իսկ Զելենսկին շարունակում է քաջալերել իր բանակի զինվորներին, նրանց մարտի մղել: 
    23:27
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ «Սևան» ազգային պարկի տարածքում
    Մայիսի 29-ին, ժամը 15։39-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի «Արքայատուն» ռեստորանի դիմացի անտառում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Սևան» ազգային պարկի «Մարտունի» մասնաճյուղի տարածքում այրվում են մոտ 2 հա չիչխանի և եղեգնուտի մացառուտներ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:49-ին, մարվել՝ 18:10-ին: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև «Սևան» ազգային պարկի թվով 5 աշխատակից։
    23:12
    29.05.22
    Ավելին
  • Տնտեսական
    «Վիճակագրական գեղանկարչություն».տնտեսագետը հակադարձում է Նիկոլ Փաշինյանի «աննախադեպ» հայտարարությանը
    Հայաստանի վարչապետը բացարձակ ռեկորդ է համարում մարտին գրանցված վճարվող աշխատատեղերի թիվը՝ 654 հազար 784: Տնտեսագետները շատ լավ գիտեն, թե կորոնա-լոքդաունից ու աշխատատեղերի կտրուկ կրճատումից հետո ինչ տնտեսական հրաշքով կարող են թվերը անսպասելի մեծանալ:
    22:57
    29.05.22
    Ավելին
  • Հասարակական
    Ահազանգում են սփյուռքահայերը. միտում կա ձախողելու հայրենիք-Սփյուռք հարաբերությունները
    Այս շաբաթ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը վտանգի զանգ հնչեցրեց: Նա ահազանգեց, որ հուսահատության ու անորոշության ամպեր են կուտակված Հայաստանի ու Արցախի երկնքում, իսկ վերանկախացած Հայաստանի հզորացման մասնակից դարձած սփյուռքահայության երկնակամարը ծակծկում են անտարբերության ու հոռետեսության ամպերը: Այսօր սփյուռքահայ գործիչներն են հավաքվել Ֆրանսիայի հրապարակում ու փորձել հասկանալ պատճառները:
    22:45
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երկրաշարժ Շորժա գյուղից 3 կմ հարավ-արևելք
    Մայիսի 29-ին, տեղական ժամանակով ժամը 22:09-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:09-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․48⁰ և արևելյան երկայնության 45․29⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Շորժա գյուղից 3 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 4 բալ , Կոտայքի և Տավուշի մարզերում՝ 3-4 բալ ուժգնությամբ:
    22:32
    29.05.22
    Ավելին
  • Արցախ
    «Մենք կռո ճղոպուր ենք, որ երբեք չի կոտրվի». Դիմադրություն՝ Ստեփանակերտից Երևան
    «Մենք կռո ճղոպուր ենք, որ երբեք չի կոտրվի». Դիմադրություն՝ Ստեփանակերտից Երևան
    22:26
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց տեղի կունենա
    Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում են երկուշաբթի՝ մայիսի 30-ին հեռախոսազրույց ունենալ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հաստատել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կիրակի ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ մտադիր է մայիսի 30-ին հեռախոսազրույցներ ունենալ Պուտինի, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Պուտինի և Էրդողանի վերջին հեռախոսազրույցները տեղի են ունեցել ապրիլի 26-ին և 28-ին։ Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, մասնավորապես, երկու երկրների նախագահները քննարկել են Ուկրաինայում խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու ռուսական կողմի ջանքերը, այդ թվում՝ հումանիտար միջանցքների կազմակերպումը։ Պուտինն Էրդողանին տեղեկացրել է նաև Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունների ընթացքում իրավիճակի մասին։
    22:10
    29.05.22
    Ավելին
  • Հասարակական
    Ադրբեջանի հայախոս փոխվարչապետին Նոյեմբերյանում լավ են հիշում. «նա երդվյալ հայատյաց է»
    Ադրբեջանի հայախոս փոխվարչապետին Նոյեմբերյանում լավ են հիշում. «նա երդվյալ հայատյաց է»
    21:53
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թուրքիան չի կարող այո ասել ահաբեկչությանն աջակցող երկրների ՆԱՏՕ մտնելուն. Էրդողան
    Թուրքիան չի կարող այո ասել ահաբեկչությանն աջակցող երկրների ՆԱՏՕ մտնելուն. Էրդողան
    21:36
    29.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Չգիտեմ՝ ինչո՞վ ա մտածում իշխանությունը». քաղաքացիները՝ հայ-ադրբեջանական «խաղաղության դարաշրջանի» մասին
    «Չգիտեմ՝ինչո՞վ ա մտածում իշխանությունը».քաղաքացիները՝հայ-ադրբեջանական «խաղաղության դարաշրջանի» մասին
    21:20
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Արթուր Բազեյանն ու Հովհաննես Բաչկովը ևս եզրափակչում են. Բռնցքամարտի ԵԱ
    Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում 57 կգ քաշային Արթուր Բազեյանը 3-2 հաշվով առավելության է հասել Բուլղարիայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ Տոկիո-2020-ի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) մենամարտել է հունգարացի բռնցքամարտիկի հետ և երեք ռաունդում էլ ունենալով բացարձակ առավելություն՝ հաղթել 5-0 հաշվով: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, կիսաեզրափակիչ մենամարտերին հետևել և հայ բռնցքամարտիկներին շնորհավորել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այսօր երեկոյան Հայաստանը ևս մեկ ներկայացուցիչ կունենա 1/2 եզրափակչում: 92 կգ քաշային Նարեկ Մանասյանն ավելի ուշ կմենամարտի Իսպանիայի ներկայացուցչի հետ: Եզրափակիչ մենամարտերը կկայանան վաղը՝ մայիսի 30-ին, և կմեկնարկեն ժամը 17:00-ին: Բաչկովը ԵԱ-ի չեմպիոնի համար մենամարտում կմրցի Ֆրանսիայի ներկայացուցչի, իսկ Բազեյանը՝ բելգիացի բռնցքամարտիկի հետ:
    21:04
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակարգ դեպք Երևանում. օտարերկրացին սպառնում է 8-րդ հարկից ցած նետվել
    Այսօր՝ մայիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Արամի փողոցի 4/3 շենքի 8-րդ հարկի պատշգամբից սպառնում է ցած նետվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 3-րդ և թիվ 16-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1 մարտական հաշվարկ: Ժամանել է նաև ԱԻՆ հոգեբանական խումբը:
    20:47
    29.05.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայլուր 20:30 Երդվյալ հայատյաց. ո՞վ է գծում Հայաստանի սահմանները | 29.05.2022
    Հայլուր 20:30 Երդվյալ հայատյաց. ո՞վ է գծում Հայաստանի սահմանները | 29.05.2022
    20:30
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ինձ վիրավորողներն ու հայհոյողները, հուսամ, մեկ օր կզղջան իրենց արարքների համար. Արտակ Բեգլարյան
    Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
    20:14
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Լավ էի պատրաստվել ու նույն կերպ փորձելու եմ շարժվել դեպի ոսկին. Ռաֆայել Հովհաննիսյան
    ՀՀ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Երևանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնության 86 կգ քաշայինների կիսաեզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆայել Հովհաննիսյանը մենամարտել է լեհ Թոմաշ Նիեժեվսկու հետ և երեք ռաունդում էլ ունենալով բացահայտ առավելություն՝ տպավորիչ հաղթանակի հասել: 
    19:57
    29.05.22
    Ավելին