Լրահոս
2022-06-06
-
ՀասարակականԳավառում բախվել են ԱՁ տնօրենի Mini Cooper-ն ու Opel-ը, տնօրենը տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։15-ի սահմաններում Գավառ քաղաքի Շահումյան և Ազատության փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիք մարզի բնակիչներ՝ 70-ամյա Հակոբ Կ-ի վարած Opel մակնիշի և 28-ամյա Անի Հ-ի վարած Mini Cooper մակնիշի ավտոմեքենաները։Ավելին16:4606.06.22 -
ՔաղաքականԽաչատուր Սուքիասյանը պատասխանում է հարցին՝ ոստիկանի համազգեստով օլիգարխների թիկնապահներ կա՞նԱյսօր Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը անդրադարձել է Դիմադրության շարժման ներկայացուցիչների այն պնդումներին, որ «որոշ օլիգարխներ ոստիկանների գլխարկների տակ մարդիկ ունեն»: Այսպիսի հայտարարություն Իշխան Սաղաթելյանն էր արել՝ նկատի ունենալով նաև Խաչատուր Սուքիասյանին:Ավելին16:3906.06.22 -
ՔաղաքականԿոմունիկացիաների ապաշրջափակումը դարձել է ՀՀ արտաքին քաղաքականության «կարևոր ուղղություն»«Տարածաշրջանի տրանսպորտային ուղիների ապաշրջափակումից հետո տրանսպորտային ուղիները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որով անցնում են»։ Այսօր խորհրդարանում բյուջեի կատարողականի հաշվետվությունը ներկայացնելիս ասել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա կոմունիկացիաների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները անվանել է արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը:Ավելին16:3206.06.22 -
ՀասարակականՍիրուշոն նոր լուսանկարներ է հրապարակելԵրգչուհի Սիրուշոն նոր լուսանկարներ է հրապարակել և կից գրել․Ավելին16:2606.06.22 -
ՀասարակականԹող մեր Վահանը վերջին զոհը լինի. մի արև էլ հողին հանձնեցինքAravot.am-ը գրում է. Վահան Սուլյանի դին երկու օր առաջ ամփոփվեց Երեւանի Շահումյանի գերեզմանոցում։ Նրա ծնողները չկարողացան մասնակցել որդու հուղարկավորությանը, փոխարենը ներկա էին Սեւակ եղբայրը, երեւանաբնակ հարազատներն ու բազմաթիվ ընկերները: Մահը, եթե ժամանակին է այցելում, բոլորս կամա թե ակամա հաշտվում ենք կորստի հետ: Բոլորովին այլ է անժամանակ այցելության պարագան: Ցավի մեծության մասին չխոսենք, մանավանդ որ, 44-օրյա պատերազմը շատ երիտասարդ կյանքեր խլեց ու դեռ ունենք բազմաթիվ ռազմագերիներ, բայց դժվար է հաշտվել այն դժբախտ պատահարների ելքի հետ, որ կարող էին չլինել, եթե… Մայիսի 28-ին, Տավուշի մարզի «Թաքնված ջրվեժում» մահկանացուն կնքեց Սուրիայի Քեսաբից հայրենադարձած Վահան Սուլյանը, երբ փորձում էր իրենից առաջ սահած ընկերոջը փրկել: Ճակատագրի հեգնանքն է՝ նա փրկվեց, հայտնի լողորդ Վահանը՝ ոչ: Աճապարելուց սայթաքել՝ վայր էր ընկել, կոտրել ուսագլուխը, դաստակն ու գիտակցությունը կորցրած գահավիժել ջրվեժի ստեղծած մեծ փոսն ու խեղդվել։ Տեղանքում բազում փնտրտուքներն ու ուսումնասիրություններն անիմաստ էին, նրա դին հայտնաբերեցին միայն հաջորդ օրը՝ ջրվեժի տակ… Վահանը հոգեւոր կրթություն էր ստացել Հալեպում, սակայն չէր ձեռնադրվել, որպես կուսակրոն հոգեւորական: Հայրենիքի սերը բերել էր նրան Հայաստան: Նա արշավների մեծ սիրահար էր, գիտակ էր հայրենի բնության ամեն մի անկյանը, ոտատակ էր տվել նաեւ Արցախը: Երեւանում նա շատ դժվարություններ հաղթահարեց, ապրում էր վարձով, աշխատում էր մի քանի տեղ, սկզբում՝ բարում, իսկ զուգահեռ ինքնուրույն հաղթահարում էր ծրագրավորման դժվարությունները։ Այս բնագավառում նա շատ արագ աճեց ու մի քանի տարում դարձավ պահանջված մասնագետ: Արդեն Երեւանում բնակարան էր ընտրել, որ պետք է գներ, բազում լուսավոր ծրագրեր ուներ: Վերջերս գնել էր մեքենա ու շտապել էր ցույց տալ սիրած աղջկան։ Միասին վարել էին Երեւանի փողոցներով…Ավելին16:2006.06.22 -
ՔաղաքականՌազմական նշանակության օբյեկտի՝ Մետրոպոլիտենի տնօրեն է նշանակվել «ռելսը շպալից չտարբերող» տնտեսագետ-բուսաբանըՌազմական նշանակության օբյեկտի՝ Մետրոպոլիտենի տնօրեն է նշանակվել «ռելսը շպալից չտարբերող» տնտեսագետ-բուսաբանըԱվելին16:1206.06.22 -
ՀայաստանՊայքարելու ենք բոլոր ճակատներով. Հարություն ՀարությունյանՀանրային մուլտիպլեքսում գործող երկու հեռուստաընկերություն իրենց եթերային քաղաքականությամբ համառ ջանքեր են գործադրում, որպեսզի հեռարձակման իրենց լիցենզիան առնվազն կասեցվի: Ինչ ասենք՝ իրենց ընտրած ճանապարհն է: Այսպիսի գրառմամբ էր հունիսի 3-ին իր ֆեյսբուքյան էջում հանդես եկել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը: Վերջինս թեև անուններ չէր հնչեցրել, սակայն այնքան էլ դժվար չէր կռահել այս գրառման հասցեատեր հեռուստաընկերություններին: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Թի վի 5» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը մասնավորապես ասել էր. «Ես հասկանում եմ, որ ինքը կարող էր մեզ նկատի ունենալ, բայց հաշվի առնելով, թե որ օրն էր ինքը գրառումն արել… Առանձնապես մտահոգություններ ես չունեմ ու չեմ էլ մտածում դրա մասին, անկեղծ ասած: Մուլտիպլեքսում կլինենք, թե չենք լինի՝ դա մեզ ոչ տաք է պահելու, ոչ սառը: Հիմա մենք աշխատում ենք, ու եթե որևէ մեկի քիմքին հաճելի չի մեր գոյությունը, դա չի նշանակում, որ մենք դադարեցնելու ենք մեր աշխատանքը: Ինչ կլինի կամ ինքը ում նկատի ունի՝ դա ժամանակը ցույց կտա: Բայց այդ օրը, երբ ինքը այդ գրառումն արել է, մենք ընդհանրապես եթեր չենք մտել, ու որևէ լրատվական նյութ, Երևանում կատարվող իրադարձությունների որևէ լուսաբանում չի եղել, որովհետև մեր մոտ շատ մեծ վթար էր եղել, և մենք կարողացանք մի անկյունում դնել համակարգիչ ու ծրագրում դնել ֆիլմեր: Կարող է մեզ առնչվել, կարող է չառնչվել: Ինքը միշտ ինձ ասում է՝ ես հեռուստացույց չեմ նայում, կարող է ինքը մտածի այդ օրը, որ դա լավագույն առիթն է, որովհետև ոստիկանների կողմից ջարդը եղավ, լավագույն առիթն է գրել այդ մասին: Դա էլ ցույց է տալիս, որ միգուցե կա պատվեր, ու չիմանալով, որ մենք չենք հեռարձակել որևէ բան՝ գրել է»: 168.am-ը «Թի վի 5» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանին հարցրեց՝ եթե ինչպես ինքն է ասում «Առավոտի» հետ զրույցում, իրեն չի հետաքրքրում՝ կզրկե՞ն «Թիվի 5»-ին լիցենզիայից, թե՞ ոչ, ինչո՞ւ մասնակցեցին մրցույթին, եթե մուլտիպլեքսում լինել-չլինելն այդքան կարևոր չէ: Հեռուստաընկերության գործադիր տնօրենը նախ նշեց, որ գուցե մի քիչ էմոցիոնալ էր իր արձագանքն էմոցիոնալ գրառմանը, բայց առաջարկեց հարցին մոտենալ այլ տեսանկյունից: «Ներկայումս թվային դաշտում գործող բոլոր թվային հարթակները, այդ թվում՝ հանրային մուլտիպլեքսը, մեզ համար գործիքներ են արտադրանքը հանրությանը հասցնելու համար: Հանրային մուլտիպլեքսի առավելությունը նրանում է, որ այն հանրային է, իսկ հանրությունը վճարում է և պետք է ստանա անկողմնակալ, նաև մնացածից տարբերվող տեղեկատվություն: Մեր կայքում գրված է մեր ուղղությունը, այն է՝ «Մենք հետևողական ենք և պատմում ենք այն ամենի մասին, ինչի մասին զգուշությամբ են խոսում կամ նախընտրում են լռել»: Կարծում եմ՝ սա է մեզ չհանդուրժելու պատճառը: Այնպես չի, որ մեր համար մուլտիպլեքսում չլինելը մի հաշիվ է»,- ասաց Հարություն Հարությունյանը: Ըստ նրա՝ բայց եթե կա հրահանգ, և դա պետք է իրականացվի, ուրեմն չպետք է լռել: «Երբ Ֆեյսբուքը սահմանափակումներ է մտցնում, մենք չենք լռում, չէ՞: Մենք բողոքներ ենք գրում, պարզաբանումներ տալիս և այլն: Այս դեպքում ևս այդպես է լինելու, ավելի ընդլայնված: Մենք ՀՌՀ-ի որ դիտարկման հետ համաձայնում ենք, ընդունում ենք մեր բացթողումը և շտկում ենք, որի հետ անհամաձայն ենք, բողոքարկում ենք դատարան: Այս դեպքում, եթե իրոք նման որոշում լինի, բնականաբար, չենք լռելու և այդքան հեշտ ու հանգիստ հանրային մուլտիպլեքսում մեր ամրագրած տեղը չենք զիջելու, չենք նվիրելու այլ ընկերության: Պայքարելու ենք բոլոր ճակատներով. թե դատական պրոցես կսկսենք, և թե կդիմենք միջազգային կառույցներին, Հայաստանում գործող դեսպանատներին և այլն: Եվ, ամենակարևորը, վստահ չեմ, որ ընթացքը, ինչի մասին գրել է ՀՌՀ նախագահը, հաճելի է «ժողովրդավարության բարձր լիգայում խաղացող» պետության համար և ծայրահեղ անհրաժեշտություն է: Ժամանակը ցույց կտա»,- ասաց Հարություն Հարութունյանը: Հարություն Հարությունյանը բացատրել էր նաև, թե ինչպես կարող են այսօրվա օրենսդրությամբ հեշտ մեղադրել հեռուստաընկերությանը ու խնդիրներ գտնել: «Տեսալսողական մեդիայի մասին օրենքում գրված է, որ մի թեմայի մասին 24%-ից ավելի իրավունք չունեն լուսաբանել: Եթե երկրում էքստրեմալ վիճակ է և ժամ առ ժամ իրադարձություն է փոխվում, մե՛կ գալիս են ԱԳՆ-ի դիմացն են ցույց անում, մե՛կ գնում են հրապարակ, մե՛կ ոստիկանների հետ բախում է լինում, անընդհատ իրադարձություններ ու զարգացումներ են, հիմա ես պետք է նստեմ կարկինով չափե՞մ, քանոնով չափեմ, բազմապատկեմ, հանեմ, ասեմ՝ լավ, այս թեմայից ավելի լավ է չխոսեմ, որ հանկարծակի օրենքը չխախտե՞մ: Լավ, օրենք գրողները չե՞ն մտածել, որ հնարավոր է՝ լինի էքստրեմալ վիճակ: Հիմա երկիրը մի ամիս է՝ գտնվում է արտակարգ իրավիճակի մեջ, ես ի՞նչ պետք է անեմ, 24%-ը պահե՞մ եթերում ու մնացած թեմաներին չանդրադառնամ: Կամ, եթե ես 24%-ը լրացրել եմ մինչև ժամը 6-ը, ժամը 7-ին միտինգ է, 7-ից հետո երթ է, ես պետք է դրանց չանդրադառնա՞մ, նորմա՞լ եք դա համարում: Օրենքը գրել են մարդիկ, ովքեր շատ քիչ առնչություն են ունեցել տեսալսողական, լրատվական ծառայությունների հետ, այնքա՜ն բան կա, որ այդ օրենքում չկա գրված: Հիմա 24%-ը անցել ենք, ասում են՝ հլը եկեք բացատրեք՝ ինչի եք խախտել օրենքը: Հասկացա, օրենքի տառին համաձայն եմ, բայց էքստրեմալ իրավիճակում պե՞տք է լինեն բոնուսներ: Չէ՞ որ մենք առաջին հերթին ոչ թե գործարար ենք, այլ՝ լրատվական»,- ասել էր նա՝ հավելելով, որ 44-օրյա պատերազմի օրերին, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակի օրերին «5-րդ ալիքը» էլի արտակարգ իրավիճակում աշխատելով՝ խախտում է արել ու գերազանցել 24%-ի լուսաբանումը, բայց այն ժամանակ նման հարց չի առաջացել, և հիմա ցույցերի լուսաբանման հետ կապված առաջանում է այդ հարցը: Հարություն Հարությունյանը նաև Տիգրան Հակոբյանի գրառման բովանդակության իրավաչափության հարցն էր բարձրացրել: «Արդյո՞ք իրավունք ունի ՀՌՀ նախագահը, որը ՀՌՀ անդամներից մեկն է, նախապես գրել նման եզրակացություն, կապ չունի, թե ում է վերաբերում: Առանց նիստ գումարելու, առանց որևէ որոշում կայացնելու՝ նա իրավունք ունի՞ կանխակալ կարծիք արտահայտել: Սա ես դիտարկում եմ իր վրա իջեցված պատվեր»,- ասել էր «5-րդ ալիքի» գործադիր տնօրենը:Ավելին16:0406.06.22 -
ՀայաստանՍահմանամերձ Բարեկամավանում այս տարի Վերջին զանգը մեկ հոգու համար է հնչելՏավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան բնակավայրում այս տարի միայն մեկ շրջանավարտ կա։ Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում նշեց Բարեկամավանի Մայիս Ղարաքեշիշյանի անվան դպրոցի տնօրեն Հասմիկ Սմոյանը. «Սահմանապահ գյուղ ենք, թշնամու նշանառության տակ։ Արդեն որերորդ տարին է՝ 1 շրջանավարտ ունենք, բայց դա չի խանգարում սովորականի պես «Վերջին զանգ» նշել։ Այսքան տարվա մեջ ամենաշատը երեք շրջանավարտ ենք ունեցել, այս տարի էլ 3 առաջին դասարանցի ունենք։ Դպրոցում 10 հոգանոց աշխատակազմ ունենք, ամեն առարկայից՝ 1 ուսուցիչ։ Մեծ հույսեր ունենք, որ մոտ ապագայում գյուղի երիտասարդությունն էլ կավելանա, երեխաներն էլ ավարտելուց հետո չեն լքի գյուղը»։ Դպրոցի միակ շրջանավարտ Արևիկ Վիրաբյանը ևս չի պատրաստվում հեռանալ գյուղից։ Պատրաստվում է վարսահարդարություն սովորել և աշխատել գյուղում։ Հավելենք, որ դեռեւս 2016թ. Նոյեմբերյան, Կողբ եւ Այրում համայնքները խոշորացվել էին. Նոյեմբերյան քաղաքին էր միացել նաև Բերդավանը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2022/06/06/1272539/?fbclid=IwAR3EEJmujQMOzq8gvdVIZV8VuY0V0K-JMCzSWMQomqsfhah3M78C3iSC6Mo © 1998 - 2022 Առավոտ – Լուրեր ՀայաստանիցԱվելին15:5506.06.22 -
ՏարածաշրջանՊետք չէ բացառել ՀԱՊԿ խաղաղարարների ներկայությունը Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում․ Կարտապոլովապագայում պետք չէ բացառել ՀԱՊԿ խաղաղարար առաքելության ներկայությունը Ուկրաինայի «ազատագրված տարածքներում», ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում։Ավելին15:4506.06.22 -
ԻրավականԳետափնյա փողոցում քաշել-պոկել են 16-ամյա պատանու պարանոցի վզնոցի մի մասը և դիմել փախուստիՀունիսի 3-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում տված 16-ամյա պատանին հայտնել էր, որ անհայտ անձը Գետափնյա փողոցում քաշել-պոկելով հափշտակել էր պարանոցի վզնոցի մի մասը և դիմել փախուստի: Դիլիջանի քրեական հետախույզները պարզել են, որ կողոպուտը կատարել է դիլիջանցի 16-ամյա մեկ այլ պատանի: Նա բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է բաժին և խոստովանել, որ հափշտակությունն արել է ինքը: Գողոնն առգրավվել է: Կատարվում է նախաքննություն:Ավելին15:3506.06.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 «Խայտառակություն է». Խաչատուր Սուքիասյանի թիկնապահները՝ ոստիկանների շարքո՞ւմԱվելին15:3006.06.22 -
ՀայաստանԵրկրաշարժ՝ Շորժայի մոտԳիշերը 2.6 մագնիտուդով երկրաշարժ է եղել Շորժա գյուղից 2 կիլոմետր արևելք: 10 կիլոմետր խորությամբ ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում 3-ից 4 բալ է եղել: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ 2-3 բալ և Շորժա, Ջիլ, Արտանիշ, Վահան, Աղբերք գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:Ավելին15:2006.06.22 -
ԱռողջապահականՀունիսի 3-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած մեկ քաղաքացի շարունակում է մնալ հիվանդանոցումՊռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում հունիսի 3-ին ոստիկանների եւ «Դիմադրություն» շարժման մասնակիցների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով հիվանդանոց դիմած 60 անձանցից 59-ը դուրս են գրվել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ առողջապահության նախարարությունից։ Մեզ հետ զրույցում ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն ասաց, որ բուժումը հիվանդանոցում շարունակող քաղաքացու վիրահատությունը բարեհաջող է անցել։ Բախման հետեւանքով քաղաքացին վնասվածք է ստացել գլխի շրջանում։Ավելին15:1406.06.22 -
ԻրավականԱլավերդի քաղաքի 36-ամյա բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 36-ամյա տղամարդու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքը բացահայտելու ուղղությամբ: Դեպքի վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. հունիսի 5-ին՝ ժամը 01։05-ին, բժշկական կենտրոնից, որով տեղեկացվել է նույն օրը՝ ժամը 00:10-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի՝ 1986թ. ծնված բնակչի, «ձախից կրծքավանդակի հետին մակերեսի կտրած-ծակած, թափանցող արյունահոսող վերք» ախտորոշմամբ, իրենց մոտ տեղափոխվելու մասին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Տղամարդը ճանաչվել է տուժող: Նախաքննության ընթացքում առգրավվել են վերջինիս հագին դեպքի պահին եղած հագուստները, իսկ տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:Ավելին15:0806.06.22 -
Հասարակական«Թաքնված ջրվեժում» մահացած երիտասարդը հայրենադարձվել էր Սիրիայից, նոր մեքենա էր գնել ու շտապել էր սիրած աղջկան ցույց տալ«Թաքնված ջրվեժում» մահացած երիտասարդը հայրենադարձվել էր Սիրիայից, նոր մեքենա էր գնել ու շտապել էր սիրած աղջկան ցույց տալԱվելին15:0106.06.22 -
ԻրավականՎահագն Ալեքսանյանին «խոզ» ասելու համար կնոջը մեղադրանք է առաջադրվելArmlur.am-ը գրում է․ «Անահիտ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ,որ 2022 թվականի ապրիլի 12-ին՝ ժամը 13:18-ին, Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իրեն պատկանող «Aнаит Мхитарян» կայքէջով անձամբ «Ֆեյսբուք» սոցալական ցանցում «News.am» կայքում տեղադրված ՀՀ ԱԺ-ի պատգամավոր Վահագն Ալեքսանյանի վերաբերյալ տեսանյութի տակ հրապարակային գրել է մեկնաբանություն` «էս … աղպի խոզին կամ …..ին չեն ասել, որ իրա քոռ աչքնա ամեն ինչ ծուռ տեսնում», այդ կերպ հրապարակայնորեն ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելով Վահագն Ալեքսանյանի արժանապատվությունը և այդ կերպ Վ.Ալեքսանյանին իր հանրային գործունեությամբ պայմանավորված հասցնելով ծանր վիրավորանք: Այսպիսով՝ Անահիտ Հայկի Մխիթարյանին մեղսագրվում է հանրորեն վտանգավոր արաքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով»:Ավելին14:5306.06.22 -
ՔաղաքականՆիկոլը «տնազրկվել» է․ վախի մեծ աչքերը և փոքրիկ «տրյուկները»7or.am-ը գրում է. Նիկոլ Փաշինյանը վախեցած է։ Ու ճիշտ է անում, որ վախենում է։ Ճիշտ է անում, որ մեկ–երկու մետր տեղաշարժն ապահովում է անվտանգության տասնյակ աշխատակիցներով։ Ինքը գիտի, որ հազարավոր մարդկանց կյանքի գին է արժեցել իր հիմարությունը/դավաճանությունը։ Գիտի ու վախենում է։ Վախենում է ու թիկանապահներով շրջապատվում։ Բայց դա իրեն չի օգնի։ Միևնույն է իր քաղաքական վախճանը լինելու է։ Ոչ մի թիկնապահ իրեն չի կարող պաշտպանել քաղաքական վախճանից։ Ինչ մնում է ֆիզիկական վախճանին, ապա Նիկոլին պետք է հանգստացնել։ Ինքը մեզ կենդանի է պետք։ Քանի որ լիքը բաներ ունի պատմելու։ Երևի էդ պատմելու հեռանկարից էլ է վախենում։ Նիկոլն իր վախը թաքցնելու համար փոքրիկ «տրյուկների» է դիմում։ Օրինակ՝ պահը բռնացնում է ու տասնյակ թիկնապահներով գնում է գինու փառատոնին մասնակցում, մեկ–երկու մետր տեղաշարժվում, օտարերկյա հյուրերի հետ նկարվում ու ծլկում։ Նրա այցը հետո ներկայացնում են, թե բա՝ 2018–ի ոգին էր թևածում։ Իրականությունն այն է, որ 2018–ի փողոցների տիրակալը զրկվել է իր «տնից»՝ փողոցից։ Ամբոխավար Նիկոլի համար փողոցից զրկվելը նույնն է, ինչ ձկան համար ջրից զրկվելը։ Դրա համար էլ հիմա նա փորձում է գոնե փողոցի իմիտացիաներ ստանալ, ֆոտոներ ստանալ, որպեսզի ինքն իրեն, թիմակիցներին ու քչացող կողմնակիցներին ցույց տա, որ «տանն» է ու վերահսկում է իրավիճակը։ Իսկ իրավիճակն իրականում հակաբնական է ու աննորմալ։ Նիկոլն իր տեսակով փողոցային է, իսկ Ֆրանսիայի հապարակում հաստատված ընդդիմությունը՝ կաբինետային։ Նիկոլի համար բնական վիճակ է հանրահավաքը, փողոց փակելը, իսկ ընդդիմության համար՝ պետական կառավարման համակարգում որոշումներ կայացնելը, կաբինետում աշխատելը։ Հիմա տեղերը փոխված են։ Ընդդիմությունը «տնազրկել» է Նիկոլին, բայց դեռ չի մտել պետական կառավարման համակարգ։ Նիկոլը կաբինետում նստած է, բայց կալանավորի կարգավիճակով․ սիրտը փողոց է ուզում, բայց չի կարող մարդ հավաքել․ մի քանի դիշովկի ստիպված ուղարկում է փողոցում սադրանքների գնալու, որպեսզի գոնե այդպես մասնակցի փողոցում ընթացող քաղաքական կյանքին։ Փողոցը գրավված է ընդդիմության կողմից, իսկ Նիկոլը կաբինետում թաքնվել է և պաշտպանվում է ոստիկաններով։ Նա Սարյան փողոց այցելեց՝ ցույց տալու համար, որ «տանն» է և իրեն ինքնավստահ է զգում, սակայն թիկնազորի քանակն ու սարքովի տեսարանները մատնեցին նրա լայն բացված աչքերի պատճառը։ Նիկոլի վախը կրկնակի է դառնում, երբ հասկանում է, որ իշխանական կաբինետից վռնդվելուց հետո նա ոչ թե ղժղժան ընդդիմության կարգավիճակով կրկին վերադառնալու է «տուն», այլ հայտնվելու է լրիվ այլ տեղ։ Նիկոլի վախը, հետևաբար, պետք է բռնել ու մտածել անցնցում իշխանափոխության մասին։Ավելին14:4406.06.22 -
ՀայաստանՓաշինյանը մասնակցել է Գինու փառատոնին՝ տասնյակ թիկնապահներով շրջապատվածՆիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցել է Երևանի Սարյան փողոցում կազմակերպված Գինու փառատոնին։ Վարչապետը շրջել է տաղավարներով, հետաքրքրվել հայկական արտադրության գինիներով։ Բայց փորձագետները նկատել են, որ 4 տարի առաջ հեծանիվով աշխատանքի գնացող վարչապետը շրջապատված է եղել մեկ տասնյակից ավելի թիկնապահներով:Ավելին14:3406.06.22 -
ԻրավականՈստիկանների կողմից բռնության հարցով քրգործ է հարուցվել՝ խոշտանգման հատկանիշներովՖեյսբուքյան օգտատեր, Գերմանիայի քաղաքացի Արթուր Միքայելյանը գրել է․ «Սույն թվականի մայիսի 16-ին գրառում էի կատարել ոստիկանական համազգեստով անձանց կողմից իմ նկատմամբ ցուցաբերած ոչ իրավաչափ վարքագծի և դրսևորած բռնության վերաբերյալ։ Հղումը մեկնաբանության մեջ։ Վերոգրյալը լայն տարածում էր ստացել նաև ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ արդյունքում, մայիսի 27-ին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով՝ ԽՈՇՏԱՆԳՈւՄ, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից։ Գործի հետագա քննությունը կիրականացվի ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում։ Գործի ընթացքի մասին տեղեկացված է նաև ՀՀ-ում ԳԴՀ դեսպանությունը։ Հետևողական եմ լինելու բռնության ցանկացած դեպքի և անելու եմ հնարավորը` դրանց իրավական գնահատականի արժանացնելու համար: Դատապարտելի է ոստիկանների կամ ոստիկանական համազգեստ կրող յուրաքանչյուր անձի կողմից ոչ իրավաչափ գործողությունները և բռնությունը։ Հ․Գ Առերևույթ հանցագործություն կատարած անձանց սպառնում է ազատազրկում 7-12 տարի ժամկետով, ինչպես նաև որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում 3 տարի ժամկետով»։Ավելին14:2406.06.22 -
Քաղաքական«Դիմադրության շարժման սկզբից մինչև հիմա ակցիաների 24 մասնակից կալանավորվել է». ՍաղաթելյանԴիմադրության շարժման սկզբից մինչև հիմա ակցիաների 24 մասնակից է կալանավորվել: 48 քաղաքացու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել: Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ ոստիկանությունը 2100 քաղաքացու բերման ենթարկելու մասին է հայտնում, սակայն, իր տեղեկություններով, շարժման 2500 մասնակցի են տարել բաժիններ: Ըստ Սաղաթելյանի՝ ձեռբակալված և կալանավորված քաղաքացիների մեղադրանքները անհիմն են կամ ոչ իրավաչափ:Ավելին14:1906.06.22